«Ժողովուրդ». Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության կարգը կփոխվի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվելու է ռուսական կողմի ցանկությամբ: Դա ներառված է ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած՝ «հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում: Նկատենք, որ փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները. դրանք ներառում են կրթական միջոցառումները, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանրահռչակման քայլերը, ռուսաց լեզվի՝ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների եւ տոնավաճառների անցկացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դերի եւ ազդեցության ամրապնդումը եւ այլն: Եվ ահա, մեր տեղեկություններով, ռուսական կողմը փոփոխություն է առաջարկել նաեւ կառավարման ձեւում: Բանն այն է, որ այժմ համալսարանն իր կոնֆերանսի ժամանակ է ընտրում ռեկտորին, այսինքն՝ այն նշանակովի պաշտոն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է ստեղծել կառավարչական խորհուրդ, որը նման է հոգաբարձուների խորհրդին: Այն կազմված է լինելու 12 անձից՝ 6-ը հայկական եւ 6-ը ռուսական կողմերից: Այդ 12 անձինք են հենց հետագայում ընտրելու ռեկտորին:

Ավելին, մեր տեղեկություններով՝ հայ դասախոսները, որոնք դասավանդում են համալսարանում, կանգնել են խնդրի առջեւ, քանի որ ռուսական կողմը ցանկանում է ավելի խորացնել ռուսաց լեզվով ուսուցումը, եւ դա էլ ենթադրում է՝ պետք է ռուսական կողմից դասախոսներ լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմի նախագիծը դեռ պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ, որից հետո պետք է ընդունվի ՌԴ Պետական դումայում, ապա ՀՀ Ազգային ժողովում եւ դրանից հետո նոր կմտնի ուժի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի