Իրավիճակը համապատասխանում է պատերազմականին, երբ գրամով բանջարեղեն ու միրգ գտնելը կարող է ուրախություն թվալ. Պիպոյան

Սպառողի անկյուն

Շրջափակված Արցախում փչացած միրգ-բանջարեղեն է իրացվում: Այս մասին սոցցանցերում բարձրաձայնում է արցախահայությունը` նշելով, որ փտած բանջարեղենը թափելու բան է, եւ իրենք գրեթե համոզված են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց երեխաների համար այդ մթերքը հաստատ չեն գնի: Կտրոնով վաճառելու նպատակով միրգ-բանջարեղեն բաշխում են այն տնտեսվարողներին, որոնք պետական գրանցումով մինչ օրս գործունեություն են իրականացնում Արցախում: Սակայն վերջին օրերին ավելացել են դժգոհությունները հենց կտրոնով վաճառվող միրգ-բանջարեղենի որակից:

Ի դեպ, օրեր առաջ խնդրին անդրադարձել էր նաեւ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` ընդգծելով, որ, իրոք, բնակչությանը ոչ պատշաճ որակի ապրանք է իրացվել:

 «Բնակչությանն իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք: Տնտեսվարող սուբյեկտներն օգտվելով նրանից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշներն ամբողջությամբ, նյութապաշտորեն քաղաքացիներին են իրացրել, մեղմ ասած, անպատշաճ որակի ապրանք»,- ասել էր նա:

Արցախի պետական տեսչությունների  կառավարման կոմիտեի ներկայացուցիչ Արեն Ավանեսյանն էլ հավաստիացրել էր, որ իրենք ստուգում են, որ բանջարեղենում քիմիկատների քանակը չգերազանցի թույլատրելի նորման, եթե գերազանցում է՝ ոչնչացնում են:

«Իրավունքի» հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար  ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ նշել է, որ իրավիճակը համապատասխանում է պատերազմականին, երբ գրամով բանջարեղեն ու միրգ գտնելը կարող է ուրախություն թվալ.

«Կարծում եմ, որ այս պահին ճիշտ կլինի մեկնաբանությունը ոչ թե հանրային սեկտորից լինի, այլ պետական ապարատից եւ ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության: Նախ, մեկ նկարը, կամ երկու, երեք քաղաքացու ասածը կամ հրապարակած լուսանկարը հիմք չեն տալիս մեզ ամբողջ Արցախում առկա խնդիր դա դիտարկել, որովհետեւ՝ բանջարեղենը տանն էլ կարող է փչանալ, բայց ես ոչ էլ ուզում եմ քաղաքացու անմեղության վարկածը բացառել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ թարմ բանջարեղենի մուտքը Արցախի Հանրապետության տարածք սահմանափակված է այս պահին, եւ չի բացառվում, որ իրականում պահեստավորված ապրանք գնեն: Շատերը նկատած կլինեն, որ մենք էլ, երբ առեւտուր ենք անում, բանջարեղենի ներսի մասը սեզոնով պայմանավորված` արդեն փչացած է լինում»,-ասաց Պիպոյանը ու հավելեց, որ այդ ոչ սեզոնային բանջարեղենը պահվում  է սառնարանային տնտեսություններում:

«Մենք գիտենք, որ Արցախում ինչ մակարդակի հոսանքի պլանային անջատումներ են տեղի ունենում եւ ինչ ծավալներով, այսինքն՝ չի բացառվում նաեւ ջերմային ռեժիմի պահպանման խնդիր եղած լինի, ու քանի որ ամենատարբեր պատճառները կարող են լինել, ճիշտ կլինի պաշտոնական կողմը մեկնաբանի, թե ինչ ծավալի փչացած ապրանքի հետ գործ ունենք: Այո՛, սննդամթերքի անվտանգության հարցերը եղել են, կան, լինելու են, բայց չմոռանանք, որ 90-ականների պատերազմի ժամանակ սնվում էինք թխվածքաբլիթներով, որոնք այրվում էին»,- նշեց նա:

Հարցին, թե որքա՞ն ժամանակում բանջարեղենը կարող է այդ աստիճան փտել, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ջերմային ռեժիմը եթե խախտվի, կարող է 10-15 օրում էլ այդպես փչանա:

«Սառեցված ջերմային ռեժիմից հետո պետք է ապրանքը արագ սպառել, հիմա ֆորսմաժորային իրավիճակ է, կարծում եմ` այստեղ ոչ թե մասնագիտական գնահատականներ են պետք, այլ առաջին հերթին պետական մասշտաբով մեկնաբանություն, թե պահեստներում ինչքան ժամանակ է պահվել, ո՞ր պահուստն են օգտագործում, չի բացառվում, որ օրինակ՝ պատերազմական պահուստն են օգտագործում: Ռազմական գաղտնիք է, բայց օգտագործում են ստիպված, որովհետեւ այդ ապրանքն այս պահին չի մտնում Արցախ: Հնարավոր են տարբեր ելքեր, մասնավորապես` հնարավոր է ուրախանանք, որ մեկ կգ-ից 200 գրամը գոնե կարող են օգտագործել, եւ հնարավոր է տխրենք, որ չենք կարող օգտագործել: Այսինքն՝ չի բացառվում, որ մի բան էլ պետք է ուրախանանք, որ կիլոգրամից 200 գրամը կարող ենք օգտագործել, որովհետեւ՝ վիճակն այդչափ վատ է: Եվ, ի վերջո, չմոռանանք, որ այնտեղ դե ֆակտո ամբողջությաբ բլոկադա է ու համարժեք է պատերազմական իրավիճակին»,- արձանագրեց Բաբկեն Պիպոյանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում