ԵԱ․ Հայ բռնցքամարտիկների արդեն նվաճած մեդալներն ու սպասվող պայքարը
ՍպորտԵրեւանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչում 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը պարտվեց Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Իոնիտային:
92+ կգ քաշային Ալբերտ Հարությունյանը 1:4 հաշվով պարտվեց խորվաթ Լովրո Պավցեցին: Երկու բռնցքամարտիկներն էլ բավարարվեցին բրոնզե մեդալով:
Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկան Գոռ Ազիզյանը (57 կգ) Աղվան Ալեքսանյանը (80 կգ) եւ Դավիթ Սիմոնյանը (86 կգ)։
Եզափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիրներ են դարձել նաեւ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):

