Իսկ ինչո՞ւ Ալիեւը Մոսկվա չգնաց

Վերլուծություն

Մա­յի­սի 14-ին սպաս­վող Ա­լի­եւ-Նի­կոլ հան­դիպ­ման ֆո­նին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=255291&l=am) մեկ այլ նյո­ւանս եւս հաշ­վի առ­նենք:

Ա­լի­ե­ւը, ակն­հայ­տո­րեն մտա­ցա­ծին պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, Մոսկ­վա չմեկ­նեց: Այ­սինքն, կա՛մ դրա­նով փոր­ձեց պար­զա­պես խու­սա­փել Պու­տի­նի հետ հան­դի­պե­լուց՝ հաս­կա­նա­լով, թե ա­րեւմ­տյան սցե­նա­րով գնա­լու ծրագ­րե­րի պա­րա­գա­յում ինչ խո­սակ­ցու­թյուն է լի­նե­լու: Կա՛մ էլ, չբա­ցա­ռենք, որ կան կու­լո­ւա­րա­յին հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րի դեպ­քում Պու­տին-Ալի­եւ հան­դի­պու­մը ի­մաստ չու­ներ, եւ Մոսկ­վա­յին պետք էր մի­այն Նի­կո­լին ինչ-որ նոր բա­նել բա­ցատ­րել: Չնա­յած, Ա­լի­ե­ւը վեր­ջերս խո­սում էր Ռու­սաս­տա­նում ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով ե­ռա­կողմ հան­դիպ­ման մա­սին, որն ա­վե­լի շատ երկ­րորդ տար­բե­րա­կի մա­սին է ակ­նար­կում: Եվ այս­տեղ ո­րոշ է­ա­կան դե­տալ­ներ եւս պետք է հաշ­վի առ­նել:

Նախ, ին­չո՞ւ բրյու­սե­լյան այդ հան­դի­պու­մը նա­խա­տես­վեց հենց մա­յի­սի 14-ին՝ Թուր­քի­ա­յում ընտ­րու­թյուն­նե­րի օ­րը: Ի­հար­կե, կա­րող է եւ պա­տա­հա­կան հա­մընկ­նում է, սա­կայն քիչ հա­վա­նա­կա­նու­թյամբ: Փո­խա­րե­նը բա­վա­կա­նին տրա­մա­բա­նա­կան է այն տար­բե­րա­կը, որ բրյու­սե­լյան հան­դիպ­ման նա­խա­ձեռ­նող­նե­րը կար­ծում են, որ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րում կա­րող են այն­պի­սի զար­գա­ցում­ներ լի­նել, ո­րոնք կազ­դեն ինչ­պես Ա­լի­ե­ւի, այն­պես էլ Նի­կո­լի տրա­մադ­րու­թյան վրա, եւ փոր­ձում են մինչ այդ ինչ-որ ար­դյունք­նե­րի հաս­նել:

Եվ ի­րոք, կա փոր­ձա­գի­տա­կան լուրջ կար­ծի­ք, որ ան­կախ ընտ­րու­թյու­ննե­րի ար­դյունք­նե­րից, մա­յի­սի 15-ին ներ­թուր­քա­կան ի­րա­վի­ճա­կը կա­րող է պայ­թել՝ ընդ­հուպ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի աս­տի­ճան: Կհաղ­թի Էր­դո­ղա­նը, ա­րեւմ­տյան «գու­նա­վոր» սցե­նար­ներ կգոր­ծադր­վեն, կհաղ­թի ըն­դդի­մու­թյու­նը, Էր­դո­ղանն իր թի­մը փո­ղոց կհա­նի: Իսկ նման պայ­թյու­նը, ի­հար­կե, կազ­դի ինչ­պես Ա­լի­ե­ւի, այն­պես էլ Նի­կո­լի ծրագ­րե­րի վրա: Եվ ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը ցան­կա­նում են մինչ այդ ար­դյունք­նե­րի հաս­նել, ա­պա պետք է ա­մե­նա­ու­շը մա­յի­սի 14-ին դա կյան­քի կո­չեն:

Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ հե­տա­գա ու­շա­ցումն էլ ա­վե­լի մեծ խնդիր­ներ կա­րող է ստեղ­ծել՝ ել­նե­լով ուկ­րա­ի­նա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րից: Այն­տեղ, կար­ծես թե, ար­դեն ո­րոշ­ված են ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի հա­կա­հար­ձակ­ման ժամ­կետ­նե­րը: Բայց չնա­յած դրան, է­լի կաս­կա­ծե­լի է մնում դրա ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Օ­րի­նակ, ուկ­րա­ի­նա­կան դեռ քիչ թե շատ ար­ժա­նա­հա­վատ աղ­բյուր­ներ խո­սում են բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյան տվյալ­նե­րի մա­սին, ըստ ո­րի, ռու­սա­կան բա­նա­կը ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կում մաս­նա­վո­րա­պես 500 հա­զա­րա­նոց կոն­տին­գենտ ու­նի, մոտ 4,7 հա­զար տանկ եւ հա­մար­ժեք այլ սպա­ռա­զի­նու­թյու­ն, որն ուկ­րա­ի­նա­կան հա­կա­հար­ձակ­ման են­թադր­վող ու­ժե­րին ան­գամ­նե­րով է գե­րա­զան­ցում: Իսկ ձա­խող­ված հա­կա­հար­ձա­կու­մը, ինչ խոսք, ար­դեն եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով կազ­դի Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի տրա­մադ­րու­թյու­ննե­րի վրա:

Վեր­ջա­պես, ու­շագ­րավ պատ­կեր ներ­կա­յաց­րեց նա­եւ Թեհ­րա­նին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղ­բյու­րը՝ գնա­հա­տե­լով Ի­րա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը: Աղ­բյու­րը, ել­նե­լով ի­րա­նա-սա­ու­դյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մից եւ Ա­րա­բա­կան լի­գա­յին Սի­րի­ա­յի ան­դա­մակ­ցու­թյան վե­րահաս­տա­տու­մից, հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի այս թե­զերն է ա­ռաջ տա­նում.

«– Պար­սից ծո­ցի երկր­նե­րից, Ի­րա­քից ու Սի­րի­ա­յից է­ներ­գե­տիկ ռե­սուրս­ներ փո­խան­ցե­լու Թուր­քի­ա­յի ծրա­գի­րը փլուզ­վեց: Ի­րան-Իրաք-Սի­րի­ա մի­ջանցքն ա­վարտ­վեց Էբ­րա­հիմ Ռա­յի­սի­ի ներ­կա­յու­թյամբ: Այս ա­ռանց­քին կմի­ա­նան նա­եւ Պար­սից ծո­ցի երկր­նե­րը:

– Հնդկաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը շտա­պում են ա­վար­տին հասց­նել «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանց­քը, մինչ­դեռ Չի­նաս­տա­նը շտա­պում է ա­վար­տին հասց­նել «Արե­ւելք-Արեւ­մուտք» նա­խա­գի­ծը:

– Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը շատ են ցան­կա­նում կրկին հա­րե­ւան­ներ դառ­նալ Կով­կա­սում:

– Մի­ջանցք­նե­րի պա­տե­րազ­մը թու­լա­նում է, եւ Ի­րա­նի դիր­քը՝ որ­պես Ա­րե­ւել­քի եւ Ա­րեւ­մուտ­քի, Հյու­սի­սի եւ Հա­րա­վի խաչ­մե­րուկ, հաս­տատ­վել է:

– Այ­սօր­վա­նից ա­վե­լի շատ նո­րու­թյուն­ներ կլի­նեն եր­կա­թու­ղա­յին գծե­րի ա­վար­տի մա­սին, եւ յու­րա­քան­չյուր եր­կիր կփոր­ձի ճա­նա­պարհ գտնել դե­պի Ի­րան…»:

Այն, որ ներ­կա­յաց­ված ի­րա­վի­ճա­կը իր հսկա­յա­կան ազ­դե­ցու­թյունն է թող­նե­լու նա­եւ Հա­յաս­տան-Ադրբե­ջան ուղ­ղու­թյան վրա, ընդ ո­րում, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, մի­ան­շա­նակ է: Եվ, հաս­կա­նա­լի է, որ պա­տա­հա­կան չէ ինչ­պես Ա­րեւ­մուտ­քի, այն­պես էլ Ա­լի­ե­ւի շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը հա­յաս­տա­նյան ուղ­ղու­թյամբ: Չնա­յած, ներ­կա գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում այդ շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը հան­գու­ցա­լո­ւ­ծում կդառ­նա՞: Ա­ռա­վել եւս, որ դրա­նով Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րը դուրս չեն գա­լու:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում