Այսօր Հայրենյացի անմահ հերոս Էդուարդ Ղազարյանի հիշատակի օրն է

Հասարակություն

Մայիսի 8-ը, Արցախյան պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից, անմահ հերոս ԷԴՈՒԱՐԴ ՎՐԵԺԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է։ Նա զոհվել է երիտասարդ տարիքում, ընդամենը 22 տարեկանում, 1994 թվականի այս օրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում։ 

Այսօր Արթիկ խոշորացված համայնքի Հայրենյաց գյուղի բնակիչներն ու Արթիկի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամները, Հայրենյաց գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ իրենց խոնարհումն էին բերել գյուղի սկզբնամասում գտնվող Եղբայրական գերեզմանոցում, անմահ հերոսներ Էդուարդ Ղազարյանի եւ Արցախյան 44-օրյա պատերազմին զոհված Կարեն Մնացականյանի շիրիմներին։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։

Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին, Հայրենյաց գյուղում ։Հայրենի գյուղի 8-ամյա դպրոցը սովորելուց հետո, ուսումը շարունակել է հարևան գյուղի Հոռոմի միջնակարգ դպրոցում։ Ապա ավարտել է Արթիկի ուսումնարանը, ստացել դերձակի մասնագիտացում։ Ծառայել է բանակում։ 1994 թվականի ապրիլին հայրենի գյուղում առաջիններից մեկն էր, ով առանց վարանելու մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնակցելու պատերազմին, հայրենիքը պաշտպանելու։ Ցավոք, մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, Էդուարդը քաջաբար զոհվել է, ամենաթանկը իր կյանքը նվիրելով հանուն իր սրբազան հայրենիքի։

Արդեն անցել է 29 տարի։ Անմահ հերոսի հիշատակի արարողությանը ներկա էին հարազատներ, համագյուղացիներ, Երկրապահ կամավորականներ, մարտական ընկերներ , ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին նախագահ, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը։ Էդուարդի զոհվելուց հետո, ամեն տարի այս օրը նրանք մասնակցում են անմահ հերոսի հիշատակի արարողությանը։ Բոլորը կարոտով են հիշում իրենց հերոս զավակին ու կրկին մխիթարում հարազատներին։

Հերոսի մայրը, 88-ամյա Արփիկ տատը, դժվար կյանք է ունեցել, հինգ զավակ է լույս աշխարհ բերել, ցավոք 1984 թվականին ամուսինը Վրեժ Ղազարյանը մահացել է։ Եվ այդպես հինգ երեխաներին մեծացրել է առանց հոր։ Տիկին Արփիկը նշեց իր միակ ցանկությունը, որ խաղաղություն լինի, ոչ մի մայր չկորցնի իր զավակին։

Էդուարդը հետմահու արժանացել է «Ոսկե մեդալի», «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանության համար», «Արիության» մեդալների ԼՂՀ նախագահի կողմից։

Էդուարդի մարտական ընկերները պատմում էին իրենց հիշողությունները, ներկայացնում դրվագներ, հիշում միայն լավն ու բարին, ընդգծում, որ շատ կամեցող ու բարի, մեծահոգի էր Էդիկը, բոլորին օգնության հասնող։ Նրա հրամանատարը, Արթիկի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, Iravunk.com-ի հետ զրույցում խորը ափսոսանքով, սակայն մեծ հպարտությամբ նշեց. «Նույնիսկ պատերազմի ծանր ու դժվարին օրերին, Էդիկը զինվորական տաք հագուստ է բաժանել իր ընկերներին։ Նա շատ խելացի էր, բանիմաց։ Էդուարդի երազանքն էր ազատագրել Ղարաբաղը, նա սիրած աղջիկ էլ է ունեցել, նույնիսկ փախցրել էր, ցավոք, ճակատագիրն այսպես ստացվեց»։

Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր հերոսներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին