ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Կա­պի­տու­լյան­տի վեր­ջին ե­լույթն ԱԺ-ում այն աս­տի­ճա­նի գար­շե­լի և ազ­գա­պիղծ էր, որ դա հնա­րա­վոր չէ բնու­թագ­րել տպա­գիր բա­ռա­պա­շա­րով` ա­ռանց հայ­հո­յան­քի: Սա­կայն դա զար­մա­նա­լի­ո­րեն հա­ջող­վել է քա­ղա­քա­կան մեկ­նա­բան ԱԲ­ՐԱ­ՀԱՄ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԻՆ. «Նախ­րա­պե­տի ե­լույ­թը՝ ավ­գյան ա­խո­ռի վե­րած­ված (ցա­վոք) ԱԺ-ում, վեր­ջա­կետն է: Նա հա­յի ու Հա­յաս­տա­նի գլխա­վոր ու­ռուցքն է, ո­րին շտապ հե­ռաց­նե­լու ենք: Չկաս­կա­ծե՛ք: Նա իր ա­ղե­տա­լի պաշ­տո­նա­վար­ման 5-րդ տա­րե­լի­ցին ըն­դա­ռաջ հեր­թա­կան ան­գամ խոս­տո­վա­նեց, որ սպա­սար­կում է բա­ցա­ռա­պես թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դե­մի հա­յա­կոր­ծան շա­հե­րը: Չփոր­ձե՛ս Սա­դաթ խա­ղալ: Քեզ մի­այն «մեկ կա­պարն» է փրկե­լու: Ա­րա՛, այ քո­սոտ, ու­զում ես 20 անգ­լո­սաքս, 30 ռուս ու թուրք բեր... Ար­ցախն է՛լ ա լի­նե­լու, Հա­յաս­տանն է՛լ, Նա­խի­ջև­անն էլ, Մուշն էլ... ու­զում ա 100 դար անց­նի...ու լի­նե­լու են մե՛ր ու­զած սահ­ման­նե­րով: Այն էլ՝ քեզ ի­նա­դու՝ սի­քե-սի­քե: Պի՛նդ ե­ղեք»: Ի դեպ, «Նե­մե­սիս» հու­շար­ձա­նի շուրջ թուր­քե­րի վայ­նա­սու­նի առն­չու­թյամբ բա­վա­կա­նին դի­պուկ ար­տա­հայտ­վել է «Նե­մե­սի­սի» մաս­նա­կից Ա­րամ Եր­կա­նյա­նի ժա­ռանգ Ար­տյում Եր­կա­նյա­նը. «Ես ու­րախ կլի­նեմ, ե­թե ո­րե­ւէ մե­կը, ով հրա­պա­րա­կայ­նո­րեն ա­ռա­ջար­կում է կա­տա­րել Չա­վու­շօղ­լո­ւի վերջ­նա­գի­րը, հայտն­վի Հա­յաս­տա­նում: Սա կպար­զի այն ան­ձի ինք­նու­թյու­նը, ո­րը ար­ժա­նի կլի­նի դառ­նալ «Նե­մե­սի­սի» հա­ջորդ թի­րա­խը»:

Դեմ­քի կեղծ մտա­հոգ ար­տա­հայ­տու­թյամբ տխրահռ­չակ DJ Է­դոն` ԷԴ­ՎԱՐԴ Ա­ՂԱ­ՋԱ­ՆՅԱ­ՆԸ ԱԺ-ում «բա­ցա­հայ­տել» է դա­ժան ի­րա­կա­նու­թյու­նը՝ հայ­տա­րա­րե­լով, որ այ­սօր ո­րև­է մի­ջին վի­ճա­կագ­րա­կան խնջույք ա­ռանց թմրա­նյու­թե­րի չի անց­նում: Դրա կա­պակ­ցու­թյամբ Ar­me­ni­an in­fo բլոգն ար­ձա­նագ­րում է զար­մա­նա­լի և զար­հու­րե­լի ի­րո­ղու­թյու­նը. «Այսօր փաստն այն է, որ ոչ ոք չի կա­րող հա­մո­զիչ կեր­պով հեր­քել DJ Է­դո­յի խոս­քե­րը և ա­սել, որ նա խտաց­նում է գույ­նե­րը: Է­դոն տվյալ պա­րա­գա­յում հա­վաս­տի աղ­բյուր է ըն­կալ­վում նա­և այն պարզ պատ­ճա­ռով, որ ա­ռանց իշ­խա­նու­թյան թողտ­վու­թյան նար­կո­մա­նի­ան Հա­յաս­տա­նում այս­քան մեծ ա­ռա­ջըն­թաց եր­բեք չէր գրան­ցի. հենց է­դո­ներն են կանգ­նած նման խայ­տա­ռակ ի­րա­վի­ճա­կի հե­տև­ում, քա­նի որ այս ա­մե­նը նրանց օգ­նում է հսկա­յա­կան քա­նա­կու­թյամբ փող դի­զել օֆ­շոր­նե­րում: Պա­տից կախ չտե­սա­ծը ճա­կա­տից կախ տես­նե­լով՝ է­դո­ներն այ­լա­սե­րում են ու ա­պա­գա­յից զրկում են Հա­յաս­տա­նի ազ­գաբ­նակ­չու­թյա­նը՝ ի­րենք ի­րենց հա­շիվ չտա­լով: Ո­չինչ, իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո «երգե­լու» են՝ շատ մե­լո­դիկ ոռ­նոց­նե­րով»: Ա­յո՛, «երգե­լու» են, նա­և այն բա­նի մա­սին, թե հատ­կա­պես որ ՔՊ-ական­նե­րը բա­ցե­ի­բաց զբաղ­վել են նար­կո­բիզ­նե­սով...

Ժո­ղովր­դա­կան հայտ­նի խոսք կա` ղառ­ղա­ռի հե­տույքն է կեղ­տոտ, գի­տի թե բունն է կեղ­տոտ: Է­ԴՈ­ՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԸ նկա­տել է, որ զար­մա­նա­լի ճշգրտու­թյամբ հա­մա­պա­տաս­խա­նում է Նի­կո­լի վար­քագծին. «Նի­կոլ, իսկ դու կա­րո­ղա­ցե՞լ  ես քո պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րել Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հան­դեպ, որ «աբիժ­նի­կի» նման Ա­րեւ­մուտ­քում՝ Պրա­հա­յում բո­ղո­քում ես ՀԱՊԿ-ից: ՀԱՊԿ-ին կա­րող են քննա­դա­տել բո­լո­րը, բայց ոչ դու, Նի­կոլ: Դու ինքդ ես ըն­դու­նել քո սե­փա­կան ան­մեղ­սու­նա­կու­թյունն ու նշել, որ Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը ոչ թե քո ղե­կա­վա­րած Հա­յա­ա­տանն է, այլ՝ ՌԴ-ն: Դու ես մեծ-մեծ խո­սել, բայց հե­տո հայ­տա­րա­րել ես, որ այն­քան ան­ճար ես, որ փո­ղը ձեռքդ զենք չես կա­րո­ղա­նում գնել: Խնդի­րը քո մեջ է, այլ ոչ՝ ՀԱՊԿ-ի: Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո ե՛ւ Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն էր ճա­նա­չում, եւ հաս­ցե­ա­կան մե­ղադ­րում Ադր­բե­ջա­նին»: Ա­հա այդ­պի­սի բա­ներ, պա­րո­նայք կա­պի­տու­լյանտ­ներ, հո­ղա­տու­ներ և դա­վա­ճան­ներ...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում