Գերմանական ակումբը հետաքրքրած է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
Սպորտ
Մյունխենգլադբախի «Բորուսիան» մարզող Դանիել Ֆարկեն, որը նախորդ տարի 1,5 ամիս աշխատել է «Կրասնոդարում», ուզում է հշգերմանական ակումբի կազմում տեսնել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին, այս մասին գրում է «РБ Спорт»-ը։
«Ֆարկեն շատ է ցանկանում Սպերցյանին իր թիմ բերել, նրա նկատմամբ հետաքրքրություն կա: Բայց հավանականություն կա, որ Ֆարկեն ամռանը կհեռանա «Բորուսիայից»: Պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը»,- RB Sport-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

