Մղձավանջից դուրս գալու համար 3 դիրքորոշում
Վերլուծություն3 կարևորագույն դիրքորոշումներ, որոնք շատ կցանկանայի տարածել հայկական իրականության մեջ, գիտակից անձանց ուշադրությունը հրավիրելով ու փորձելով համոզել, որ առանց այդ դիրքորոշումներին համապատասխան գործելու, շփվելու, ամեն օր կորցնում ենք հազարավոր հնարավորություններ:
1. Ժողվուրդը մեղավոր չէ, վատը կամ տգետ չէ:
Ժողվուրդը միշտ պատրաստ է լավ կազմակետպված ու ճիշտ գործողություններ կատարող անձանց հետ միասին սարեր շուռ տալ:
Կազմակերպության որակը, պլանների որակը, դրանց մասին տեղեկություն տարածելու, դրանց վրա ուշադրություն հրավիրելու ջանքերի արդյունավերությունը՝ այս ամենի վրա պետք է կենտրոնանալ հաջողության հասնելու համար:
2. Միասնության անընդունակությունը, միասին ու անսասան դեպի ընտրած նպատակը շարժվելու անընդունակությունը ապուշության նշան է, անկախ նրանից, խոսքը կրթված մարդկանց մասին է գնում, թե անգրագետ:
Կրթված ու ինքնահավան, ամենուրեք սեփական էշը դեպի անիմաստ նպատակներ քշող կրթված ապուշը շատ ավելի վտանգավոր է, քան անկիրթը:
Այնպես որ համագործացություն ավելի ու ավելի լավ կազմակերպված, ավելի արդյունավետ ու կայուն, անդադար:
Սրան պետք է ձգտել անկեղծորեն ու միշտ, ամեն հնարավոր առիթից օգտվելով:
3. Ցանկացած թեմա բարձրացնելիս անհրաժեշտ է հնարավորության դեպքում սեփական ուշադրությունն ու զրուցակիցների ուշադրությունն ուղղել դեպի պատճառների ամենախորը ուսումնասիրությունը:
Ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել խորը պատճառաբանություն ընդգրկող քննարկումների ու զրույցների վարման համար:
Ամեն ինչ պետք է անել, որպեսզի մակերեսային մտքափոխանակության գործընթացին զուգահեռ աճի խորիմաստ մտքափոխանակության քանակը:
Այս պահին միլիոն անիմաստության դեմ ընդամենը 10 իմաստալի ու խորը զրույց կամ քննարկում կարելի է հանդիպել:
Դա մահացու վտանգ ներկայացնող վիճակ է հասարակության գիտակցության համար:
Նա, ով գիտակից է համարում իրեն, պետք է սովորի համեստությամբ ու համբերատարությամբ օգնել զրուցակիցներին խորանալ երևույթների պատճառների մեջ, անել հիմնավորված եզրակացություններ ու առանց շտապելու թվարկել դրանք, ըստ կարևորության բաշխելով:
Չիմանալ նման կերպ զրույցներ վարելու կանոնները, չունենալ նման հմտություն, չզբաղվել այդ հմտության զարգացմամբ՝ նշանակում է թշնամու փչած տեղեկատվակաան թունավոր ստերով լցված քամիների տարած տերև դառնալ, որը պոկված է իմաստության ծառից էլ, իրականությունից էլ, սակայն դեռ ընդունակ չէ դա գիտակցել:
Տերևաթափ ու չորացող իմաստության ծառի փոխարեն պետք է աճեցնել ճյոււղավորված, հզոր բուն, խորը արմատներ ու փարթամ տերևներ ունեցող իմաստության ծառ:
Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի իմաստություն ծնող ամենօրյա հազարավոր զրույցների ամենուրեք տարածված սովորույթ:
Միայն դա կարող է օրական միլիոն ժամ տևող քաոսային իրարանցումը, համացանցում ու գործնական կյանքում, դարձնել միլիոն կարևոր քայլ դեպի լավագույն նպատակները տանող ճանապարհին:
Ապագա կա, եթե իմաստության լուսը իրենց սրտերում վառ պահած անձինք կան, որոնք պատրաստ են ազգի գիտակցության համար պատասխանատվություն կրելու, ազգին ճիշտ տրամադրելու, ճիշտ ուղղություն ցույց տալու:
Նման անձանց համագործակցության կազմակերպումն է լուսավոր ապագայի գլխավոր գրավականը:
Դրան խանգարող բողոր սխալ դիրքորոշումների, թունավոր կարծրատիպերի ջախջախումն է ամենակարևոր միջոցներից մեկը:

