«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ծաղկաձորի համայնքի սրտում ՝ իր ձեռով անավանական տնկի տեղադրեց նաեւ հայտնի ֆոտոլրագրող, մեր գործընկեր Գագիկ Շամշյանը. Լուսանկարներ, Տեսանյութ.Newsmedia.am

Պատմական

Երեկ՝ ապրիլի 29-ին, հանրապետությունում հայտարարվել էր համապետական ծառատունկ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ՝ Ծաղկաձոր համայնքում նախաձեռնվել էր աննախադեպ ծառատունկ:Ծառատեսակների և տնկման տեղադիրքերի ընտրությունը կատարվել էր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի առաջարկությամբ:Ծառատունկի մեկնարկի ուղին սկսվեց Ծաղկաձոր քաղաքի մուտքի մոտից, հասնելով մինչև ճոպանուղի՝ ներառելով ամբողջ քաղաքը:Ծառատունկն իրականացվեց, մասնավորապես, Կեչառիս եկեղեցու տարածքում, Ծաղկունյաց հրապարակի տարածքում, Ծաղկաձորի մանկապարտեզի տարածքում, Ուսուցչի տան տարածքում, և արդեն նշված ճոպանուղու տարածքում:Իրականում՝ քաղաքում ծառատունկն իրականացվեց մեծ նվիրումով ու համախմբվածությամբ, իսկ մասնակիցների համար խիստ պարտավորեցնող էր հատկապես քաղաքի սկզբնամասում իրականացված ծառատունկը, քանի որ այն նվիրված էր Արցախյան պատերազմներում մարտիրոսված մեր բոլոր հերոսներին:

Նշենք, որ ընդհանուր թվով, Ծաղկաձոր համայնքում տնկվեց 1400 ծառ՝ 1300 սոճի և 100 հատ տույա տեսակի ծառեր՝ նպատակ ունենալով էլ ավելի բարեկարգ տեսնել Ծաղկաձոր քաղաքը:«Արմ Կոնստրակտ» ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ իրենց ընկերությունը որպես հանրային պատասխանատվության դրսևորում՝ անմասն չի մնալու մնայուն արժեքներ ստեղծելու սկզբունքից:Ծառատունկի խորհուրդը ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն է, որին մասնակցում էին բազում հայրենանվեր ու հայտնի մարդիկ։ Իրենց ձեռքերով անվանական տնկիներ տեղադրեցին սիրված ու հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը, բնականաբար՝ «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանը, Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, եւ շատ ուրիշներ: 

Ի դեպ, Ծաղկաձոր  համայնքի սրտում, հուշարձանների հայտնի պուրակում    իր ձեռքով անվանական (ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ) տնկի տեղադրեց նաեւ նաեւ  հայտնի ֆոտոլրագրող, Shamshyan.com-ի հիմնադիր, մեր գործընկեր Գագիկ Շամշյանը, ով   անկեղծացավ, որ երբ որ ահազանգ եղավ դեպի Ծաղկաձոր համայնք, անպայման  կհասնի նաեւ  հուշարձանների պուրակ, անձամբ տեսնելու թե ինչպես են հասակ առնում  տեղադրված տնկիները, այդ թվում նաեւ իր անվանական ծառը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Սկզբնաղբյուր Newsmedia.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան