Ամեն անգամ Ազնավուրի երգերը լսելիս հուզվում եմ. Զայցեւի վերջին զրույցը «Իրավունքին»

Մշակութային

Մահացել է ՌԴ նորաձեւության տան նախագահ, դեռեւս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձեւության մեջ ուրույն ռոմանտիկ ոճի, դասականության եւ էլեգանտության դպրոցի հիմնադիր 85-ամյա ՎՅԱՉԵՍԼԱՎ ԶԱՅՑԵՎԸ:

Լեգենդար կուտուրյեն դեռեւս 2017 թվականին այցելել էր Հայաստան եւ ներկայացրել իր «Ոսկե դար» հավաքածուն: Նա հիացած էր Երեւանով, հատկապես համարում էր, որ քաղաքը հոյակապ ճարտարապետություն ունի եւ հետաքրքիր եկեղեցիներ, իսկ մարդիկ, ուղղակի հրաշալի են: «Իրավունքն» առիթ ունեցել է զրուցելու նրա հետ: Այն դարձավ մեր առաջին ու վերջին զրույցը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների դատին:

- Վյաչեսլավ Մեխայլովիչ, որքանով հասցրել եք հետեւել, ի՞նչ կասեք հայաստանյան նորաձեւության մասին:

- Հիասքանչ նորաձեություն ունեք: Ես օդանավակայանում թերթել եմ ձեր ամսագրերը եւ տեսել եմ ձեր մոդելներին, նրանք ինձ շատ դուր եկան:

- Ձեր հավաքածուն ցուցադրող մոդելների շարքում կային նաեւ հայ մոդելների: Ինչպե՞ս գնահատեք նրանց աշխատանքը:

- Հրաշալի էին, նրանք հիանալի էին անում իրենց աշխատանքը, ամեն ինչ շատ գեղեցիկ էր ստացվել:

-  Նկատեցինք, որ Ձեր հավաքածուներում Դուք օգտագործում եք ազգային էլեմենտներ: Կարելի՞ է համարել, որ ազգայինը կրկին նորաձեւ է:

- Լավ դիզայները նա չէ, որը կարողանում է ճիշտ կրկնօրինակել ազգայինը, այլ նա է, որը կարողանում է հաջող այն կիրառել նորաձեւության մեջ: Որովհետեւ, ուղղակի, կրկնօրինակումը ձանձրալի է եւ անհետաքրքիր: Ազգային կոստյումներից լավը չկա, պարզապես, այն հորինելն է բարդ: Այն այսօր պետք է լինի նորաձեւության հիմքը, իսկ լուծումները բոլորովին այլ պետք է լինեն: Կարեւոր է կտորների ընտրությունը, որոնք պետք է ընդգծեն դիզայների ինքնուրույնությունը:

- ժամանակին շատ հայ դիզայներներ են Ձեզ մոտ ուսանել, հետաքրքիր է՝ այսօր ե՞ւս ունեք հայ սաներ…

- Տարօրինակ է, բայց հիմա ոչ մեկը չկա, թեպետ, իսկապես, արտակարգ դիզայներներ ունեք:

- Որպես տարիների մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալ դիզայներ, ի՞նչ խորհուրդ կտաք հայուհիներին:

- Առաջին հերթին, որպեսզի լինեք նորաձեւ եւ գեղեցիկ, հետեւեք ձեր կառուցվածքին: Եվ թեպետ ձեր երկրում հրաշալի ուտելիքներ կան եւ դժվար է ժամանակին կանգ առնել, ինչում ինքս էլ եմ համոզվել, բայց քիչ կերեք: Նորաձեւությունը, որպես կանոն, կենտրոնացված է բարեկազմ արտաքին ունեցողների վրա: Եվ երկրորդ՝ երբ տանից դուրս եք գալիս, տեղը տեղին շպարվում եք, բայց գեղեցիկ է, երբ թեթեւ է շպարը: Ընտրեք նուրբ գույների շրթներկ: Ինչ վերաբերում է մազերին, պետք է լինի կա՛մ կարճ կտրվածք, կա՛մ հավաք սանրվածք: Օրինակ, ես իմ մոդելների դեմքերի հետ, սովորաբար, ոչինչ չեմ անում: Կինը պետք է նուրբ լինի նաեւ իր դիմահարդարմամբ:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք հագնել հայուհիներին, որպեսզի ե՛ւ նորաձեւ լինեն, ե՛ւ գեղեցիկ:

- Դասական կոստյումներ եւ զգեստներ՝ զուգագուլպաներով, որոնք պետք է լինեն կա՛մ հենց զգեստի, կա՛մ պիջակի գույնի: Մերկությունը չի գեղեցկացնում կնոջը, այլ զուգագուլպաներն, ընդհակառակը՝  զարդարում է նրան: Եթե նկատեցիք, իմ հավաքածուներում մերկություն չեք գտնի: Շատ գեղեցիկ են նաեւ ուռուցիկ շրջազգեստները: Իսկ երեկոյան զգեստների համար, ես օրինակ վերցրեցի հնդական սարիների կտորներ եւ ռուսական թեմատիկայով գեղեցիկ գլխաշորեր պատրաստեցի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, Վ. Զայցեւի հավաքածուի երեւանյան ցուցադրության ժամանակ հնչում էին Շառլ Ազնավուրի երգերը: Այս մասին հարցից լեգենդար կուտուրյեն կրկին հուզվեց՝ ասելով, որ նրա ձայնն, ուղղակի, կախարդական է եւ ամեն անգամ Ազնավուրի երգերը լսելիս հուզվում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում