Ալիեւի «հնարավորությունների պատուհանը» առաջիկա երկուշաբթի կարող է փակվել

Վերլուծություն

Թե ին­չու է Ա­լի­ե­ւը փոր­ձում Նի­կո­լից ստա­նալ ա­ռա­վե­լա­գույ­նը, դժվար չէ հաս­կա­նալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=255446&l=am): Այս պա­հին նա նման շանս ու­նի, ո­րը կա­րող է ա­ռա­ջի­կա հա­րյու­րա­մյա­կում այ­լեւս չլի­նել: Մեկ-երկու ա­միս ա­ռաջ քա­նիցս նշե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ Ա­լի­ե­ւի հա­մար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հա­նը սկսել է փակ­վել, եւ ա­հա, բա­ռա­ցի­ո­րեն ա­ռա­ջի­կա եր­կու­շաբ­թի օ­րը կա­րող է պարզ­վել, որ այն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես է փակ: Նկա­տի ու­նենք նախ՝ Թուր­քի­ա­յի ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջի­կա եր­կու­շաբ­թի օ­րը կա­րող են այն­պի­սի նոր ի­րա­վի­ճակ ֆիք­սել, որն Ա­լի­ե­ւի հա­մար հենց այդ «պա­տու­հա­նի փա­կու­մը» կազ­դա­րա­րի: Եվ այն, որ մա­յի­սի 14-ի կի­րա­կի օ­րով Նի­կո­լին տա­նում են Բրյու­սել՝ ինչ-որ բան ստո­րագ­րել տա­լու հույ­սով, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

Այն, որ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, ան­կախ ար­դյունք­նե­րից, Թուր­քի­ա­յում բուռն զար­գա­ցում­ներ են լի­նե­լու, դա հաս­տատ է: Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ Էր­դո­ղա­նը կհռչակ­վի հաղ­թող: Ա­մե­րի­կա­ցի­նե­րին կհա­ջող­վի՞ դա հասց­նել քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի եւ հե­ղաշրջ­ման, այս պա­հին շատ վեր­լու­ծա­բան­ներ են դրա օգ­տին խո­սում:

Բայց ա­հա նման են­թադ­րու­թյան հա­մար ո­րոշ դե­տալ­ներ պետք է հաշ­վի առ­նել: Նախ հի­շեց­նենք, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում այս պա­հին ստեղծ­վել է ընդ­հա­նուր խա­ղա­ղու­թյան մթնո­լորտ, ո­րը մա­հա­ցու վտան­գա­վոր է ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հա­մար, ո­րոնք, ի դեպ, դա չեն էլ թաքց­նում: Վեր­ջին հար­վա­ծը Սի­րի­ա­յին Ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի դա­շինք վե­րա­դարձ­նելն էր, ո­րը կա­րե­լի է նա­եւ հա­մա­րել 10 տա­րի ա­ռաջ այդ եր­կի­րը հե­ղաշր­ջե­լու ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյան պար­տու­թյու­նը:

Եվ ա­հա այս ի­րո­ղու­թյու­ննե­րին զու­գա­հեռ, նա­խօ­րե­ին Մոսկ­վա­յում կա­յա­ցավ մեկ գոր­ծըն­թաց, ո­րը կա­րող է դառ­նալ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ԱՄՆ-ի պար­տու­թյան «պե­չա­տը»: Խոս­քը՝ ՌԴ-ի, Ի­րա­նի, Թուր­քի­ա­յի եւ Սի­րի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման մա­սին է, ո­րը հաս­տա­տեց թուրք-սի­րի­ա­կան հաշ­տեց­ման ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը, ին­չը մինչ այդ հաս­տա­տել է­ին այդ երկր­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րը: Դե­տա­լա­յին ա­ռու­մով սա ինչ է նշա­նա­կում, թող­նենք մի կողմ: Ընդ­հան­րա­կան ա­ռու­մով ի­մաս­տը սա է. սրա­նով Թուր­քի­ան մտնում է մի գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­րը հա­մա­հունչ է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ըն­թա­ցող ներ­կա զար­գա­ցում­նե­րին: Այ­սինքն, դրա­նով նա­եւ խոս­տա­նում է դա­դա­րեց­նել իր ագ­րե­սիվ ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րը, ի դեպ, պետք է որ վե­րա­բեր­վի նա­եւ հա­յաս­տա­նյան ուղ­ղու­թյա­նը, հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ Լավ­րովն ու Չա­վու­շօղ­լուն հենց այդ թե­մա­յով ա­ռան­ձին քննար­կում ու­նե­ցան: Իսկ այս ա­մե­նի դի­մաց, են­թադր­վում է, որ Ի­րանն ու Ռու­սաս­տանն ա­մեն բան կա­նեն, որ թույլ չտան Թուր­քի­ա­յում ներ­քին ի­րա­վի­ճա­կը վե­րած­վի քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի: Սպաս­վում է, որ նման ա­ջակ­ցու­թյուն Թուր­քի­ան կստա­նա նա­եւ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յից, այ­սինքն՝ թի­կուն­քին կու­նե­նա ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի օգ­նու­թյու­նը:

Էր­դո­ղա­նի հիմ­նա­կան մրցա­կից Քե­մալ Քը­լըչ­դա­րօղ­լուն փոր­ձեց նման հե­ռան­կա­րը կան­խել՝ հրա­ժար­վե­լով ՌԴ-ի հան­դեպ նախ­նա­կան ծայ­րա­հեղ կոշտ մո­տե­ցում­նե­րից եւ Ի­րա­նին խոս­տա­նա­լով ներգ­րավ­վել ա­րե­ւելք-արեւ­մուտք ծրագ­րե­րում, ընդ ո­րում՝ նա­եւ շրջան­ցե­լով Ադր­բե­ջա­նին: Սա­կայն Մոսկ­վա­յի հի­շա­տակ­ված հան­դի­պու­մը ե­կավ ցույց տա­լու, որ ՌԴ-ն եւ Ի­րա­նը Քը­լըչ­դա­րօղ­լո­ւին հա­մա­րել եւ հա­մա­րում են ա­րեւմ­տյան դրա­ծո՝ գե­րա­դա­սե­լով Էր­դո­ղա­նի հետ գոր­ծակ­ցել, ինչ­քան էլ որ նա ան­հար­մար գոր­ծըն­կեր է:

ԱՄՆ-ին մնում է գնալ հե­ղաշրջ­ման ուղ­ղու­թյամբ, ո­րի մա­սին, ի դեպ, բա­ցահայտ խո­սում են ինչ­պես թուր­քա­կան իշ­խա­նա­կան աղ­բյուր­նե­րը, այն­պես էլ՝ ա­րեւմ­տյան քա­րոզ­չա­մե­քե­նան: Բայց ե­թե Էր­դո­ղա­նին հա­ջող­վել է ա­պա­հո­վել ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի ա­ջակ­ցու­թյու­նը, այդ հե­ղաշր­ջու­մը կլի­նի՞ հա­ջող­ված. քիչ հա­վա­նա­կան է:

Մեկ այլ դե­տալ: Պու­տի­նը, ինչ­պես հայտ­նի է, չե­ղար­կեց վրա­ցի­նե­րի ՌԴ մուտ­քի վի­զա­յին եւ ա­վի­ա­փո­խադ­րում­նե­րի ար­գել­քը: Վրաս­տա­նի ա­րեւմ­տա­մոլ նա­խա­գա­հը դրա­նից հիս­տե­րի­ա սար­քեց, Պետ­դե­պար­տա­մենտն էլ ինչ-որ ան­հաս­կա­նա­լի հիմ­քով պատ­ժա­մի­ջոց­ներ խոս­տա­ցավ: Սա­կայն այն հան­դարտ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որն ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր ի ցույց են դնում վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը, եւ ո­րը հասց­րեց ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյու­ննե­րի ներ­կա վի­ճա­կին, ինչ խոսք, հեր­թա­կան ան­գամ ե­կան ա­պա­ցու­ցե­լու, որ Վրաս­տանն  ի­րոք ե­ղել եւ մնում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում լա­վա­գույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­րո­մե­տրը՝ ճիշտ պա­հին կան­խա­տե­սե­լով, թե ծան­րու­թյան կենտ­րո­նը ուր է թեք­վում:

Վեր­ջա­պես, շա­րու­նա­կում է սրվել Իս­րա­յե­լի շուրջ մթնո­լոր­տը, խառը վիճակ է մյուս դաշնակցի` Պակիստանի մոտ: Այս ամենը նշանակում է մեկ բան` «հնա­րա­վո­րու­թյան պա­տու­հա­նը» կփակ­վի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում