«Հայաստանի կառավարությունը վաղուց է հրաժարվել Արցախի խնդրից». ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութային

 «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի եւ Արցախի գրողների միության անդամ, Արցախի Ժուռնալիստների միության վարչության անդամ, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, ազատամարտիկ ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Եկել եք Հայաստան եւ չեք կարողանում վերադառնալ Արցախ: Պատկան մարմինների դիմե՞լ եք, որպեսզի օգնեն ձեզ այդ հարցում:

— Կնոջս հետ եկել էի Երեւան, որպեսզի իրեն ճանապարհեմ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաք` 10-15 օրով հյուրընկալվելու փոքր դստերս: Գիշերը կնոջս օդանավակայանից  ճանապարհեցի, առավոտյան ժամը 10:30-ին Արցախի ճանապարհը փակեցին: Չցանկացա մենակ վերադառնալ, մնացի այնքան՝ մինչեւ կինս ՌԴ-ից  վերադարձավ, նոր միայն միասին Արցախ վերադառնալու համար գրանցվեցինք: Դիմել ենք նաեւ Արցախի կառավարության թեժ գծին: Առաջարկը լավ տարբերակ չէր, չգնացինք: Կինս ճնշման խնդիր ունի, բարձր մեքենաներով հնարավոր չէր լինի գնալ: Ոստիկանների վրա, որ հարձակվել ու սպանել էին, այդ ճանապարհն էր հիմնականում գործում: Հետո այդ  ճանապարհն էլ փակվեց: Այժմ սպասողական վիճակում ենք գտնվում:

— Պարոն Գրիգորյան, այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եւ Արցախում, ինչպե՞ս կբնութագրեք:

— Ընդհանրապես դժվար է որեւէ խոսք ասել երկրի վերաբերյալ: Եթե Հայաստանի կառավարության մասին խոսելու լինենք (մեղմ ասած), նրանք վաղուց են հրաժարվել մեր խնդրից: Առաջ քաշելով խաղաղության օրակարգ կոչվածը՝ ասում են, որ մինչեւ վերջ այդ ճանապարհով են գնալու, բայց բոլորս գիտենք, որ խաղաղություն չեն մուրում` խաղաղություն վաստակում են: Խաղաղության ճանապարհով գնացողը պետք է կարողանա ստիպել հակառակորդին, որ իրենք նույնպես գնան այդ ճանապարհով: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախում է իր ցանկությունները հերթով իրականություն դարձնում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

— Եթե հանկարծ այլ որոշումներ լինեն, կհամաձայնե՞ք ադրբեջանցիների հետ ապրել, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր:

— Մենք նախկինում էլ ենք ապրել, բայց այդ ժամանակ ապրել ենք ուրիշ պետությունում: Հիմա եթե մենք ադրբեջանցիների հետ ապրենք, պետք է ապրենք Ադրբեջանի պետությունում: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի մուսուլմանական երկրում, որտեղ ոչնչացնում են սրբավայրերը: Երբ մեր սրբավայրերն անվանում են աղվանական, ոչ թե հայկական: Հետո այսքան զոհերից հետո ո՞նց կարող ենք թշնամու հետ միասին ապրել: Պետք է շատ ժամանակ անցնի, սերունդներ փոխվեն, որ այս ամենը մոռացության մատնվի, ու միասին ապրելու հնարավորություն ստեղծվի: Բայց ներկա պահեն չենք կարող միասին ապրել: Դա հնարավոր չէ:

— Երեւանում եք ներկա պահին, գո՞հ եք…

— Չնայած կան երկուստեք բողոքներ, բայց ինձ վատ երեւանցի չի պատահել: Գիտեք, մարդ բարկացած պահին ամեն ինչ կարող է ասել, բայց պատճառը ո՛չ ղարաբաղցին է, ո՛չ էլ` երեւանցին: Արցախցի-երեւանցի տարանջատումն էլ է թշնամին մտցրել, որ միմյանց միջեւ թշնամանքը խորացնի, եւ մերոնք խայծը կուլ են տվել: Հայաստանում եթե իշխանությունը մեզ դեմ է, ուրեմն նրա գործողությունները ոչ միայն մեր դեմ են, այլ նաեւ Հայաստանի սահմանամերձ բոլոր մարզերի բնակչության դեմ են:

— Գրական կյանքն ինչպե՞ս է ընթանում Ստեփանակերտում: Կապի մե՞ջ եք ձեր գրչակից ընկերների հետ:

— Այո, իհարկե, զանգում խոսում ենք միմյանց հետ: Վերջերս լուսահոգի Վարդան Հակոբյանի մահվանից հետո՝ ընտրվեց Արցախի գրողների միության նոր նախագահ: Առաջադրվել էին Կիմ Գաբրիելյանն ու Նորեկ Գասպարյանը: Ընտրվեց Նորեկ Գասպարյանը: Արցախի գրողների միության արտահերթ համագումարից հետո՝ Կիմ Գաբրիելյանի առաջարկությամբ եւ նախաձեռնող խմբի ջանքերով Ստեփանակերտում ստեղծվել է Գրողների արցախյան միավորում: Միավորման ստեղծումը ոչ թե որպես գրողների համախմբվածության պառակտում պետք է դիտարկել, այլ` գրողների ինքնադրսեւորման նոր հնարավորության առկայություն: Երեւանում էլ շփվում եմ Հայաստանի գրողների միության հետ: Առաջիկայում պետք է Գրողների միության ծավալուն տեղեկատու տպագրվի` նկարներով, կենսագրականով: Իսկ մինչ այդ տպում էին Գրողների միության տեղեկատու հասցեագիրք` փոքր ծավալի, որտեղ միայն գրողների հասցեներն ու հեռախոսահամարներն էին: Ամռանը սպասվում է նաեւ ՀԳՄ համագումար, Արցախում ապրող ՀԳՄ անդամները գուցե չկարողանան ներկա գտնվել համագումարին՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում