ԱՅՍՕՐ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Ապրիլի 30-ը, խառը մենամարտերի /MMA /պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, ծնունդով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղից, այժմ ԱՄՆ - ում բնակվող ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻ ծննդյան օրն է, 31-րդ տարեդարձն է լրանում։ Եվ ահա, այս գեղեցիկ առիթով, Iravunk. com - ը կապ հաստատեց օվկիանոսից այն կողմ ԱՄՆ ու բացառիկ զրույց ունեցավ օրվա հոբելյարի հետ։

- Ողջույն, Նարեկ ։Շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր հաջողություններ մաղթում։

- Շատ շնորհակալ եմ ։Ես շատ երջանիկ եմ, քանի որ ունեմ գեղեցիկ ընտանիք, լավ կին, առողջ զավակ։ 

-Նարեկ, կպատմես ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով:

- 10 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով, սկզբից բռնցքամարտով, հետո որոշեցի պարապել խառը մենամարտեր մարզաձևով ։ Մասնակցել եմ բազմաթիվ հեղինակավոր, միջազգային մրցաշարերի ու հաղթել, ամենուր ծածանել մեր Հայոց եռագույն դրոշը Եվրոպայում, ՌԴ - ում, Դուբայում, Ավստրալիայում, Իսպանիայում, պրոֆեսիոնալ բարձր վարկանիշով: 

Ընդհանուր անցկացրել եմ պրոֆեսիոնալ 20 մենամարտ, 13 հաղթանակ և 7 պարտություն։ Վերջին մենամարտը այստեղ ԱՄՆ - ում կայացավ, մրցավարների կողմնապահության պատճառով պարտվեցի, քանի որ մրցակիցս գլխով հարվածեց քթիս ու քիթս ջարդվեց։ Ընդհանուր, իմ մարզական կարիերայում այնպես է ստացվել, որ թույլ մարզիկների հետ չեմ պարտվել, շատ ուժեղ մրցակիցների հետ եմ մենամարտել, համաշխարհային մակարդակի չեմպիոնների հետ։ Նարեկ, իսկ արդյոք քո կարիերայում եղել է որևէ հիշարժան մենամարտ:

- Իհարկե, մոտ 3 տարի առաջ, Ավստրալիա մրցաշարի պիտի մասնակցեի, սակայն մարզչիս վիզա չտվեցին ու այդպես, ես մենակ մեկնեցի Ավստրալիա մենամարտ ունենալու։ Դա մոտովացիա էր իմ համար, քանի որ ես այնտեղ լրիվ մենակ էի, ինձ չկար ոչ մի օգնող մարդ ու ես հավաքվեցի, հաղթեցի նոկաուտով, մենամարտի առաջին ռաունդում։ Այժմ ԱՄՆ - ում եմ բնակվում, սպասում եմ քիթս լավանա, 2 ամիս հետո մենամարտ կունենամ, շատ մեծ ակնկալիքներ, հույսեր ունեմ առաջ գնալու, երբեք չեմ հանձնվելու։

Մարդիկ կան, որ մտածում թե ես արդեն պիտի թողնեմ սպորտը ու ավարտեմ իմ մարզական կարիերան, սակայն ոչ, սխալվում են, ես դեռ շատ մենամարտեր պիտի ունենամ ու հաղթեմ, միշտ բարձր պահեմ իմ հայ ազգի պատիվը։ ԱՄՆ ֊ում ներկայացնում եմ Հայաստանը, իմ երկրի դրոշի ներքո եմ միշտ հանդես գալիս։ Կարող եմ ասել, որ իմ մոտ նոր է սկսվում ամեն ինչ։ Իմ MMA - ի մարզիչը Հայաստանում Ստեփան Շահմուրադյանն է, բռնցքամարտի մարզիչը այստեղ ԱՄՆ ֊ում Արման Սարգսյանը, UFC մարզիչը Սարգիս Չիվիքչյանը, Վոլոդյա Այվազյանն էլ միշտ օգնում շատ հարցերում շատ, իսկ ֆիզիկական մարզիչս Արթուր Նժդեհն է, շատ շնորհակալ եմ նրանց ջանք ու եռանդ խնայելու համար։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են ու հավատում են ինձ, իմ ուժերին, գնում ենք առաջ։ Նարեկ, իսկ ո՞րն է քո ամենաբաղձալի երազանքը։

- Երազանքս է դառնալ UFC - վարկածով չեմպիոն։ Շնորհակալություն, Նարեկ բացառիկ հարցազրույցի համար։

- Ես էլ եմ շնորհակալ, որ մշտապես լուսաբանում եք մեր մարզիկներիս նվաճումների, ձեռքբերումների մասին, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր կայքին ու տպագիր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին