ԱԺ-ի երիտհայերը, լեւոնական այրվող թխվածքաբլիթներն ու Արցախում հայտնված փտած մթերքը

Հասարակություն

Ի պատասխան «Իրավիճակը համապատասխանում է պատերազմականին, երբ գրամով բանջարեղեն ու միրգ գտնելը կարող է ուրախություն թվալ» հոդվածի կցանկանայի հասկանալ՝ ի՞նչ է նշանակում «Կտրոնով վաճառելու նպատակով միրգ-բանջարեղեն բաշխում են այն տնտեսվարողներին, որոնք պետական գրանցումով մինչ օրս գործունեություն են իրականացնում Արցախում»: Եթե դա նշանակում է, որ «տնտեսվարողները» սովորական քաղաքացիական անձեր են, ապա հարց է ծագում՝ պատերազմող երկրում սնունդը իրականացվում է քաղաքացիական կազմակերպությունների կողմի՞ց: Ապշեցուցիչ է նաեւ այն, որ պատերազմական իրավիճակում, երբ սնունդը հանդիսանում է նույնքան կարեւոր մթերք, որքան եւ ռազմամթերքը, այս ռազմական կարեւորություն ունեցող հարցին ստիպված պատասխանում է ՀԿ-ի ղեկավար: Առաջին իսկ ահազանգի պահից ամենաբարձր ատյաններում պետք է ստեղծվեր հանձնաժողով եւ հետաքննություն անցկացվեր... Այդպես արվում է այն դեպքում, երբ երկիրը կառավարում են հմուտ մարդիկ...

Պարտադիր չէ, որ թշնամին «ГРАД»-ով խփի, նա կարող է պարզապես թունավորել ջուրը, սնունդը... Ուստի, պատերազմող երկրում պետք է նշանակվեն զինվորական պատասխանատուներ, ովքեր եւ պիտի կառավարեն իրավիճակը, իսկ վատ կառավարման դեպքում՝ պատերազմի օրենքների համաձայն, այդ անձանց հանդեպ պետք է կիրառվի ամենախիստ պատիժ՝ ընդհուպ մինչ գնդակահարություն... Թշնամին ամենուր է եւ նրա գործողությունները կարող են իրականացվել ամենատարբեր ճանապարհներով՝ ընդհուպ սննդի... Անհասկանալի է, ինչպես կարելի է վստահել սննդի բաշխումը սովորական՝ ոչ զինվորական, մարդկանց:     

Անդրադառնամ նաեւ ՀԿ-ի ղեկավարի ռեպլիկին. «բայց չմոռանանք, որ 90-ականների պատերազմի ժամանակ սնվում էինք թխվածքաբլիթներով, որոնք այրվում էին»: Այ, սա՛ շատ ճիշտ ասացիք, եւ գիտե՞ք, երիտասարդ, պատճառն այն էր, որ նույն ուժերի վրա աշխատող «բնապաշտպանները» ստիպեցին փակել ատոմակայանը եւ մտցնել «հովհարային անջատումներ» տերմինը... Նույնն անում են այսօր Արցախում...

Ինչ վերաբերում է այդ տխրահռչակ «թխվածքաբլիթներին», դե, ինչ, հավանաբար հենց դա՛ հանդիսացավ այն հիմնական պատճառը, այն թթխմորը, որի հետեւանքով այսօրվա ԱԺ-ի երիտհայերը, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի տիրակալության տարիների՝ թե՛ հոգեւոր, թե բառի բուն իմաստով՝ նյութական սննդով սնված ու մեծացած զավակներն են, այսօր, մեղմ ասած, տարօրինակ պահվածք են դրսեւորում՝ կարող են թքել կամ ոհմակով հարձակվել ու ծեծել սուրճի հրավիրվածներին, կարող են իրենց Աստծո ընտրյալներ համարել կամ նույնիսկ հոգեւոր դասին «խրատ-քարոզ» կարդալ՝ ի հայտ բերելով ե՛ւ իրենց տգիտությունը, ե՛ւ դաստիարակության բացակայությունը... Փտած ծառը չի կարող առողջ պտուղ տալ եւ դրա վառ ապացույցը լեւոնական այրվող թխվածքաբլիթներն են...

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին