Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ». Պերեսը տարբերակ ունի
ՍպորտՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից ու վերադառնալ Մադրիդ։
El Nacional-ի համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստն արդեն հոգնել է արաբական թիմի խաղից ու փակ մշակույթով երկրում հարմարվելու գործընթացից։
Ռոնալդուն 2022-ի դեկտեմբերին էր խզել պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու տեղափախվել «Ալ Նասր», որը նրան վճարում է տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մասնակցել է 12-րդ խաղի, խփել 12 գոլ ու կատարել 2 ասիստ։
Իսպանական մամուլի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուին աշխատանք է առաջարկել «Արքայական ակումբում», բայց ոչ որպես ֆուտբոլիստ։ Պերեսը վստահ է, որ այդ պատմությունն ավարտված է։ Նա պորտուգալացուն տեսնում է ակումբի ղեկավար կազմում։

