Այս վերջին 5 տարին մենք վստահորեն կարող ենք կոչել «մահաբեր 5-ամյակ». Միքայել Գրիգորյան

Թավշյա տեռոր

Այս վերջին 5 տարին մենք վստահորեն կարող ենք կոչել «մահաբեր 5-ամյակ», քանի-որ այս 5 տարիների ընթացքում մենք պարտություններից և տոտալ ձախողումներից բացի ոչինչ չտեսանք։ Նիկոլ Փաշինյանը քայլելով եկավ քանդելու, նա եկավ ձախողելու, նա և իրեն շրջապատող նեղացած քայլառաստները եկան «մուռ հանելու և ցավոք սրտի շարունակաբար կատարում են իրենց գլխավոր ֆունկցիան։ Սիրո և հանդուրժողականության մասին ձոնած տողերը ամբողջությամբ կեղծ էին, քանի-որ սեր և հանդուրժողականություն չի կարող քարոզել մի մարդ, ով իր շարժումը սկսել է «ընդդեմ» գաղափարով և շարունակել նույն կերպ մինչև վերջ։ Նա բազում խոստումներ է տվել, նա արագաչափերը փակելով և բանաստեղծություններ կարդալով խաբեց մի ամբողջ ազգի, կապիտուլյանտը, խաբեց և իր խոստումները կատարելու փոխարեն մատաղ արեց մի ամբողջ սերունդ, նրան շրջապատող մեծամասամբ պիղծ մարդկանց օգնությամբ սկսեց տարատեսակ դեստրուկտիվ քարոզներ իրականացնել։ Նա եկել է, որ քանդի այն ամենը ինչ ստեղծվել էր տասնյակ տարիների ընթացքում և նա դա անում է բացահայտ և գռեհիկ կերպով, ընդգծելով որ կարող է անել այն ինչ ուզում է։ Նա ժառանգել էր հզոր մարտունակ Բանակ, նա ժառանգել էր դինամիկ զարգացող տնտեսություն, նա ժառանգել էր բանակցային փաթեթ և այն ամենը ինչը պետք էր երկիրը զարգացնելու և առաջ շարժվելու համար։ Նիկոլը ձախողեց ԱՄԵՆԻՆՉ, բացի սեփական բարեկեցությանը հասնելու իր մոլուցքից.։ Ահա թե որն էր նրա համար «Նոր Հայաստանի» բանաձևը։ Կապիտուլյանտ դավաճանը առ այսօր շարունակում է ժողովրդին խաբել և մինչև վերջ է տանում իր դավադիր կործանարար ծրագիրը։ Այս 5 տարիների ընթացքում նիկոլի կատարած ամենալուրջ քայլը երևի թե դա բանանի գնի նվազեցումներ ընդհամենը մեկ շաբաթով, որի համար նա նույնիսկ հանրահավաք հրավիրեց, ձայնալարերը պատռեց և ի լուր աշխարհի հայտնեց որ բանանի գինը նվազել է, բայց մեկ շաբաթ անց այդ նույն բանանը թանկացավ եռակի։
Միակ տեղը, որը մեծացավ նիկոլի կառավարման օրոք, դա ցավոք Եռաբլուրն է։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում