«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորին Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին օրերս Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել։ Սահմանամերձ այս գյուղի կեսը մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ։ Կառավարությունը մոտ 3 տարի առաջ խոստացել էր տնազուրկ շուռնուխցիներին ապահովել նոր տներով, սակայն չի արել, եւ ճանապարհը կառուցելու խոստումն էլ է մնացել անկատար՝ գյուղը Գորիսին կապող միակ ճանապարհը գրեթե անանցանելի է։

Շուռնուխցիներն իշխանական պատգամավորին ամոթանք են տվել գյուղի խնդիրները չլուծելու համար, այնքան են նեղել, որ նա գրեթե ինքնախոստովանական «ցուցմունք» է տվել՝ իր էջում թվարկել է շուռնուխցիների չլուծված խնդիրները՝ տարհանված ընտանիքների տների անավարտ աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարման, արոտավայրերի բացակայության, ջրամատակարարման խնդիրներ, ապա մեղքը բարդել համայնքային իշխանության վրա․ «Բարձրաձայնված հարցերի զգալի մասը գտնվում է համայնքի լուծման տիրույթում, իսկ բազմաթիվ բնակիչներ գոհունակությամբ նաեւ արտահայտվում էին այն զգալի ու կարեւոր աշխատանքի մասին, որն արվել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում վերջին մի քանի տարիների ընթացքում»:

Մինչդեռ, դիցուք, նոր տների կառուցումը համայնքի հարցը չէ, այլ՝ կառավարության: Կամ` արոտավայրերի բացակայության պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ քաշեցին Կովսականից եւ Սանասարից՝ Սյունիքը դարձնելով սահմանամերձ։ Հիշեցնենք, որ Շուռնուխում սահմանային ճշգրտումներից հետո հակառակորդին էր անցել 13 տուն, իսկ նոր տների կառուցման խոստումը չի իրականացվել, մինչդեռ անցած տարի Գորիսի համայնքապես Առուշ Առուշանյանը եւ բարերարները 7 բնակարան վերանորոգեցին համայնքային նշանակություն ունեցող շենքում եւ հանձնեցին տնազուրկ շուռնուխցիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին