«Փաստ». Ռուսաստանում ոգևորված չեն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ Վարդանյանի սերտ կապերով

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական դաշտում դիրքավորվում է որպես առավելապես արևմտյան կողնորոշմամբ քաղաքական ուժ: Այս առումով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, որպես ռուսաստանցի գործարար, դեռ մինչև Արցախ տեղափոխվելը, Վարդանյանը ՌԴ-ում համարվել է Արևմուտքի հետ բավական սերտ կապեր ունեցող ու, ըստ այդմ, համագործակցության կարևոր օղակ հանդիսացող թևի հիմնական ներկայացուցիչներից մեկը:

Ըստ մեր աղբյուրների, նա առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և, ի մասնավորի, թագավոր Չարլզ Երրորդի հետ, որի թագադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օրերս: Իսկ, ընդհանրապես, թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունենալն ինքնին նշանակում է յուրատեսակ քարտ-բլանշ դեպի արևմտյան աշխարհ: Շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո արևմտյան առաջատար լրատվամիջոցները պարբերաբար հարցազրույցներ էին կազմակերպում Վարդանյանի հետ, ինչը թույլ էր տալիս Արցախի հիմնահարցն անընդհատ պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Հիմա էլ, ըստ այդմ, «Ապրելու երկիր» կուսակցությունն է հայաստանյան քաղաքական դաշտում «տեղավորվում» արևմտյան «կողմում»: Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում առանձնապես ոգևորված չեն այս ամենով, սակայն մյուս կողմից՝ հիանալի հասկանում են, որ Վարդանյանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ՝ թե՛ Արևմուտքում ունեցած կապերի, թե՛ տարածաշրջանում ազդեցության լծակների օգտագործման տեսակետից, ուստի առավել ըմբռնումով են մոտենում Ռուբեն Վարդանյանի արևմտյան կողմնորոշմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի