5 ՏԱ­ՐԻ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ Օ­ԿՈՒ­ՊԱ­ՑԻ­Ա­ՅԻ ԴԺՈԽՔՈՒՄ

Վերլուծություն

Ար­դեն հինգ տա­րի ա­կանջ­նե­րումս են էյ­ֆո­րին ամ­բո­խի «դը՛մփ-դը՛մփ-հո՛ւ» նախ­նա­դա­րյան ճի­չե­րը, և քթիցս դուրս չի գա­լիս աս­ֆալ­տից ել­նող փո­շու ու շամ­պայ­նի խառ­նուր­դի գար­շա­հո­տը: «Քայլ ա­րա՛, մեր­ժի՛ր Սեր­ժին»,- վան­կար­կում էր ժե­խը, սա­կայն ո­մանք գի­տե­ին, ո­մանք էլ չէ­ին պատ­կե­րաց­նում, որ ի­րա­կա­նում մեր­ժում են ոչ թե ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին, այլ` Ար­ցա­խը, հա­յի տե­սա­կը` որ­պես այդ­պի­սին, Հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը... Ցան­կու­թյուն կար րո­պե ա­ռաջ արթ­նա­նալ այդ մղձա­վան­ջա­յին ե­րա­զից, բայց ա­վա՜ղ, դա դժո­խա­յին ի­րա­կա­նու­թյուն էր:

ԹՐՔԱՀ­ՊԱ­ՏԱԿ ԻՇ­ԽԱ­ՆԱ­ԶԱՎ­ԹՈՒ­ՄԸ` «ԻՐԱ­ՎՈՒՆՔ» ԹԵՐ­ԹԻ ՀԱ­ՅԵ­ԼԻ­ՈՒՄ

2018-ի դեռ մա­յիս և հու­նիս ա­միս­նե­րին ար­դեն ուր­վագծ­վում էր, որ «Նոր Հա­յաս­տան»=Էրմե­նիս­տան, որ դա թշնա­մու նա­խա­գիծն է: Սկսած «վոժ­դի» հա­կա­հի­գի­ե­նիկ կեր­պա­րով, վեր­ջաց­րած ան­սա­սան բա­նե­րի կոր­ծա­նու­մով: Մեր հին է­ջե­րը թեր­թե­լով` տես­նում ենք, որ դեռ մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րին Ար­մեն Ա­շո­տյա­նը Նի­կո­լին նկա­րագ­րել էր որ­պես Գան­դի­ի, Ռո­բես­պի­ե­րի և Կաշ­պի­րովս­կու խառ­նուրդ: Այ­սինքն` ան­մար­սե­լի, ամ­բող­ջա­կա­նու­թյու­նից զուրկ հիբ­րիդ, պե­տու­թյան կոր­ծան­ման ի­դե­ա­լա­կան մե­քե­նա:

«Իրա­վուն­քի» աչ­քից 5 տա­րի ա­ռաջ չվրի­պեց իշ­խա­նա­զավթ­ման նոր տեխ­նո­լո­գի­ա­կան հնար­քը, ո­րը հո­գե­հա­րա­զատ կլի­ներ թուր­քին, բայց ոչ հա­յին` քա­ղա­քա­կան ման­կապղ­ծու­թյու­նը տո­տա­լի­տար ա­ղանդ­նե­րի օգ­նու­թյամբ. «Այսպի­սով, ի՞նչ է ստաց­վում: Ստաց­վում է, որ երբ պայ­քար է գնում իշ­խա­նու­թյան հա­մար, հաղ­թա­նա­կի ա­վե­լի մեծ շան­սեր ու­նի նա, ով ա­ռա­վել ցի­նիզ­մով եւ դյու­րու­թյամբ ի վի­ճա­կի է ոտ­նա­հա­րել բա­րո­յա­կա­նու­թյան նոր­մե­րը: Մա­նուկ­նե­րից կեն­դա­նի վա­հան սար­քո­ղը կան­խավ գի­տի, որ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ծա­ռա­յող­նե­րը ի­րե­նից հա­րյու­րա­պա­տիկ բա­րո­յա­կան են, եւ ե­թե ին­քը մա­նուկ­նե­րին վտան­գի է են­թար­կում, ա­պա ի­րենք, մա­նուկ­նե­րին տես­նե­լով, կաշ­կանդ­վում են: Ե­թե երկ­րի ղե­կա­վար Սերժ Սարգ­սյա­նը ա­րյու­նա­հե­ղու­թյան ռիս­կե­րից խու­սա­փե­լու հա­մար նա­խընտ­րեց հրա­ժա­րա­կա­նը, ա­պա հա­կա­ռակ թի­մը ակն­հայ­տո­րեն չէր վա­խե­նում ա­րյու­նից: Ե­թե ՀՀԿ խմբակ­ցու­թյու­նը գե­րա­դա­սեց կորց­նել իշ­խող խմբակ­ցու­թյան կար­գա­վի­ճա­կը, մի­այն թե այ­լեւս մեկ օր ան­գամ չշա­րու­նակ­վի երկ­րի բո­լոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րի կաթ­վա­ծա­հար վի­ճա­կը, որն ար­դեն սպառ­նա­լիք էր դար­ձել ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը, ա­պա Նի­կոլ Փա­շի­նյա­նի եւ իր թի­մի հա­մար դա խնդիր չէր, պատ­րաստ է­ին շա­րու­նա­կել այդ վի­ճա­կը, թե­կուզ մեկ շա­բաթ կամ ա­վել: Ար­դյուն­քում ու­նենք թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նակ` թավ­շյա տե­ռո­րի օգ­նու­թյամբ»:

Ա­հա բա­րո­յա­կան այ­րե­րի և քա­ղա­քա­կան պոռ­նիկ­նե­րի վար­քի տար­բե­րու­թյու­նը: Այ­սօր էլ ան­պատ­կե­րաց­նե­լի է, որ ներ­կա­յիս ընդ­դի­մու­թյու­նը մա­նուկ­նե­րից կեն­դա­նի վա­հան ստեղ­ծի: Իսկ Նի­կո­լն ի­րեն դրսև­ո­րեց որ­պես ե­րե­խա սպա­նող, 2018-ի էյ­ֆո­րիկ ամ­բո­խի զա­վակ­նե­րից, կրտսեր եղ­բայր­նե­րից շա­տե­րը հի­մա հո­ղի տակ են: Նա­և այն բա­նի շնոր­հիվ, որ ներ­կա­յիս ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը դար­ձել էր ազգ-բա­նակ գա­ղա­փա­րի գե­րեզ­մա­նա­փոր: Մեր թեր­թի էջե­րում ար­ձա­նագր­վել էր, որ Ա­ռա­ջին հե­տա­խու­զա­դի­վեր­սի­ոն խմբի հիմ­նա­դիր-հրա­մա­նա­տար ՎՈ­ՎԱ ՎԱՐ­ԴԱ­ՆՈ­ՎԻ խոս­քով` ազգ-բա­նակ կոն­ցեպ­ցի­ան հռչա­կել է պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Վի­գեն Սարգ­սյա­նը. «Իսկ Ա­ԱԽ քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նը ա­սում է, թե սա սխալ գա­ղա­փար է: Կար­ծում եմ, ե­թե մենք կող­քից չհու­շենք բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ այս ղե­կա­վար­նե­րին, որ չշեղ­վեն ու չսխալ­վեն եւ ա­սել, որ միշտ չէ, որ ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա շատ կտու­ժենք: Ճիշտ է, հայ ազ­գը շատ հին, սա­կայն մի­եւ­նույն ժա­մա­նակ ե­րի­տա­սարդ ազգ է, վե­րածն­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո եւ հա­ճախ ե­րե­խա­յի նման չա­րաճ­ճի ձե­ւով է ի­րեն պա­հում, դրա հա­մար մեկ-մեկ սթա­փեց­նել է պետք: Այ­սօր ինչ-որ պո­պու­լիս­տա­կան գա­ղա­փար­նե­րից դրդված ցան­կա­նում են ա­մեն ինչ վե­րաց­նել: Սթա­փեց­նել է պետք եւ ա­սել, որ տղա ջան, ձեռքդ կրա­կի մեջ մի մտցրու, ո­րով­հե­տեւ կա­րող է այն այր­վել: Մի՛ ա­րեք նման բան, ազգ-բա­նակ կոն­ցեպ­ցի­ան այն անհ­րա­ժեշտն էր, ո­րը մեզ պետք է, եւ բո­լո­րո­վին էլ կապ չու­նի, որ այն ա­ռաջ է քաշ­վել ՀՀԿ իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ: Այն պատ­կե­րա­ցում­նե­րը, ո­րոնք Ա. Գրի­գո­րյա­նը մի­լի­տա­րի­զա­ցի­ա էր ան­վա­նում, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, ո­րով­հե­տեւ ազգ-բա­նա­կը այն է, ո­րը թույլ կտա, որ մեր ազ­գը բա­նա­կի նման պատ­րաստ­ված ու պաշտ­պան­ված լի­նի: Կարճ ա­սած` մեկ-երկու ան­գամ այդ թե­մա­նե­րով թող ա­վե­լի բա­ներ կար­դան, պետք չէ, որ ակ­ցի­ա­ներ ա­նենք, ձու նե­տեք եւ բղա­վենք «հե­ռա­ցեք», ուշ­քի ե­կեք պա­րոն Ար­մեն Գրի­գո­րյան: Մի­այն ազգ-բա­նա­կը զար­գաց­նե­լով` հնա­րա­վոր է ա­նա­ռիկ լի­նել»,- ընդգ­ծեց Վ. Վար­դա­նո­վը:

Հիշեց­նենք, դա 2018-ի հու­նի­սին էր... «Իրա­վուն­քը» նա­և տվյալ­ներ էր հրա­պա­րա­կել Նա­խի­ջև­ա­նի կող­մից կա­րև­որ դիր­քեր կորց­նե­լու մա­սին, վկա­յա­կո­չե­լով «Ոսկա­նա­պա­տի» սյու­նա­կա­գիր Պան­դուխտ Սյու­նի­ին, որ մա­յի­սի 20-ից սկսած տե­ղա­շար­ժե­րի վե­րա­բե­րյալ, ի­րար հետ հա­մադ­րե­լով, «Ռազ­մին­ֆո­յի» եւ ար­բա­նյա­կա­յին քար­տեզ­նե­րը` ին­քը կա­րող է պնդել, «որ ա­մե­նա­լա­վա­տե­սա­կան հաշ­վարկ­նե­րով մենք կորց­րինք շուրջ 1200 հա»:

«ԽՈ­ՍԱՑ­ՎԱԾ» ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ ԾՆՆԴԱ­ԲԵ­ՐՈՂ­ՆԵ­ՐԸ

Իսկ Ար­ցա­խում «թավ­շիստ­նե­րը» 2018-ին հե­ռաց­նում է­ին մար­տա­կան գե­նե­րալ­նե­րին` սկսե­լով Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նից, ին­չի վե­րա­բե­րյալ հնա­գույն ՀՀԿ-ական­նե­րից, օ­րերս մա­հա­ցած եր­ջան­կա­հի­շա­տակ Վազ­գեն Կա­րա­խա­նյանն «Իրա­վուն­քին» ա­սել էր. «Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խում, մեր պատ­մու­թյան ա­մե­նա­ա­մո­թա­լի է­ջե­րից մեկն է: Այ­սօր մար­դիկ չեն գի­տակ­ցում, որ Ար­ցա­խը կանգ­նած է պա­տե­րազ­մա­կան գծի վրա, եւ այն­տեղ չի կա­րե­լի այդ կար­գի մի­տին­գա­յին, ցույ­ցա­յին, ստի­պո­ղա­կան ե­րե­ւույթ­նե­րով, բռնի ու­ժի հե­տե­ւան­քով ինչ-որ հե­ղաշր­ջում ա­նել»: «Իրա­վուն­քը» գրեց. «Կա­րե­լի՞ է ար­դյոք պա­տա­հա­կա­նու­թյուն հա­մա­րել, որ պա­ցի­ֆիս­տա­կան կա­ռույ­ցի ա­մե­նա­գոր­ծուն մաս­նակ­ցու­թյամբ հրահր­ված բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը պա­հան­ջում են այդ­պի­սի կա­րե­ւո­րա­գույն գոր­ծա­ռույթ ի­րա­կա­նաց­նող գե­նե­րա­լի հրա­ժա­րա­կա­նը: Ու ինչ­պե՞ս դա չկա­պակ­ցես եւ նույն շղթա­յի օ­ղակ­ներ չհա­մա­րես այն­պի­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ, ինչ­պի­սիք են նոր ԿԳ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կող­մից դպրոց­նե­րից ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան ծրա­գի­րը հետ կան­չե­լը, իսկ նոր ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նի կող­մից «Ազգ-բա­նակ» հա­յե­ցա­կար­գի կա­տա­ղի ժխտու­մը»:

«Նոր Հա­յաս­տա­նի» ար­շա­լույ­սին «Իրա­վուն­քի» մեկ­նա­բան Քե­րոբ Սարգ­սյանն էլ ար­ձա­նագ­րել էր Ադր­բե­ջա­նի պա­տե­րազ­մա­կան ա­խոր­ժա­կի գրգռու­մը. «Իսկ ա­հա Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Մա­մե­դյա­րովն այս հին տե­սա­կե­տին է. «Մեր հիմ­նա­կան խնդի­րը ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ յոթ շրջան­նե­րի օ­կու­պա­ցի­ան է»: Այ­սինքն, ե­թե Թրամփն ակն­կա­լում է «առա­ջի­կա ա­միս­նե­րին կար­գա­վոր­ման հաս­նել» եւ դրա ար­դյուն­քում՝ «Նա­հանգ­նե­րի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը խո­րաց­նել», ա­պա թող հաս­նի նրան, որ Հա­յաս­տա­նը ա­մեն ինչ տա Ադր­բե­ջա­նին: Ի­հար­կե, Բաք­վում գի­տակ­ցում են, որ ան­գամ մե­ծա­գույն ցան­կու­թյան դեպ­քում Թրամ­փը դրան չի կա­րող հաս­նել: Ուս­տի­եւ՝ նա­եւ ի­րենց լուծ­ման տար­բե­րա­կի մա­սին են ակ­նար­կում: Այս­պես, ըստ Մա­մե­դյա­րո­վի. «Եթե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյունն ա­ռա­ջար­կում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյու­նը, նշա­նա­կում է ցան­կա­նում են վերջ դնել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին»: Ակ­նար­կը հաս­կա­նա­լի է՝ ե­թե չկա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, ու­րեմն կլի­նի պա­տե­րազմ: Ընդ ո­րում, Մա­մե­դյա­րո­վի խոս­քի տո­ղա­տա­կե­րից նկա­տե­լի է, որ պետք ե­ղավ, այլ պատր­վակ էլ կգտնեն»:

Այ­սօր նի­կո­լա­թուր­քա­կան խուն­տան Ադր­բե­ջա­նին տվել է ա­վե­լին, քան նա­խա­տես­ված է 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ի «ղա­զագ­րով»: Ա­վե­լին, կա­պի­տու­լյանտն ար­դեն քա­նիցս հրա­պա­րա­կավ Ար­ցախն ան­վա­նեց Ադր­բե­ջա­նի տա­րածք, իսկ ար­ցախ­ցի­նե­րին` Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն: Ու բե­մադր­վեց զզվե­լի հրա­պա­րա­կա­յին շո­ու, թե ինչ­պես է ՀՀ քա­ղա­քա­ցին անց­նում ադր­բե­ջա­նա­կան ա­պօ­րի­նի ան­ցա­կե­տով:  Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նի հա­մոզ­մամբ. «Անցա­կե­տի հետ կապ­ված այդ շո­ուն ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան ոչ մի կերպ չէր կա­րող ինք­նու­րույն կազ­մա­կեր­պել: Այդ շո­ո­ւի հա­մար նա­և հայ քա­ղա­քա­ցի­ներ է­ին պետք: Իսկ հայ քա­ղա­քա­ցի­նե­րին այն­տեղ գնա­լու հրա­հանգ մի­այն Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող էր տալ: Նշա­նա­կում է՝ շո­ուն ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան է»: Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն էլ այդ գար­շան­քի վե­րա­բե­րյալ պար­զա­բա­նում է ակն­կա­լում նա­և Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից, որն ի դեպ իր շրջա­պա­տը քայլ առ քայլ սո­րո­սա­բու­ծա­րա­նի է վե­րա­ծում:

Ներ­կա­յիս վի­ճակն այլ կերպ, քան ամ­բող­ջա­կան Հա­յաս­տա­նի փաս­տա­ցի կա­ռա­վա­րում ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան դրա­ծո­նե­րի կող­մից, դժվար է ան­վա­նել: Եվ հար­ցե­րի հարցն է` մեր հան­րու­թյունն իր մեջ ուժ կգտնի՞ թո­թա­փել ՔՊ կոչ­վող մու­տան­տա­կան չա­րի­քը: Ար­մեն Ա­շո­տյա­նը վեր­լու­ծել և ամ­փո­փել է ա­մե­րի­կյան Մի­ջազ­գա­յին Հան­րա­պե­տա­կան ինս­տի­տու­տի (ՄՀԻ/IRI) կող­մից ի­րա­կա­նաց­ված սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյան տվյալ­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են այս տար­վա մար­տին. «Աղե­տա­լի է Նի­կոլ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան վար­կա­նի­շը. այն ըն­դա­մե­նը 14% է: Այլ հարց է, որ ընդ­դի­մու­թյան հայտ­նի դեմ­քե­րից ոչ-ոք ա­վե­լի բարձր ցու­ցա­նիշ չու­նի, սա­կայն Նի­կո­լի նման սոս­կա­լի վար­կա­նի­շը վկա­յու­թյունն է այն բա­նի, որ ու­ժեղ հան­րա­յին քա­ղա­քա­կան հայտ տվող ու­ժի պա­րա­գա­յում կա հան­րու­թյան կող­մից նման ա­ռաջ­նոր­դու­թյան (անձնա­կան կամ թի­մա­յին) պա­հան­ջարկ: Ե­թե ընտ­րու­թյուն­նե­րը կա­յա­նա­յին այս կի­րա­կի, ՔՊ-ին ձայն կտար ըն­դա­մե­նը 21%-ը, Ե­րև­ա­նում այդ ցու­ցա­նիշն էլ ա­վե­լի ցածր է՝ 17%»: Իսկ ամ­փո­փու­մը կե­տե­րով այս­պի­սին է.

1. Հայ ժո­ղո­վուր­դը Նի­կո­լին չի վստա­հում:

2. Հայ ժո­ղո­վուր­դը կա­րիք ու­նի նոր քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դու­թյան:

3. Նի­կո­լի կող­մից վար­վող ո­լոր­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն­նե­րը, ան­կախ պաշ­տո­նա­կան զնգու­լա­կա­վոր PR-ից, տա­պալ­ված են:

4. Հայ ժո­ղովր­դի հա­մար կա­րև­որ են մնում ազ­գա­յին հարց­երն ու ինս­տի­տի­ուտ­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես՝ Ար­ցախն ու ե­կե­ղե­ցին:

Հայ ժո­ղո­վուրդն այ­լեւ չի ու­զում Նի­կոլ Փա­շի­նյա­նին, բայց դե­ռևս չգի­տի, թե ում է ու­զում: Լավ, ո՞նց հա­մո­զենք ժո­ղովր­դին, որ ա­վե­լի ա­րագ կողմ­նո­րոշ­վի: Քա­նի դեռ թուր­քի յա­թա­ղա­նը Ե­րև­ան չի հա­սել...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում