Հաղթանակով նվիրում եմ զոհված զինվորներին՝ իմ եղբայրներին.Եվրոպայի նորընծա չեմպիոն Դավիթ Սիմոնյան
ՍպորտԲռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը ոսկե մեդալ է նվաճել Երևանում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
86 կգ քաշայինների եզրափակչում Սիմոնյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսանոյի հետ և վստահ հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ:
«Շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ լավ մենամարտեցի ու բոլոր ռաունդներում հաղթանակը կարողացա գրանցել իմ օգտին: Ամենադժվարը երրորդ ռաունդում էր, երբ գիտես արդեն չեմպիոնությունը քո կողմն ու պետք է կարողանաս դա պահել։
Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, զոհված զինվորներին՝ իմ եղբայրներին: Փառք ու պատիվ իրենց հիշատակին: Ապացուցեցի ու դեռ շատ անգամ եմ ապացուցելու, որ հայ ազգը կա, լինելու է ու պետք է լինի»,-նշել է նորընծա չեմպիոնը։

