ՀՀ կատաստրոֆիկ չափի փող է մտել, ինչը ֆինանսական շուկայում կարող է առաջացնել ահռելի դեֆորմացիաներ.Տնտեսագիտության պրոֆեսորը տնտեսության իրական վիճակի մասին

Հանդիպում

Իշխանության բարձրաձայնած տնտեսական աճը որևէ կապ չունի տնտեսության զարգացման, հավելյալ արժեքի, ներդրումների, տեխնոլոգիաների ներդրման հետ, պարզապես սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ ռուսաստանցիներ, որոնք իրենց հերթին ֆինանսական հոսքեր են բերել մեր երկիր: «Իրավունքի» հետ զրույցում ասաց Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ընդգծելով.

-Այս հանգամանքն է ազդել մեր երկրի տնտեսական աճի վրա, որի մասին թմբկահարում են իշխանությունները, բայց այդ աճը որակական չէ, և արդիական առումով՝ առոչինչ է: Այս պարագայում ուշադրությունը սևեռել միայն մի հանգամանքի վրա ՝ արտաքին պարտքի վրա, չգիտեմ որքանով արժե: Իսկ հետաքրքիր է տեխնոլոգիաներ, ներդրումներ կա՞ն, ընդհանրապես որևէ ոլորտում ձեռքբերում, շարժ կա՞: Եթե մի ամբողջ ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության պատական կառավարման համակարգի՝ Էկոնոմիկայի նախարարը Քերոբյանի նման մեկն է, դա հերիք չի՞.. 

Տնտեսգաիտության պրոֆեսորը նկատում է նաեւ.

-Օրինակ, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում ևս արտաքին պարտքը գերազանցում է իրենց ՀՆԱ-ին, սակայն երբ պարտքը ուղղվում է տնտեսության զարգացմանը, արդիականացմանը, տեխնոլոգիաների ձեռքբերմանը, հավելյալ նոր արժեքի, նոր աշխատատեղերի, նոր եկամուտների ստեղծմանը՝ նրա գնահատմամբ, նման պարտքը չի կարող վտանգավոր լինել: Իսկ եթե պարտքը վերցնում են ընթացիկ ծախսերի համար, ո՞վ է այդ պարտքը տալու: Պարտքը չտալու պարագան հղի է ահավոր վտանգներով: Պարտք տվողն այդքան միամիտ չէ, վաղը մյուս օրը՝ նա պարտքի փոխարեն մեր երկիրն է վերցնելու: Հիմա, երբ մենք ասում ենք՝ շեմը հատել է, ՀՆԱ-ին անցել ենք, այստեղ մասնագիտական ու տնտեսագիտական առումով կարևոր է, թե գումարը որ ուղղությամբ է ծախսվելու, եթե գումարն ուղղում է ընթացիկ ծախսերի՝ թոշակի, պարգևավճարի և այլն, այդ բոլորը ծախսեր են, որոնք զարգացման հետ ուղղակի կամ անուղղակի որևէ կապ չունեն:

Չմոռանանք, որ աղքատության ինչ ցուցանիշներ ոՒնի ՀՀ-ն,  ներկայումս հանրապետությունում ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտներ չի ստեղծվում, նոր աշխատատեղեր չեն բացվում, հետևաբար ինչպիսի մեթոդաբանությամբ էլ հաշվարկեն, միևնույն է՝ հնարավոր չէ աղքատության ցուցանիշի նվազում արձանագրել: Միայն գյուղատնտեսական ապրանքների մթերումներով բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես կարող է պետության մեջ մշակված բերքի մթերման խնդիր առաջանա, եթե ասենք, ինչ որ մեկն ավելի մատչելի գներով ուրիշ տեղից այդ մթերքից չի ներկրում: Ամբողջ խնդիրը պետական կառավարման մեջ է, որի հետևանքով ոչ միայն կասեցվում, խոչընդոտվում է տնտեսության զարգացումը, այլ նաև անհնարին դարձվում քաղաքացու ապրելու հնարավորությունը: Ցանկացած երկրի հաջողությունը կապված է պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ, իսկ այսօր մեր պետական համակարգի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է:
Առաջընթաց չկա. ոչ արդյունաբերություն կա, ոչ գյուղատնտեսություն կա. գոյություն ունի միայն ծառայությունների և առևտրի ոլորտ, որոնք սնվում են բացառապես ներհոսած փողից: 2022 թվականին ՀՀ կատաստրոֆիկ չափի փող է մտել, ինչը ֆինանսական շուկայում կարող է առաջացնել ահռելի դեֆորմացիաներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում