ԱՅՍՕՐ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Մշակութային

Այսօր, ապրիլի 27-ը, հայ պոեզիայի ամենաինքնատիպ շողշողուն մարգարիտ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է, 109 - ամյակն է լրանում։ Նա հայ գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր, նորովի ներկայացնելով հայրենիքի, բնության, մայրական սիրո թեմաներ։Հայ քնարերգությանն գարնանաբույր բերող բանաստեղծն իր ստեղծագործությունները կապակցեց այն հազարամյա ավանդույթներին, որոնք գոյատևել էին Գրիգոր Նարեկացու և Քուչակի համառ - խիզախ որոնումներով և ինքն էլ այդ ավանդույթների հարստացնողը դարձավ։ Հանճարի ծնունդը թելադրել է Երկինքը, իսկ հավերժության ճամփան Աստծո հրավերն է բոլոր օրերի ու տարիների մեջ սփռված։ Մեծանուն բանաստեղծի տուն - թանգարանում էին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, դասախոսները։ Շիրազի ստեղծագործությունները հնչեցին ուսանողների մատուցմամբ։

Միջոցառումն այս ձևաչափով բանաստեղծի ծննդյան օրն անցկացնելը գրողի նկատմամբ սերն ու նրա մասին ճանաչումը մեծացնելու նպատակ ունի։ Շիրազը գրող է մեր ինքնության ու զգացմունքների մասին, դրա համար կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա ու կարդա, ինչպես Ավետիք Իսահակյանն է ասել, հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղին։ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի տնօրեն ԱՐԱ ՊԱՊԱՆՅԱՆԸ Iravunk. com - ի հետ զրույցում նշեց.

«Մարդ եթե պոեզիա չիմացավ, մեջը չեղավ պոեզիա, ինչ գործ ուզում է ձեռնարկի ձախի կգնա։ Պոեզիա, երաժշտություն սիրող մարդը միայն կարող է իր գործի մեջ առաջինը լինել, դա լրացուցիչ առավելություն է մյուսների համար»։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Շիրազի կիսանդրու մոտ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում