ԵՐԲ ՊԱՏՌ­ՎՈՒՄ ԵՆ ԲՈ­ԼՈՐ ԴԻ­ՄԱԿ­ՆԵ­ՐԸ

Վերլուծություն

Ան­շուշտ, տհաճ էր տես­նել, թե ինչ կուռ­կու­ռի ձա­գի, չմո­յի տեսք ու­ներ Մոսկ­վա Հաղ­թա­նա­կի շքեր­թի մեկ­նած Նի­կո­լը: Դե ար­ժա­նա­պա­տիվ տեսք, շար­ժու­ձև կա­րե­լի է սպա­սել մի­այն ար­ժա­նա­պա­տիվ, Ազգ և Պե­տու­թյուն ի­րա­պես ներ­կա­յաց­նող ղե­կա­վա­րից, ինչ­պի­սին է­ին մեր ղե­կա­վար­նե­րը մին­չև չա­րա­ղետ 2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մը: Իսկ թուր­քի կա­մա­կա­տա­րից մի­այն խղճուկ կեց­վածք էր սպա­սե­լի: Կար­ծում ենք, կա­պի­տու­լյան­տի` Մոսկ­վա մեկ­նելն էլ հիմ­նա­կա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ չու­ներ, պար­զա­պես իր կող­մից պղծված Ե­ռա­տո­նին ծլկեց Հա­յաս­տա­նից` մոս­կո­վյան շքեր­թը ա­ռիթ դարձ­նե­լով: Դե, ի­հար­կե, ձե­ռի հետ էլ սե­փա­կան ա­թո­ռի ան­սա­սա­նու­թյուն մու­րա­լը կա ու կա:

ԴԱՌ­ՆԱ­ՀԱՄ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԸ

Մեր փա­ռա­պանծ Ե­ռա­տո­նից 2020-ից հե­տո դառ­նա­համ է գա­լիս: Չկա Շու­շին, հաղ­թա­նա­կը նվիր­վել է թշնա­մուն, իսկ մեր հրա­պա­րակ­նե­րում ռազ­մա­կան շքերթ­ներ սպա­սելն այս դա­վա­ճան­նե­րից ծի­ծա­ղե­լի է:

Հպար­տու­թյան փո­խա­րեն` պար­տու­թյան ա­մոթ, և՛ Երկ­րորդ աշ­խա­րա­մար­տի, և՛ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հե­րոս­նե­րի շի­րիմ­նե­րի մոտ` ա­մո­թից գե­տի­նը մտնե­լու ցան­կու­թյուն: Ու ան­սուրբ ան­հայ­րե­նիք­նե­րի վակ­խա­նա­լի­ա մեր շուրջ: Եվ թուր­քի յա­թա­ղա­նի սպառ­նա­լիք: Եվ սթա­փեց­նող դառ­նու­թյուն կա եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի մա­յի­սի 9-ի ու­ղեր­ձում. «Երբ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում հա­յոց բա­նա­կի եր­բեմ­նի փա­ռա­վոր հաղ­թա­նակ­նե­րը դա­վադ­րո­րեն մսխված են, բա­նա­կը՝ ա­նարգ­ված, իսկ խա­ղա­ղու­թյու­նը՝ թշնա­մու դի­պու­կա­հար­նե­րի նշա­նա­ռու­թյան տակ առն­ված, Հաղ­թա­նա­կի և խա­ղա­ղու­թյան տո­նը փա­ռա­բա­նելն այ­լևս հեգ­նանք է թվում, հեգ­նանք՝ սե­փա­կան ժո­ղովր­դի և պե­տու­թյան հան­դեպ:

Այս ի­րա­վի­ճա­կում փա­ռա­բա­նել պետք է մի­այն ՊԱՅ­ՔԱ­ՐԸ, հայ­րե­նյաց նա­հա­տակ­նե­րի սխրանք­ներն ու Հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյան և ա­զա­տու­թյան հա­մար ՊԱՅ­ՔԱ­ՐԻ ան­խոնջ մար­տիկ­նե­րին:

Փա՛ռք նրանց, ո­րոնք կեր­տե­ցին և դեռ կեր­տե­լու են նոր հաղ­թա­նակ­ներ:

Ե­րախ­տա­գի­տու­թյուն և խո­նար­հում նա­և մեր հայ­րե­րի ու պա­պե­րի այն հե­րո­սա­կան սերն­դի առ­ջև, ո­րը Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում խորհր­դա­յին բազ­մազգ բա­նա­կի կազ­մում 78 տա­րի ա­ռաջ խոր­տա­կիչ հար­ված հասց­րեց ֆա­շիզ­մին և վճռեց պա­տե­րազ­մի ել­քը՝ մեր­ժե­լով բռնու­թյունն ու բար­բա­րո­սու­թյու­նը»:

Ա­յո՛, բա­ցի պայ­քա­րից այլ բան չի մնում: Պայ­քարն էլ կա­րոտ է մի­աս­նու­թյան: Սա­կայն մի­աս­նու­թյու­նից բար­բա­ռում են նրանք, ով­քեր խա­թա­րում են այն: Հայտն­վել են 2018-ին խե­լա­հե­ղո­րեն «Նի­կոլ» վան­կար­կող­ներ, ով­քեր ծնել են տխմա­րա­գույն թեզ` Սեր­ժին մեր­ժե­լը ճիշտ էր, Նի­կո­լին բե­րելն էր սխալ: Սա­կայն երբ աչք­նե­րը խո­թում ես, որ այդ եր­կու­սը մի­աս­նա­կան փա­թեթ են և ա­ռան­ձին-առան­ձին չկան, հիս­թե­րիկ ձև­ով հայ­տա­րա­րում են, թե խա­թա­րում ես մի­աս­նու­թյու­նը:

Բայց ի՞նչ մի­աս­նու­թյուն ծպտյալ նի­կո­լա­կան­նե­րի հետ: Ի՞նչ մի­աս­նու­թյուն Նի­կո­լի օ­րա­կար­գը սպա­սար­կող «ընդդի­մա­դիր­նե­րի» հետ, ով­քեր ա­ռաջ են բե­րել «Սերժ=Նի­կոլ»` նի­կո­լա­պահ տեխ­նո­լո­գի­ա­յի բա­ղադ­րիչ բա­նա­ձև­ը:

Դրա սպա­սարկ­մա­նը ակ­տի­վո­րեն լծվել է ման­կուրտ Ա­րամ Գաբ­րի­ե­լյա­նո­վը, ով իր պարտքն է հա­մա­րում ա­մեն օր պատ­վե­րով ցե­խար­ձա­կել Սերժ Սարգ­սյա­նի և ՀՀԿ-ի դեմ, դե իսկ ո­մանք դրա­նից օր­գազմ են ապ­րում և ծա­փա­հա­րում: Ի վեր­ջո Ար­մեն Ա­շո­տյա­նը ո­րո­շեց պատ­ռել այդ ա­րա­րածի դի­մա­կը` մաս­նա­վո­րա­պես նշե­լով. «Խոս­քը տխրահռ­չակ «մե­դի­ա մագ­նատ»-ի, բայց ի­րա­կա­նում մե­դի­ա­ման­կուրտ Ա­րամ Գաբ­րե­լյա­նո­վի ու նրա su­gar-dad­dy-ի մա­սին է»: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը ման­րա­մաս­նում է. «Արա­մը Սեր­ժին ա­վե­լի շատ չի սի­րում, քան Նի­կո­լին. Նրա թի­կուն­քում կանգ­նած մարդ­կանց հա­մար հենց այս բա­նա­ձեւն է մնում Հա­յաս­տա­նի նկատ­մամբ նպա­տա­կադ­րող:

...Դուք կար­միր գծեր չու­նեք, ուս­տի օր­գա­նա­պես չեք մար­սում բո­լոր նրանց, ով­քեր ու­նեն այս կար­միր գծե­րը՝ լի­նի քա­ղա­քա­կա­նու­թյան, բա­րո­յա­կա­նու­թյան, անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, թե պար­զա­պես ա­ռօ­րյա կեն­ցա­ղում:

Սեր­ժի և Նի­կո­լի մի­ջև հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լով՝ Գաբ­րե­լյա­նո­վի ին­տիմ լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­ճա­խորդ­նե­րը նպա­տա­կա­ուղղ­ված եր­կա­րաց­նում են Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան կյան­քը:

...Նի­կո­լը ձեզ հա­մար օգ­տա­կար ա­պուշ է, բայց ոչ պա­կաս ա­պուշ­ներ են բո­լոր նրանք, ով­քեր կար­ծում են, որ Հա­յաս­տա­նում դեռ կա­րող են ան­պա­տիժ և թա­քուն մա­նի­պու­լաց­նել հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը և քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը»:

Ա­հա՛ ով է Նի­կո­լը ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի հա­մար` «օգտա­կար ա­պուշ»:

Ո՞Վ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏՎԵՑ «ՕԳՏԱ­ԿԱՐ Ա­ՊՈՒ­ՇԻՆ»

Jilet

Հի­շեց­նենք` Սերժ Սարգ­սյա­նը իր հար­ցազ­րույց­նե­րում ա­սել էր, որ 2018-ին իշ­խա­նու­թյու­նը փո­խան­ցել էր Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին:

Է­դո­ւարդ Շար­մա­զա­նովն էլ օ­րերս 2018-ի քրո­նի­կո­նից չոր փաս­տեր է հրա­պա­րա­կել, ո­րոնք սա­կայն դար­ձել են դի­մակ­ներ պատ­ռե­լու մի­ջոց: Եվ այս­պես. «Լուր ստաց­վեց ,որ գլխա­վոր դա­տա­խազն ապ­րի­լի 23-ի ա­ռա­վո­տյան ԱԺ է մտնե­լու Փա­շի­նյա­նին ու եւս 2 պատ­գա­մա­վո­րի կա­լա­նա­վոր­ման միջ­նոր­դու­թյամբ: Ի­րա­վի­ճա­կը լար­վում էր:

...Առա­վո­տյան խո­սե­ցի ար­տա­սահ­մա­նից նոր ժա­մա­նած ԱԺ նա­խա­գահ Ա­րա Բաբ­լո­յա­նի հետ, ով ձեր­բա­կալ­ված­նե­րի պահ­ման վայ­րում էր:

...Ասեց՝ Էդ ջան, աչ­քիս Նի­կո­լը Լե­նին պա­պի­ի նման մարդ­կանց ոտ­քի է հա­նե­լու ու հե­ղա­փո­խու­թյուն ա­նի»:

 

Իսկ հա­ջորդ օ­րը. «Քիչ անց զան­գա­հա­րեց Ա­րա Բաբ­լո­յա­նը:

Ա­սե­ցի ե՞րբ ենք դնում նիս­տը:

Ա­սեց՝ նիս­տը չի կա­յա­նա, քա­նի որ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը գլխա­վոր դա­տա­խա­զին խնդրել է ԱԺ-ից կա­լա­նա­վոր­ման միջ­նոր­դու­թյու­նը հետ վերց­նի ու գնա­ցել է Նի­կո­լի հետ հան­դիպ­ման:

Բաբ­լո­յա­նը մի քիչ պա­ու­զա տվեց ու ա­սեց՝ Սերժ Սարգ­սյա­նը ո­րո­շում է կա­յաց­րել հրա­ժա­րա­կան տալ ու Կա­րեն Կա­րա­պե­տյանն է մնում վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար:

Այդ ըն­թաց­քում հե­ղա­փո­խա­կան­նե­րի բա­նա­կը հա­մալր­վեց՝ Ծա­ռու­կյան դա­շինքն ու ՀՅԴ-ն հայ­տա­րա­րե­ցին Նի­կո­լի շարժ­մա­նը մի­ա­նա­լու մա­սին»:

Հա­ջոր­դած օ­րե­րին շատ հե­տաքր­քիր բա­ներ ե­ղան. «Ապրի­լի 24-ին տե­ղի ու­նե­ցավ ՀՀԿ ԳՄ ան­դամ­նե­րի հան­դի­պու­մը Սերժ Սարգ­սյա­նի հետ: Լուռ է­ինք բո­լորս: Ի­րեն է­ինք ու­զում լսել: Նրա կողքն էր նա­եւ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը:

Սերժ Սարգ­սյանն եր­կար-բա­րակ չխո­սեց: Ա­սեց՝ իմ հրա­ժա­րա­կա­նը նպա­տակ ու­ներ թույլ չտա­լու բա­խում­ներ մեր երկ­րում: Ու հե­տո ա­սեց ա­մե­նա­կա­րե­ւո­րը:

Նա ա­սեց, որ ինքն ու Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը ու­նեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն 1,5 տա­րի անց իշ­խա­նու­թյու­նը փո­խան­ցել Կա­րա­պե­տյա­նին: Ա­սեց, որ իր` վար­չա­պե­տի պաշ­տո­նում ա­ռա­ջադր­վե­լու մի­ակ պատ­ճա­ռը Ար­ցախն էր: Բայց ստաց­վեց այս­պես,պետք է ԱԺ-ում վար­չա­պետ ընտ­րել Կա­րա­պե­տյա­նին: Ա­վե­լին. նա նշեց, որ ին­քը պատ­րաստ է նա­եւ ՀՀԿ ղե­կա­վա­րի պաշ­տո­նը փո­խան­ցել Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին»:

«Ապրի­լի 25-26-ին ՀՀԿ-ն Փա­շի­նյա­նի հետ բա­նակ­ցե­լու հա­մար լի­ա­զո­րեց Կա­րա­պե­տյա­նին: ՀՀԿ խմբակ­ցու­թյու­նում տե­ղի ու­նե­ցավ քննար­կում, որ­տեղ ես հայ­տա­րա­րե­ցի Սերժ Սարգ­սյա­նի ա­ռա­ջար­կը՝ վար­չա­պե­տի պաշ­տո­նում ա­ռա­ջադ­րել Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին: Իմ տպա­վո­րու­թյանբ թի­մը պինդ էր ու պատ­րաստ էր Կա­րա­պե­տյա­նին ընտ­րե­լու վար­չա­պետ:

Ապ­րի­լի 26-ին տե­ղի ու­նե­ցավ Պու­տին-Կա­րա­պե­տյան հե­ռա­խո­սա­զյույ­ցը:

Ապ­րիլ 27-28 տե­ղի ու­նե­ցավ Կա­րա­պե­տյա­նի ու ՀՀԿ ֆրակ­ցի­ա­յի եր­կու հան­դի­պում:

Ա­ռա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ Կա­րա­պե­տյա­նը հա­մո­զիչ էր ե­րե­ւում՝ պատ­րաստ մա­յի­սի 1-ին ընտր­վե­լու վար­չա­պետ: Սա­կայն հա­ջորդ հան­դիպ­մա­նը նա հայ­տա­րա­րեց, որ հրա­ժար­վում է ա­ռա­ջադ­րել վար­չա­պե­տի պաշ­տո­նում: Թիմն այդ փաս­տը լավ չըն­դու­նեց»:

Հի­մա ար­դյո՞ք պարզ չէ, թե ով իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց «օգտա­կար ա­պու­շին»: Եվ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը պետք է բա­ցատ­րի` ին­չո՞ւ իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց Նի­կո­լին, և/կամ ո՞վ, ո՞ր ու­ժերն ու շրջա­նակ­նե­րը նրան դրդե­ցին իշ­խա­նու­թյու­նը հանձ­նել այդ պիղծ ա­րա­րա­ծին:

Իսկ հի­մա տես­նում ենք, թե հատ­կա­պես ով­քեր են փոր­ձում դա գցել Սերժ Սարգ­սյա­նի գրպա­նը: Բայց ար­դեն ուշ է, դի­մակ­նե­րը պատռ­ված են, լո­լո­նե­րը գրո­շի ար­ժեք չու­նեն:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում