Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր, Արթուր Դավթյանը 7-րդն է
ՍպորտԱրթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շարունակվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը գրանցել է 7-րդ արդյունքը:
Ավետիսյանը վաստակել է 14,666, իսկ Դավթյանը՝ 14,166 միավոր:
Արթուր Ավետիսյանի ելույթն օղակների վարժությունում, տեսանյութը՝ ՀՄՖ
Արթուր Դավթյանի ելույթն օղակների վարժությունում, տեսանյութը՝ ՀՄՖ

