«Եղել է դեպք` գնացել եմ աշխատանքի ընդունվելու, իմ արցախցի լինելու փաստն իրենք չեն կարողացել հանդուրժել».ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Մշակութային

  «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մոդել, 44-օրյա պատերազմի մասնակից ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

— Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրն է: Ձեր հայրը մասնակցել է պատերազմին, Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին: Ի՞նչ զգացողություններ ունեք՝ օրվա խորհրդի հետ կապված:

— Իմ մանկությունից եկած մայիսի 9-ը եւ այս վերջին երեք տարիների զգացողությունները լրիվ իրարից տարբերվում են: Հիշում եմ մանկության տարիներին մեծ ուրախությամբ էինք տոնում այդ դժվար եւ շատ ցանկալի Շուշիի ազատագրման հաղթանակը: Շուշին մեզ համար լրիվ ուրիշ աշխարհ էր` Արցախի սիրտն էր: Եվ վերաբերմունքը լրիվ ուրիշ էր: Բայց պատերազմից հետո, հասկանալով, որ այդ ամենը վայելում է թշնամին, իհարկե, շատ ծանր է: Իսկ դա քանդում են: Ովքեր տեսել են, կփաստեն, որ Շուշին եղել է շատ սիրուն քաղաք: Այնտեղի երեխաները, աճող սերունդը շատ զարգացած եւ տաղանդավոր են: Երեկոները կազմակերպում էին ֆիլմի ցուցադրություն, հավաքվում էինք խարույկի շուրջ… Ես ինքս եւս մասնակցել եմ այդ հավաքույթներին՝ լինելով իրենցից տարիքով մեծ: Տղաս էլ է ծնվել Շուշիում: Ինձ շատ էր դուր գալիս Շուշիի ոճը: Շատ մաքուր քաղաք էր` հայկական ավանդույթներով լցված: Այս պատերազմից հետո խորը ցավ եմ ապրում ե՛ւ Հադրութի, ե՛ւ Շուշիի համար: Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, հայրս կամավոր գրվեց: Եվ 1990 թվականին արդեն դարձավ սպա եւ իր դասակի հետ մասնակցում էր պատերազմներին: Չեմ կարող շատ թվարկել, թե նա քանի շրջանների, գյուղերի, տարածքների ինքնապաշտպանությանն է մասնակցել, բայց ինքն իր դասակի հետ մինչեւ թուրքական գյուղեր հասել է: Եվ վերջին անգամ, որ նա եկավ տուն, իմացավ իմ ծնվելու մասին, մայրիկիս ասաց` այնպիսի մարտեր են գնում, որ ինքը չի կարող չգնալ, բայց նաեւ հավանականությունը մեծ է, որ կարող է հետ չվերադառնա: Այն պատերազմը այս պատերազմի նման չէր, գիտեին՝ որտեղ են գնալու եւ ինչ մարտական գործողություններ են կատարելու: 44-օրյա պատերազմը Արցախի առաջին պատերազմից շատ էր տարբերվում, որովհետեւ  օդից թափվող հրթիռներ էին: Մեծամասնությունը հայ զինվորներին, զոհված կամ վիրավոր զինվորներին, որ բերում էին Հադրութի շրջան, բոլորը պայթուցիկից զոհեր էին: Այսինքն` փամփուշտային վիրավորում համարյա թե չկար: Միայն Շուշիից կային փամփուշտից վիրավորվածներ, զոհվածներ: Այսինքն` դա լրիվ ուրիշ` 21-րդ դարի զարգացած տեխնիկայով պատերազմ էր:

— 44-օրյա պատերազմին կանայք, աղջիկները շա՞տ էին:

— Առաջնագծում, Հադրութի պաշտպանական շրջանի դիրքերում չորս կին էինք, իսկ զորամասում 13 կին կար` չհաշված բուժանձնակազմը: Ես նաեւ հիշում եմ, որ մեր կանանցից մեկը` իմ դասարանցու մայրը, երբ սկսվեց առաջին պայթուցիկների օգտագործումը մեր բունկերի վրա, ձայն լսելով, վերջին պահին ինձ գրկեց, ասելով` որ պայթի, դու գոնե ողջ մնաս, երեխայիս տարիքին ես: Ես այդ ամեն ինչը չեմ կարող մոռանալ…

Ես ինձ չեմ համարում պատերազմի մասնակից: Թեեւ տարածքում եղել եմ, օգնել եմ, բայց ինձ համար իսկական մասնակիցը հայ զինվորն է, հայ սպան, հայ կամավորը եւ բուժանձնակազմն է, որոնք ժամերով չէին քնում: Իրենց գործը շատ ծանր էր: Նրանք հրետակոծության տակ մարդկանց կյանքեր էին փրկում:

— Երեւանում ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Նոյեմբեր ամիսն էր, մայրս զանգեց, այն ժամանակ քովիդով վարակված էին բոլորը, եւ ասաց, որ պապիկս շատ ծանր վիճակում է, բայց քանի որ հիվանդանոցներում տեղ չկար, պապիկս տան պայմաններում էր պայքարում իր կյանքի համար, բայց նա, ցավոք, մահացավ: Լսելով պապիկիս մահվան լուրը՝ Գորիսից զինվորական հագուստով մի կերպ եկաԵրեւան: Այն ժամանակ ամեն մեկի տանը երեք-չորս ընտանիք կար: Սկզբից արցախցի- հայաստանցի տարաձայնությունները շատ էին: Միանգամից որոշեցի անցնել աշխատանքի, որովհետեւ ֆինանսական դժվար վիճակում էի, ամեն ինչ կորցրել էի: Հագուստ էլ չունեի, որ հագնեի: Հիշում եմ, որ քրոջս ամուսնու շորերն եմ հագել… Եղել են դեպքեր, որ ես գնացել եմ աշխատանքի անցնելու շատ հայտնի խանութում, ինձ ասել են, որ ես ունեմ ակցենտ, գրական մաքուր չեմ խոսում, եւ իրենք չեն կարող ինձ աշխատանքով ապահովել: Եղել է, որ գնացել եմ աշխատանքի ընդունվելու, իմ արցախցի լինելու փաստն իրենք չեն կարողացել հանդուրժել: Այդ շրջանում շատ լարվածություն կար: Բայց այդ ամեն ինչից զերծ կային նաեւ շատ լավ մարդիկ…

— Ներկա վիճակում Արցախը շրջափակման մեջ է, երբ զրուցում եք, ի՞նչ են պատմում:

— Երբ իրենց հարցնում եմ, որ ճանապարհները բացվեն, կմնա՞ք: Հորեղբորս աղջիկներն ասում են` չէ՛, մենք այստեղից միայն Հադրութ ենք գնալու: Այսքան պայքարեցինք, որ դո՞ւրս գանք: Իրենց ոգին չի կոտրվել: Երեկ խոսում եմ հետները, ասում են՝ այսօր մանդարին են գնել շատ էժան ու  դրանից շատ երջանիկ են: Նրանք կատակով են մոտենում, բայց ես լավ գիտեմ, որ դժվար է, որովհետեւ ունեն փոքր երեխա, կարիքներ… Տատիկիս քույրիկը, որը զոհվածի մայր ու զոհվածի տատիկ է, ասում է` խանութներում այնպիսի գներ են, որ ես իմ թոշակով չեմ կարող ինձ թույլ տալ գնել: Նաեւ չկա գազ, լույս: Եղբայրս ծառայության մեջ է, երբ խոսում եմ հետը, ասում է՝ այսօր ոտքով պետք է ամբողջ քաղաքով մեկ գնամ, որովհետեւ  բենզին չկա, գազը կտրել են, հոսանք չկա, ու տրանսպորտը կանգնել է: Քաղաքի շարժը կանգնել է: Մենք ինքներս հասկանում ենք, որ շատ դժվար է այդպես ապրելը…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում