Մեսսիին երկու շաբաթով հեռացրել են թիմից
ՍպորտԼիոնել Մեսին երկու շաբաթով հեռացվել է ՊՍԺ-ի թիմից, հայտնում է RMC Sports-ը:
35-ամյա ֆուտբոլիստն առանց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի և ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշի հետ խորհրդակցելու մեկնել էր Սաուդյան Արաբիա և բաց էր թողել երկուշաբթի կայացած մարզումը: Նա երկրորդ անգամ էր գործնական այցով ժամանել արաբական երկիր, որի տուրիստական գերատեսչության դեսպանն է։
Մեսսիի արարքը դժգոհություն է առաջացրել փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի մոտ և արդյունքում որոշում է կայացվել նրան երկու շաբաթով հեռացնել թիմից:
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը բաց կթողնի «Տրուայի» (մայիսի 7) և «Այաչոյի» (մայիսի 13) դեմ Ֆրանսիայի առաջնության խաղերը:

