Մեսսին ընդունել է «Ալ-Հիլալի» առաջարկը.El Chiringuito
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդունել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «Ալ-Հիլալի» կազմը պետք է համալրեն նաև Մեսսիի երկու նախկին թիմակիցները՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան։
Նմանատիպ տեղեկություն ավելի վաղ հայտնել էր նաև իսպանական ևս մեկ աղբյուր՝ Diario Sport-ը։

