ՉԼ. Մխիթարյանը` «Միլան-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին`«Միլան-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Հայ ֆուտբոլիստն այս խաղում դարձել է գոլի հեղինակ։
34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է: Մխիթարյանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ խփեց գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում:
Մխիթարյանն առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտելու համար դեղին քարտ ստացավ:
Մխիթարյանը 62-րդ րոպեին փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը:

