Ար­մեն Պետ­րո­սյա­նի «Աբրա­համ Ա­լի­խա­նյան. Տի­ե­զե­րա­կան անձ­րև­նե­րի ե­րաժշ­տու­թյունը»` որ­պես «Լա­վա­գույն լի­ա­մետ­րաժ վա­վե­րագ­րա­կան ֆիլմ»

Մշակութային

Ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, Կալուգայում «Ցիոլկովսկի» տիեզերական ֆիլմերի և ծրագրերի հայտնի կինոփառատոնին ժյուրին հատուկ ուշադրության արժանացրեց «Աբրահամ Ալիխանյան. Տիեզերական անձրևների երաժշտություն» ֆիլմին, որն արժանացավ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգին: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ֆիլմի պրոդյուսեր, հեղինակ և ռեժիսոր ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Պետրոսյան, Աբրահամ Ալիխանյանի մասին ֆիլմի գաղափարն ինչպե՞ս ծագեց:

— Ֆիլմի նկարահանման գաղափարը ծագել էր դեռևս 2016 թվականին: Ես նրա մասին գիտեմ շատ վաղուց, և հետո Աբրահամ Ալիխանյանը իմ հեռու բարեկամն է: Ի տարբերություն Աբրահամ Ալիխանյանի՝ նրա եղբոր` Արտեմի Ալիխանյանի մասին կար նկարահանված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» գեղարվեստական կինոնկարը, որը մինչ օրս չի հնացել: Քանի որ հիանալի ֆիլմ է: Եվ ցավալի է, որ Աբրահամ Ալիխանյանի նման մեծության, ականավոր գիտնականի մասին ոչ մի ֆիլմ չկար` միայն երկու հաղորդում և մեկ տեսաերիզ էր: Հիմնական գաղափարը դա էր: Չէ՞ որ Աբրահամ Ալիխանյանի տիեզերական աշխատանքների առաջին հետազոտման կայանը մեծ նշանակություն ունի: Ալիխանյանը միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից և խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծողներից է: Միշտ եղել է գիտության առաջնագծում: Չնայած՝ հիմա դա չեն հասկանում, բայց ապագայի համար այն շատ կարևոր է: Չգիտես ինչու, մենք միայն հերոսներ ենք համարում զենքը ձեռքին մարդկանց, բայց գիտնականներին, արվեստի գործիչներին անտեսում ենք: Չէ՞ որ նրանք էլ իրենց գործի հերոսներն են, և իրենց ամեն հայտնագործություն ի նպաստ պետության է: Նրանք մեծ գործ են անում: Ցավալի էր, որ Ալիխանյանի նման մեծ գիտնականի մասին նկարահանված ոչ մի ֆիլմ չկար:

Нет описания.

— Ձեր ֆիլմերն արտերկրում արժանանում են ուշադրության: Այս անգամ էլ Կալուգայում ուշադրության արժանացավ ռուս հանդիսատեսի կողմից: Կմանրամասնե՞ք:

— Այո, իմ ֆիլմերը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում շատ են ցուցադրվում: Այս անգամ առաջին անգամ ինձ անձամբ հրավիրեցին Կալուգա, որտեղ ապրիլի 12-ին` Տիեզերագնացության օրը, բացվեց «Ցիոլկովսկի» տիեզերական ֆիլմերի կինոփառատոնը, որի ծրագրում ընդգրկված էր 55 ֆիլմ աշխարհի 18 երկրներից: Եվ այդ ֆիլմերի շարքում էր նաև իմ «Աբրահամ Ալիխանյան. Տիեզերական անձրևների երաժշտություն» ֆիլմը, որտեղ արժանացա հատուկ ուշադրության` «Լավագույն լիամետրաժ, վավերագրական ֆիլմ» անվանակարգին:

— Այս տարի Հայֆիլմի հարյուրամյակն է: Ըստ Ձեզ՝ տարիների ընթացքում լավագույն արտադրությունը Հայֆիլմը որ թվականներին է տվել:

— Մեր լավագույն կինոարտադրության շրջանը ԽՍՀՄ-ի տարիներին էին՝ 1950-ական թվականների վերջից մինչև 1970-ական թվականները: Այդ տարիներին հայկական կինոն համաշխարհային մակարդակի ճանաչում ձեռք բերեց: 1965 թվականին նկարահանվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կինոնկարը, որի նախատիպը Արտեմ Ալիխանյանն էր: Նա իր ժամանակի համար այնքան առաջադեմ էր, որ Խորհրդային Միությունը ֆիլմն ուղարկեց Կաննի փառատոն:

— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Քանի որ այս տարի հունիսի 6-ին լրանում է 20-րդ դարի մեծագույն ամենահայտնի և աշխարհի կողմից սիրված հայի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը, ներկա պահին աշխատում ենք նրա կենսագրությանը նվիրված ֆիլմի վրա: Հունիսի 6-ին չենք հասցնի ավարտել այդ ֆիլմը, բայց քանի որ տարին հոբելյանական է, մենք դա ցույց կտանք հավանաբար այս տարվա երկրորդ կեսին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում