Հայաստանի եւ Արցախի ապագան մնում է կախված ուկրաինական պատերազմից

Վերլուծություն

Սա­կայն նկա­րագր­ված ողջ ի­րա­վի­ճա­կով հան­դերձ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=254738&l=am), մեկ այլ հարց եւս կա, որն ա­ռաջ է քա­շում փաս­տը, որ ԱՄՆ-ն գե­րա­րագ տեմ­պե­րով փոր­ձում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստա­նալ: Այ­սինքն, ին­չո՞ւ է Վա­շինգ­տոնն այս­քան շտա­պում:

Նի­կոլն այս 5 տա­րի­նե­րին այն­քան է այս կող­մից այն կողմ նետ­վել, որ Վա­շինգ­տո­նը, թե­րեւս, կա­րող է մտա­ծել, թե քա­նի դեռ «բռնել» են, լավ կա­նեն, որ պար­տադ­րեն ստո­րագ­րի, քա­նի դեռ նո­րից այն կողմ չի թռել: Իսկ այն կողմ կա­րող է թռնել, ե­թե վստահ լի­նի, որ Մոսկ­վա­յից պետք է ա­վե­լի շատ վա­խե­նա, քան՝ Վա­շինգ­տո­նից: Ու­րեմն, ի՞նչ կա­րող է փոխ­վել այս ամս­վա ըն­թաց­քում, ո­րը Նի­կո­լի հա­մար Մոսկ­վա­յին ա­վե­լի սար­սա­փազ­դու կդարձ­նի, քա­ն Վաշ­նինգ­տո­նը:

Սպաս­վող հիմ­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կը, ի­հար­կե, ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի հա­կա­հար­ձա­կումն է, ո­րը դար­ձել է հա­մաշ­խար­հա­յին վեր­լու­ծա­կան-լրատ­վա­կան դաշ­տի հիմ­նա­կան թե­մա­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, հիմ­նա­կա­նում շրջա­նառ­վում է այն վար­կա­ծը, թե Վա­շինգ­տո­նը Կի­ե­ւին պար­տադ­րում է՝ հնա­րա­վո­րինս շուտ անց­նել հար­ձակ­ման: Ա­վե­լին, ուկ­րա­ի­նա­կան հա­մե­մա­տա­բար ար­ժա­նա­հա­վատ տե­լեգ­րա­մյան աղ­բյուր­նե­րից մեկն ան­գամ պնդում է. «Նա­խա­գա­հա­կան օ­ֆի­սի մեր աղ­բյու­րը հայտ­նել է, որ Բայ­դե­նի վար­չա­կազ­մը սկսել է ճնշում գոր­ծադ­րել նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի վրա՝ վերջ­նա­գիր ներ­կա­յաց­նե­լով Զե­լենս­կուն՝ հա­կա­հար­ձա­կում կամ բա­նակ­ցու­թյուն­ներ…»:

Թե ին­չու է ԱՄՆ-ն այդ­քան շտա­պում Կի­ե­ւին հա­կա­հար­ձակ­ման մղե­լու հար­ցով, ու­նի հա­մա­լիր բա­ցատ­րու­թյուն՝ կապ­ված ինչ­պես նե­րա­մե­րի­կյան ի­րո­ղու­թյուն­նե­րի, այն­պես էլ հա­մաշ­խար­հա­յին ի­րա­վի­ճա­կի հետ: Սկսած Պե­կի­նի հետ սրվող հա­կա­մար­տու­թյու­նից, վեր­ջաց­րած՝ Սպի­տակ տան վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ԱՄՆ-ն մին­չեւ հու­նի­սի 1-ը պե­տա­կան պարտ­քի վե­րին շե­մը չա­վե­լաց­նե­լու դեպ­քում դե­ֆոլտ կհայ­տա­րա­րի: Նա­եւ, որ Բայ­դե­նը ար­տա­կարգ հան­դիպ­ման է հրա­վի­րել Կոնգ­րե­սի ա­ռաջ­նորդ­ներն, սա­կայն հան­րա­պե­տա­կան­ները լե­զու գտնե­լու մի շարք պար­տա­դիր պայ­ման­ներ ու­նեն, ո­րոն­ցից մեկը՝ Ուկ­րա­ի­նա­յի հետ է կապ­ված: Այ­սինքն, թե ինչ կլի­նի, ե­թե մինչ այդ Զե­լենս­կին չկա­րո­ղա­նա ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նե­նալ, ո­րոնք կօգ­նեն Բայ­դե­նին, դժվար է ա­սել:

Ա­մեն դեպ­քում, Կի­ե­ւը պար­տադր­ված է շտա­պել, մինչ­դեռ Զե­լենս­կին ակն­հայ­տո­րեն վա­խե­նում է ձա­խո­ղու­մից, ո­րը, ի դեպ, տա­րաբ­նույթ փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Այ­սինքն, ձա­խող­վե­լու դեպ­քում Ուկ­րա­ի­նան պար­զա­պես բա­նակ չի ու­նե­նա, ու դժվար չէ կռա­հել, թե ռու­սա­կան ու­ժերն այդ դեպ­քում մին­չեւ ուր կհաս­նեն: Իսկ ե­թե ուկ­րա­ի­նա­կան հա­կա­հար­ձա­կու­մը չլի­նի, դա այս­քան աղ­մու­կից հե­տո կըն­կալ­վի, որ­պես պար­տու­թյունն ըն­դու­նե­լու պես մի բան, որն ար­դեն իսկ է­ա­պես կազ­դի Արեւ­մուտ­քից ե­կող ռազ­մա­կան հոս­քե­րի վրա:

Այս­պի­սով, որ այս մա­յի­սը լի­նե­լու է աշ­խար­հի մասշ­տա­բով ճա­կա­տագ­րա­կան ա­միս, հաս­կա­նում են բո­լո­րը: Վե­րա­դառ­նա­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հար­ցե­րին, կա­րե­լի է են­թադ­րել, որ ե­թե ուկ­րա­ի­նա­կան հա­կա­հար­ձա­կու­մը ինչ-որ հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նե­նա, Նի­կո­լը կմեկ­նի Քի­շ­նեւ՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու: Բայց ե­թե հար­ձա­կու­մը ձա­խող­վի, ա­պա ոչ մի­այն Նի­կո­լը, այլ ան­գամ Ա­լի­ե­ւը հա­զիվ թե Մոլ­դո­վա մեկ­նի:

Ու­րեմն՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը շտապո՞ւմ են: Թե­րեւս Վա­շինգ­տո­նը կցան­կա­նար, որ ա­րա­գո­րեն նա­խա­պատ­րաս­տե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» վերջ­նա­կան տար­բե­րա­կը, այն նույն­քան ա­րագ՝ մին­չեւ մա­յի­սի վեր­ջը ստո­րագր­վեր: Բայց երբ այն հե­տաձգ­վում է մին­չեւ հու­նի­սի սկիզբ, նա­եւ այն տպա­վո­րու­թյունն է ա­ռա­ջա­նում, որ Ա­լի­եւն ու Նի­կոլն են ո­րո­շել՝ ոտ­քե­րը մի փոքր կախ գցել՝ սպա­սե­լով, թե ինչ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վե­լու:

Կարճ ա­սած, որ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ա­պա­գան կախ­ված է ուկ­րա­ի­նա­կա­նա պա­տե­րազ­մից, թե­րեւս հեր­թա­կան ան­գամ է հաս­տատ­վում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում