ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ֆեյս­բու­քում մի զար­մա­նա­լի ա­նեկ­դոտ է շրջա­նառ­վում. «Ալո, Նի­կո՞լ, բա­րև»: «Բա­րև, ով ա՞»: «Պո­ղոսն ա, Նի­կոլ, քեզ ընտ­րած հա­րև­ան Պո­ղո­սը»: «Լսում եմ, Պո­ղոս»: «Կա­րա՞ս ինձ մի քիչ պարտ­քով փող տաս»: «Մի քիչ, ինչ­քա՞ն»: «Շատ անն­շան, մի փոքր գու­մար, ըն­դա­մե­նը մի տասը մի­լի­արդ դոլ­ար»: Իսկ ա­նեկ­դո­տի ակն­թար­թա­յին ծննդի և ա­րագ տա­րած­ման ա­ռի­թը ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ զար­մա­նա­լի, բայց մի­ա­ժա­մա­նակ այ­լան­դակ ի­րա­կան բար­բա­ջանքն է` հենց կա­ռա­վա­րու­թյան նիս­տին. «Մար­դիկ ա­սում են՝ «վա՛յ, 10 մի­լի­արդ դո­լար պարտք ու­նենք»: Մենք պետք է մեր քա­ղա­քա­ցի­նե­րին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի հա­մե­մատ՝ շատ թե­թև պարտք ու­նենք, ըստ է­ու­թյան՝ 46 տո­կո­սով Հա­յաս­տա­նը հա­մար­վում է թե­թև պարտ­քա­յին բեռ ու­նե­ցող եր­կիր, այս տրա­մա­բա­նու­թամբ մենք պետք է նա­յենք, ո­րով­հե­տև երկր­նե­րը դա­սա­կարգ­վում են թե­թև, մի­ջին ու մեծ պարտք  ու­նե­ցող երկր­նե­րի: Հա­յաս­տանն իր տնտե­սա­կան ա­ճի շնո­հիվ գե­րա­դաս­վում է թե­թև պարտք ու­նե­ցող­նե­րի շար­քում»: Դե ի­հար­կե, խուն­տա­յի հա­մար «թե­րև» է, չէ՞ որ նա­և այդ պարտ­քի հաշ­վին են սրանք լա­փում ի­րենց աստ­ղա­բաշ­խա­կան պար­գև­ավ­ճար­նե­րը: Հու­սով են ա­գա­հա­բար լա­փեն, վեր­ջում էլ ոչն­չաց­նեն պե­տու­թյու­նը, որ­պես­զի ի­րենց և ի­րենց պա­րագլ­խին պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար դա­տող սու­բյեկտ գո­յու­թյուն չու­նե­նա...

Չօմ­բուդս­մեն Ա­ՆԱ­ՀԻՏ ՄԱ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻՑ լրագ­րող­նե­րը հետքրքր­վե­ցին դա­վա­ճան Նի­կո­լին դա­վա­ճան ան­վա­նած քա­ղա­քա­ցուն աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու փաս­տի մա­սին, ի պա­տաս­խան լսե­ցին զար­մա­նա­լի ջուր­ծե­ծո­ցի: Չնա­յած ին­չո՞ւ զար­մա­նա­լի, չէ՞ որ խոս­քը կար­գին հայ ե­րի­տա­սար­դի մա­սին է, այլ ոչ թե` ինչ-որ շուն թուր­քի: Թուր­քի թե­ման էլ շո­շափ­վեց` պատ­մե­լով իր ու Հա­յաս­տա­նում ձեր­բա­կալ­ված ադր­բե­ջան­ցի եր­կու դի­վեր­սան­տի մի­ջև ձև­ա­վոր­ված հա­տուկ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին ու դե­տա­լա­յին ներ­կա­յաց­նե­լով, թե ինչ­պի­սի հո­գա­տա­րու­թյուն է դրսև­ո­րել նրանց նկատ­մամբ չՄԻՊ Մա­նա­սյան Ա­նոն, ար­դա­րաց­նե­լու հա­մար իր անբ­նա­կան սե­րը՝ Սյուն­քի­ում մարդ սպա­նած շուն թուր­քե­րի հան­դեպ, շեշ­տադ­րել է. «Շատ կա­և­որ է, որ այս հար­ցի լու­սա­բա­նու­մը ևս շատ զգույշ լի­նի մեր տի­րույ­թում, ո­րով­հե­տև հե­տա­գա­յի տե­սան­կյու­նից այն կա­րև­որ հան­գա­մանք է նա­և մեր մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռու­մով»: Ի­յա՛, ի­րո՞ք... Ինչ-որ բան մեզ են­թադ­րել է տա­լիս, որ չՄԻՊ-ի քնքուշ սի­րո պատ­վի­րա­տուն կոնկ­րետ Իլ­համն է: Չէ՞ որ Նի­կո­լին «կքա­չա­լաց­նեն» կամ ա­վե­լի վատ բան կա­նեն, ե­թե դի­վեր­սանտ մար­դաս­պան­նե­րի մա­զը ծռվի...

Ապ­րի­լի 27-ին, հայ պո­ե­զի­ա­յի ա­մե­նա­ինք­նա­տիպ շող­շո­ղուն մար­գա­րիտ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ՇԻ­ՐԱ­ԶԻ 109-ամյակն էր: Հայ­րե­նի­քի և ա­զա­տու­թյան այդ ըմ­բոստ եր­գի­չը նա­և եր­բեք չէր թաքց­նում իր քա­մահ­րան­քը ստրկա­միտ­նե­րի նկատ­մամբ: Երբ սո­վե­տա­կան շրջա­նի ստրկա­հո­գի­նե­րը նրան հարց­րել է­ին, թե ին­չո՞ւ է այդ­քան գրում Ա­րա­րատ լե­ռան մա­սին, որ են­թադ­րենք Ա­րա­րա­տը վե­րա­դարձ­րե­ցին հա­յե­րին, ի՞նչ է ա­նե­լու, մեծն պո­ե­տը պա­տաս­խա­նել էր. «Կբարձ­րա­նամ գա­գա­թին ու կթքեմ ձեր ճա­կա­տին»: Ա­վա՛ղ, հի­մա զար­մա­նա­լի­ո­րեն տես­նում ենք ստրկամ­տու­թյան  զար­հու­րե­լի ռե­ցի­դիվ և նույ­նան­ման վե­րա­բեր­մունք ոչ միայն Մա­սիս սա­րի, այ­լև Ար­ցա­խի և Սյու­նի­քի հան­դեպ: Եվ լե­գեն­դար հե­տա­խույզ Գև­որգ Գև­որ­գյանն ար­ձա­նագ­րում է. «Ժո­ղովր­դին բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­տի­ա­յի մեջ պա­հե­լով` զրկում են սե­փա­կան ճա­կա­տա­գի­րը ո­րո­շե­լու ի­րա­վուն­քից: Այս ի­րա­վի­ճա­կում մենք հայ­րե­նիք ենք տա­նուլ տա­լիս, իսկ հա­յե­նա­դա­վնե­րը քա­ղա­քա­կան ա­ճուր­դի են հա­նում պե­տու­թյու­նը, այս կամ այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բև­ե­ռից անձ­նա­կան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ կոր­զե­լու ու փա­խուս­տի դի­մե­լու նպա­տա­կով»: Ե­րա­նի Շի­րա­զին, որ չի տես­նում ստրկու­թյան այդ ար­շա­վը...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում