«Հրապարակ». Քաղաքապետացուների մրցավազքն սկսված է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն որոշ թեկնածուներ, հետ չմնալով Տիգրան Ավինյանից, արդեն չհայտարարված քարոզարշավ են սկսել։ Հատկապես ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, քանի որ այստեղ միասնական թեկնածուի խնդիր կա: Ընդդիմադիրները փորձում են տարբեր ֆորմատի հավաքներ անել, լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ցույց տալով, թե ով է միասնական թեկնածուն։

Հատկապես ակտիվ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ եւ թեկնածու Մանե Թանդիլյանը, ով մեծ թվով հանդիպումներ է ունենում: Ակտիվացել է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ով շաբաթ օրը հավաք էր հրավիրել` բավականին խայտաբղետ կազմով: «Բեկում» երիտասարդական ֆորումի հավաքն ընթացել է «2018 թվական. հեղափոխությո՞ւն, թե՞ խաբեություն» խորագրով։

Մասնակցել են Բագրատ սրբազանը, Հրանտ Թոխատյանը, քաղաքագետներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, զոհվածների ծնողներ, սակայն հարազատ ֆրակցիայից միայն պատգամավոր Արեգնազ Մանուկյանն է եղել, ինչը նշանակում է, որ Թեւանյանի  առաջիկա առաջադրումը դաշինքում միանշանակ չի ընկալվում։

Հավաքի մասնակիցները պատմեցին, որ Թեւանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի 2-րդ նախագահի աջակցությունը` Ռ. Քոչարյանն իր տրամադրության տակ է դրել իր ազդեցության դաշտում գործող քարոզչամիջոցներին,  համակիր ակտիվիստներին, բլոգերներին, չի բացառվում, որ Թեւանյանին աջակցելու մասին նաեւ հրապարակային հայտարարություն անի։ Սա թերեւս լավագույն լուծումն է Քոչարյանի համար, ով ավելի լավ թեկնածու չունի եւ որոշել էր դիտորդի կարգավիճակ ստանձնել՝ դաշտն ազատ թողնելով: Թեւանյանի առաջադրումով կստացվի՝ ո՛չ լիարժեք մասնակցում է ընտրություններին, ո՛չ ֆինանս է ծախսում, ո՛չ հուսադրում մյուս թեկնածուներին, մասնավորապես` Արթուր Վանեցյանին, որ նրան կպաշտպանի, բայց նաեւ ամբողջությամբ չի հեռանում ասպարեզից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի