Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքին հումորով եմ վերաբերում. ունեմ ներքին համոզմունքը, որ այս քր. վարույթը ապագա չունի և ըստ էության հնարածին է. Հայտնի փաստաբանը փակագծեր է բացում

Հանդիպում

«Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքին հումորով եմ վերաբերում: Ունեմ ներքին համոզմունքը, որ  այս քր. վարույթը ապագա չունի և ըստ էության հնարածին է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այ դրա համար ինչ է ասում պաշտպանը, ասում է` եկեք աշխաըենք, Դուք Ձեր փաստերը ներկայացրեք, մենք էլ փորձենք նախաքննությանը օգտակար լինենք վեր հանելու իրողությունները»,-«Իրավունք TV»-ի ուղիղ եթերի ընթացքում անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի, խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի եւ Արման Մկրտումյանին վերաբերող քր, գործի մանրամասներին, ասաց «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.

-Այս ամենը պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որի կրողն ու պատասխանատուն պետք է լինի բարձր դուռը: ՀՀ անկախությունից ի վեր` բոլորը խոսել ու բարձրաձայնել են ընտրովի եւ փողոցային արդարադատության մասին։ Ցավոք, 90-ականներից մինչ այս պահն իրավապաշտպաններս առնչվում ենք որոշ գործերով ընտրովի կամ փողոցային արդարադատության։ Հաջորդ խնդիրը, որը կցանկանայի բարձրաձայնել, անձի քաղաքական, հասարակակական գործունեության պատճառով շինծու քրեական գործեր հարուցելն ու մեկուսացնելն է։

Տեսեք, ներկայացնեմ նույն գործով անցնող Արման Մկրտումյանի քրեական գործից ընդամենը մի դրվագ. 26-ամյա Արման Մկրտումյանը ՀՀ քաղաքացի է, ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն մինչեւ հիմա պաշտպան չունի։ Չլինելով իրավաբան վերջինս կալանավորման որոշումը չի բողոքարկել։ Այդ հարցով դիմել է նրա մայրը, իսկ մարդուն փաստաբան պետք է տրամադրվի պարտադիր, ինչը Սահմանադրության եւ ՄԻԵԴ որոշումների պահանջ է: Մինչդեռ քննիչի կողմից ստանում ենք գրավոր պատասխան, որտեղ նշված է, թե անձը հաստատող փաստաթուղթը կցված չի եղել գործին։ Մի՞թե հնարավոր չէր այս տեխնիկայի դարում զանգահարել եւ ասել, որ անձնագիրը ներկայացվի։ Պետք է նշեմ, որ Արման Մկրտումյանի նկատմամբ իրականացվում է հոգեբանական խոշտանգում, որի համար դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին` տալու իրավական գնահատական քննչական կոմիտեի կողմից իրականացվող տոտալ անօրինականության համար։ Ինչպես նաեւ դիմել են Գլխավոր դատախազին` ճշտելու փաստերի իսկությունը, տալու ՀՀ Քննչական կոմիտեի պատասխանատու անձանց իրավաքրեական գնահատականը։ 

Փաստաբանը ընդգծում է.

-Մարդուն պետք է կանչել պատասխանատվության իր արածի համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը, բայց խոշտանգել եւ քաղաքական հաշվեհարդար տեսնելը կամ շինծու մեղադրանքներով մեկուսացնելը ուղղակի անթույլատրելի է:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում