«Թռիչքի ընթացքում մարդկանց մոտ կան վախեր, այս պարագայում իրավիճակը դրական էներգիայով եմ փորձում գունավորել». Անահիտ Մանուկյանը՝ նոր մասնագիտության մասին

Շոու բիզնես

Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նոր մասնագիտության, խոչընդոտների և դերասանական ոլորտի մասին:

«Սա ինձ համար միշտ հեռու, անհասանելի երազանք է եղել, դեռ փոքրուց, բայց հետագայում լիովին կենտրոնացել էի մասնագիտությանս վրա, բայց եկավ ճիշտ պահն ու հնարավորությունները, երբ հասկացա՝ ամեն բան իմ ձեռքերում է: Ես հասկացա, եթե ունեմ նպատակ՝ պետք է անպայման փորձեմ դրան հասնել»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ մինչ աշխատանքի անցնելը մասնակցել է անհրաժեշտ դասընթացների:

«Սկզբում դասերը Հայաստանում էին, իսկ հետագայում շարունակվեցին Շարժայում՝ Միացյալ Արաբական Էմիրություններում: Առաջին օրվանից հետո հասկացա, որ պատկերացումներս այլ էին, ու մասնագիտությունն ավելին քան պատասխանատու է, թե՛ գիտելիքների, թե՛ պատրաստվածության համատեքստոի: Սկզբնական փուլում ինձ համար բարդ էր լրիվ այլ դաշտ մտնել , բավականին մեծ ինֆորմացիա ստանալ ու շատ դեպքերում հարմարավետության գոտուց դուրս գալ, բայց հիմա շատ ուրախ եմ կատարածս ամեն քայլի համար, ամեն դժվարության համար, որովհետև կյանքիս այլս փուլում այնտեղ եմ, որտեղ ցանկանում էի լինել»:

Անահիտ Մանուկյանը պատմեց, որ առաջին թռիչքը բորտուղեկցորդուհու կարգավիճակում եղել է Սանկտ Պետերբուրգ և մանրամասնել մասնագիտության սկզբունքների և դժվարությունների մասին:
«Յուրաքանչյուր աշխատանք իր սկզբունքներն ունի նաև արտաքին տեսքի հետ կապված, իսկ այս պարագայում այդ ստանդարտները տարբեր են, կախված է ավիաընկերությունից: Կան հստակ տվյալներ, որոնց պետք է համապատասխանել, բայց ամենակարևորը կոկիկ տեսքն է, որովհետև յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր ավիաընկերության դեմքը:Ամեն թռիչքի ընթացքում մենք հաղորդակցվում ենք շատ տարբեր բնավորության, տրմադրության, տարբեր վախեր ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Ամեն դեպքում մոտեցումը անհատական է: Շատ մարդկանց մոտ կան վախեր, այս պարագայում իրավիճակը դրական էներգիայով եմ փորձում գունավորել, սա ավելի հոգեբանական աջակցության մասին է: Առողջական խնդիրներ ունեցող ուղևորներին ավելի մեծ ուշադրություն է պետք, ամենակարևորը ապահովության զգացողությունը փոխանցելն է»,- մանրամասնեց նա:

Դերասանուհին հայտնի է դարձել «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից և պատմել է այս շրջանի դերասանական դադարի և հետագա նախագծերի մասին:
«Ես չեմ սիրում հոգնեցնել մարդկանց, ինքս էլ նախընտրում եմ նախագծերի միջակայքում դադար վերցնել, իսկ այս ընթացքում մասնագիտական ուշադրությունս չի դադարում նաև թատրոնի կողմում լինել: Ես շատ եմ սիրում և արժևորում մասնագիտությունս և վստահ եմ, որ չեմ հեռանա ոլորտից և լավ առաջարկի դեպքում կհամատեղեմ»,- ասաց դերասանուհին:

https://www.tert.am/life/am/news/2023/05/12/anahitmanukyan/87688

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում