«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին անհետացել է «Սեւան» ՔԿՀ-ի մոտից. նրան սպառնում են ադրբեջանցիները

Իրավական

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի հենց առջեւում: Բանտից ազատված ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Էդուարդի Մարկոսյանցին հարազատներն այդպես էլ չեն կարողացել տուն տանել: Հորեղբայրը տեսել է, թե ինչպես են Ա. Մարկոսյանցին հանձնում իրերը, նա նույնիսկ ձեռքով է արել: Սակայն տեւական ժամանակ սպասելուց հետո, երբ հարցրել են ՔԿՀ-ից, թե որտեղ է նա, պատասխանել են, որ սեւ ապակիներով երկու մեքենա մոտեցել են ու տարել Երեւան: Մինչ այս պահը անհայտ է, թե որտեղ է գտնվում Ա. Մարկոսյանցը:

Հարազատներն անհանգստացած են: Դիմել են ՀՀ ԱԳՆ-ին, որտեղից դեռ պատասխան չեն ստացել, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Ա. Մարկոսյանցին նորից կալանավորել են՝ Ռուսաստան արտահանձնելու համար: Ի՞նչ վիճակում է Ա. Մարկոսյանցը, արդյոք իրականում իրավապահներն են նրան տարել, թե քաղաքացիական անհայտ անձինք, ոչինչ հայտնի չէ:

Ա. Մարկոսյանցի հարազատներից հաջողվեց պարզել, որ Ռուսաստանում նա խնդիրներ է ունեցել ադրբեջանցիների հետ: Վերջինիս սպառնացել են, որ սպանելու են, քանի որ հայ է: Նրանք տեղափոխվել են Երեւան՝ հույս ունենալով, որ հայրենիքում կկարողանան լուծել խնդիրները, որովհետեւ նրա վրա խարդախության հոդվածով գործ են սարքել Ռուսաստանում:

«Դիմել էինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի անգամ խնդրել էինք օգնություն Հայաստանից, բայց մերժել են: Նա նստել է բանտում խարդախության համար, հետո, երբ ստորագրությամբ ազատվել էր բանտից, փորձել էր սահմանն անցնել՝ կարծելով, թե կհասնի ընտանիքին, որովհետեւ ունի անչափահաս երեխաներ, որոնց շատ կարոտել էր, բայց հանձնվել է ԱԱԾ ծառայողներին, եւ այդ ժամկետն էլ է նստել: Չկա որեւէ բացատրություն, թե հիմա ինչ է լինելու: Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գաղտնիությունը, չէ որ նա չի թաքնվել, հենց կալանավայրի առջեւից տարել են: Ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ա. Մարկոսյանցի մայրը՝ տիկին Անժելան: Նա վստահ է՝ որդու կյանքին վտանգ է սպառնում, առավել եւս, եթե վերադարձնեն Ռուսաստան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան