«Փաստ». Ֆեյք բեմադրություն՝ «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, իր ու ՔՊ-ի՝ արդեն գրեթե անփրկելի վարկանիշային անկումը փրկելու հարցում թիմից հույսը կտրած, որոշել է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ: Հենց հրապարակման օրը նա այցելել էր Տավուշի մարզ: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի «կորտեժը» դեռ Երևանից դուրս չեկած՝ մարզի բնականոն կյանքը պարզապես կաթվածահար է եղել. փակել են բոլոր այն փողոցների ելքերն ու մուտքերը, որտեղ պիտի այցելեր Փաշինյանը, փողոցներից հեռացրել են բոլոր ավտոմեքենաները, մի խոսքով՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են կիրառվել:

Եվ այդ ամենը տևել է 5-6 ժամ՝ միայն նրա համար, որ «ժողվարչապետը» մի քանի տեղ մի քանի րոպեով այցելի ու նկարվի:

Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ համապատասխան ստորաբաժանումները ուղարկել են «պրոտոկոլային» ցանկ, թե որտեղ քանի հոգի պիտի մասնակցի հանդիպմանը, ընդհուպ՝ քանի երեխա պիտի լինի, որ Փաշինյանը ճակատները համբուրի, ինչ հարցեր պիտի տրվեն և այլն, և այլն: Արդյունքում, բոլոր հանդիպումների ժամանակ ներկա են եղել նախապես որոշված անձինք, գրեթե չի եղել ոչ մի «պատահական» մարդ, որ այցի մասին տեղեկացած ու, այսպես ասած, ինքնաբուխ եկած լինի Փաշինյանի հետ հանդիպելու, չի հնչել հանպատրաստից գեթ մեկ նախադասություն:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի համար, ըստ ամենայնի՝ նրա հանձնարարությամբ, բեմադրվել է «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ, որպեսզի ինչ-որ կերպ ֆեյք վարկանիշ ձևավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի