Մարդիկ դեռ պետք է իջնեն մետրոյից. Լա Լիգայի նախագահը` Մեսսիի վերադարձի մասին
ՍպորտԻսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Լեոնել Մեսսի` «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին.
«Այսօր ամեն ինչ դժվար է, թեեւ դեռ ժամանակ կա, բայց Մեսսիի վերադարձի համար խաղացողներ պետք է հեռանան եւ աշխատավարձերի բյուջեն պետք է կրճատվի։ Խոչընդոտ է նաև Մեսսիի աշխատավարձը:
Դա նման է մետրոյի աշխատանքին, պետք է որոշ մարդիկ դուրս գան, որպեսզի մյուսները կարողանան մտնել: Ուստի, մարդիկ դեռ պետք է իջնեն մետրոյից...»,- Խավիեր Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն։

