«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բացառիկ հայ եւ բացառիկ լեզվաբան. բացվեց Յուրի Դավթյանի հուշատախտակը

Տեսանյութեր

Այսուհետ Գարեգին Նժդեհի փողոցով անցնող յուրաքանչյուրին համար 1 շենքի պատին փակցված հուշատախտակը կհիշեցնի` այստեղ ապրել է անվանի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սիրված դասախոս ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ...

Հուշատախտակի բացման արարողությունն էլ դավթյանական էր` համեստ, առանց պաթոսի, միայն մտերիմներով: ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած հուշատախտակի բացումը վերապահվեց պրոֆեսորի թոռանը՝ Յուրի Դավթյան կրտսերին:

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆՆ ասաց, որ բացառիկ հայ եւ բացառիկ լեզվաբան Յուրի Դավթյանին ճանաչել է եւ պատիվ է ունեցել նրա ընկերը լինելու: 

«Մենք սոսկ կոլեգաներ չենք եղել: Որպես հայրենասեր, ընտանիքի հայր եւ ամուսին, որպես ընկեր՝ նա բացառիկ էր իր տեսակի մեջ: Մի կարեւոր մարդկային արատ նրան բնորոշ չի եղել երբեք. նախանձ, որպես այդպիսին, Յուրի Դավթյանի մեջ չեմ նկատել: Մենք միմյանց հետ ընկերություն ենք արել երեք տասնամյակի չափ: Ճանաչել ենք միմյանց, երբ ընդամենը գիտությունների թեկնածու էր՝ երիտասարդ, վառվռուն, ծով կապույտ աչքերով գրավիչ մի տղա, ում հետ տարբեր մասնագիտական հանձնաժողովներում ենք աշխատել: Երբեմն քննարկել է ինձ հետ իր հեղինակած գրքերը, որոնք իրենց արժեքն այսօր էլ չեն կորցրել, եթե չասեմ, որ ավելի են արժեւորվել: Երբ ոչ բարով անցանք, այսպես կոչված, բոլոնյան կրթական համակարգին, մեր ավանդական կրթական համակարգի շատ արժեքներ փլուզվեցին: Եվ Յուրի Դավթյանի նման նվիրյալներն էին, որոնք արագորեն իրենց տրված տաղանդի շնորհիվ ստեղծեցին գործնական դասագրքեր եւ մեր երեխաների գոնե այդ սերունդը «պրծավ» համատարած անգրագիտացումից: Այսօր էլ առանձին դեպքերում գործածում եմ նրա ստեղծած գործնական դասագրքերը, որոնք մինչեւ հիմա չգերազանցված են», - ընդգծեց Սերժ Սրապիոնյանը:

Գրականագետը վստահ է՝ Յուրի Դավթյան մարդու հիշատակն ամենքիս հետ ճանապարհ է անցնելու, որովհետեւ նրա մեջ չկար որեւէ գիծ, որը քննադատելի լիներ: Սակայն մի բանում, իհարկե, անհանդուրժող էր:

«Չէր կարող իր շրջապատում հանդուրժել անազնիվ մարդկանց, պատեհապաշտների, ստախոսների, որոնք, դժբախտաբար, այսօր մեր միջավայրում շատ են: Յուրի Դավթյանի տեսակի բացակայությունն է, որ հնարավորություն տվեց այդ մոլախոտին աճել, որովհետեւ նա անխնայորեն, առանց ձեւականությունների պայքարում էր այդ տեսակի դեմ: Ես իմ խոնարհումն եմ բերում իմ ընկերոջ պայծառ հիշատակին եւ ասում եմ, որ արժանի է, որպեսզի ամեն անցնող-դարձող հուշատախտակի վրա կարդա, թե ով է եղել Յուրի Դավթյանը, իր խոնարհումը բերի եւ իր սերունդներին դաստիարակի այնպես, ինչպես Յուրի Դավթյանն էր եւ ինչպես նրա դաստիարակած երեխաներն էին: Փառք ու պատիվ Յուրի Դավթյանին», - եզրափակելով խոսքը՝ ասաց Ս. Սրապիոնյանը:

Յուրի Դավթյանի այրին՝ ՍԻՐԱՆՈՒՇ ԽԼՂԱԹՅԱՆԸ, շնորհակալություն հայտնելով հուշատախտակի բացման արարողությանը ներկաներին՝ նշեց, որ սա նվազագույնն էր, որ ընտանիքը ձեռնարկեց ու իրականացրեց: Նա շնորհակալություն հայտնեց պատկան մարմիններին՝ հանձին քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի:

«Հուշատախտակի բացման արարողությանը հրավիրել էինք բոլոր այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցել են մեր ընտանիքին եւ Յուրի Դավթյանին: Նրա մասին կարելի է շատ խոսել: Բայց ուզում եմ հիշեցնել մի բնութագրում, որը մեր լուսահոգի դասախոսներից Դմիտրի Նազարյանն էր ասում՝ նրա զգաստությունը ներդաշնակվում է զգացմունքայնություն հետ եւ արարում է մարդ բարձրագույն արժեքը», - ասաց Ս. Խլղաթյանը:

Սերունդներ կրթած վաստակաշատ դասախոսն անչափ կարեւորում էր վաղվա քաղաքացու կերտման գործում մանկավարժի դերը, հատկապես Հայոց լեզվի ու գրականության ուսուցչի: Նա համոզված էր` Արցախյան առաջին ազատամարտում հաղթել է Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը, ով կրթել ու դաստիարակել էր հայրենասեր, ազգասեր քաջորդիների, որոնք ազատագրեցին հայրենի հողը: Նրա դասախոսություններն առաջին հերթին կյանքի դասեր էին, ոչ թե սրտաճմլիկ, այլ իրական հայրենասիրության մասին: Յուրի Դավթյանը վստահ էր` դեմ դիմաց կանգնած կռիվներում ազերի հրոսակները միշտ էլ խայտառակ պարտություններ են կրել, մինչդեռ դավադիր գործողություններում նրանք իրենց նմանը չունեն. վկան՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերը…

Հիշեցնենք, որ Յուրի Դավթյանը 1977-1982 թթ.-ին սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՄԻ բանասիրական ֆակուլտետը։ 1982-1984 թթ.-ին` Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ասպիրանտուրան` ժամանակակից հայոց լեզու մասնագիտությամբ: 1984-1990 թթ.-ին եղել է Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ԼԿԵՄ կոմիտ. քարտուղար: 1990 թ.-ից մինչեւ երկրային կյանքի ավարտը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ակադեմկիոս Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ասիստենտ: 1998-2009 թթ.-ին եղել է Հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, 1997-2002 թթ.-ին եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պրոռեկտորը, 2011-2016 թթ.-ին` նույն բուհի բանասիրական ֆակուլտետի դեկանը: 1990թ. -ին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստ. Զորյանի պատմվածքների լեզուն եւ ոճը» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993 թ.-ից մինչեւ երկրային կյանքի ավարտը եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ընթացավարտների ավարտական աշխատանքների եւ թեզերի ղեկավար: 1998 թ.-ին ստացել է լեզվաբանություն մասնագիտության գծով դոցենտի կոչում: 2006 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հետխորհրդային մամուլի լեզուն» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2009 թ.-ին ստացել է Լեզվաբանություն մասնագիտության գծով պրոֆեսորի պաշտոնակատարի կոչում, 2009 թ.-ից եղել է Հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտների եւ հայցորդների ղեկավար: Մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ եւ համահեղինակ էր:

Պրոֆեսորն առանձնահատուկ ոգեւորությամբ ներգրավված էր նաեւ զինվորների կրթության գործին: Այսօր արդեն աղոթքի պես է հնչում, թե ինչպես էր զինվորների հետ արտասանում` «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան