ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՈՒՄ. ԵՎՐՈՊԱՅԻ 11 ՉԵՄՊԻՈՆ 7 ՕՐՈՒՄ

Սպորտ

Հայ մարզիկները աննախադեպ նվաճումներ գրանցեցին վերջերս, ընդամենը 7 օրում ունեցանք 11 չեմպիոն, ինչը շատ փայլուն, գերազանց արդյունք է, շատ ուրախալի, հպարտանալու տեղ ունենք: Եվ այսպես, Iravunk.com-ը ներկայացնում է բոլոր մեր չեմպիոններին։ Ապրիլի 16-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ, գերազանց ցատկերով, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Աշխարհի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ 15033 միավորով։

Ապրիլի 18-ին, Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան Մարզահամերգային համալիրում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ 67կգ քաշային կարգում հանդես գալով, երկամարտի 320 կգ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեց։ Ապրիլի 19-20-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փառահեղ հաղթանակ տոնեցին մեր լավագույն ըմբիշներ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ 65կգ և ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 61կգ քաշային կարգերում։ Ապրիլի 20-21-ին , Իսրայելում ընթացող մարտական Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ԱՐՍԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ 98 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Ապրիլի 21-22-ին, Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 96կգ, ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 102 կգ, ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ 109կգ նվաճել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ապրիլի 22-ին, Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ , 77կգ քաշային կարգում փայլուն հաղթանակ տոնեց։

Իսկ առաջնության վերջին օրը, ապրիլի 23-ին, մեր լեգենդար ըմբշամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, 97 կգ քաշային կարգում, եզրափակչում 5։1 հաշվով հաղթեց ազգությամբ բուլղարացի մարզիկ Կիրիլ Միլովին, 6-րդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Անշուշտ, շատ ուրախալի է, որ նման լավ սերունդ ունենք, հիանալի մարզիկներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, իրենց թեկուզ զրկում են կյանքի շատ վայելքներից, հաճույքներից ու դրանց փոխարեն ողջ թանկ ժամանակը ծախսում են միայն իրենց տքնաջան պարապմունքների համար, ինչը իր արդյունքը տալիս է։ Նման գեղեցիկ հաղթանակների կարիքը, իսկապես շատ ունենք ու շնորհավորում ենք մեր բոլոր չեմպիոններին, մաղթելով նորանոր նվաճումներ։ Թող մեր Հայոց եռագույն դրոշը միշտ ծածանվի աշխարհով մեկ, մեր երկրի հիմնը հնչի ամենուր։ Թող բոլոր ազգերը իմանան, որ հայ ազգն շատ ուժեղ է, հայի ոգին անկոտրում է, հզոր կամքի տեր մարզիկներ ունենք, ովքեր ծնկի են բերում թուրք և ադրբեջանցի մարզիկների։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի