«Հրապարակ». Փաշինյանն ասել է․ չի ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլինի, եթե Ռուսաստանը պարտվի

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ավանդական դարձած ամենշաբաթյա հավաքն է անցկացրել կուսակցության ակտիվի հետ, որի օրակարգային թեման այս անգամ եղել են ՀՀ անվտանգությունն ու արտաքին քաղաքական գործընթացները։ Հավաքին մասնակցել են նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, գործադիրի այլ անդամներ։ Հավաքվածներին հաշվետվություն է ներկայացվել մայիսի սկզբներին վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ ըստ էության նշելով, որ դա կարելի է բանակցային հերթական ռաունդ ներկայացնել, որի ընթացքում կողմերը հերթապահ մտահոգություններ են հայտնել, հույսեր փայփայել, որ առաջիկայում փաստաթուղթ կստորագրվի, ավելի ոչինչ։ Ասվել է, որ որեւէ նոր պահանջ սեղանին չի դրվել։ Ուստի այդ ամենը հաշվի առնելով ՝ առաջիկա կիրակի Բրյուսելում կայանալիք եռակողմ ֆորմատից էլ մեծ ակնկալիքներ չկան։
Նիկոլ Փաշինյանն իր ներածական խոսքում անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին, որ մայիսի 9-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին, եւ հայտնվել է Արեւմուտքի ու արեւմտամետների թիրախում։ Հիշեցնենք, որ միջոցառումից ժամեր անց Ուկրաինան «անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ» է համարել ԱՊՀ 7 երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ուկրաինայի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարեց․ «Նշված օտարերկրյա պետությունների առաջնորդների մասնակցությունը հանրային միջոցառումներին դիտարկում ենք որպես անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանք ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»։

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած շքերթին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենիայի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոեւը: Ուշագրավ է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված չէ Բելառուսի նախագահի անունը: 

Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, որը բխում է Հայաստանի կենսական շահերից, հիշեցրել է, որ գազը Ռուսաստանից ենք ստանում, Ռուսաստանը, մեր ռազմավարական գործընկերը լինելուց բացի, այսօր տարածաշրջանում լուրջ դերակատարում է ստանձնել Հայաստանի կյանքում, եւ չմասնակցել շքերթին՝ վտանգավոր արկածախնդրություն կլիներ։ Ավելին, հեռուն գնալով Փաշինյանը նշել է, որ չի ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը ձախողվի, պարտություն կրի Ուկրաինայում։ Նկատել է, որ Հայաստանում հարյուր տարի առաջվա պատմական իրադարձությունների կրկնությունը կունենանք՝ կորցնելով անկախ հանրապետությունը։ Փաշինյանն ասել է նաեւ, որ մենք մենակ անկարող ենք լինելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, կրկնել է նաեւ նախորդ հանդիպմանը հնչեցրած այն համոզմունքը, որ եթե մեզ հաջողվի առաջիկա երկու տարում պահել պետությունը, ապա դրանից հետո հարյուրամյակներ կանգուն ենք մնալու։
Խոսել է նաեւ Երեւանում տեղակայված Նեմեսիսի արձանի մասին, վերահաստատել, որ այս հաշտեցման քաղաքականությունը որդեգրելուն զուգընթաց, նպատակահարմար չէր մեր օրերում հուշարձանի տեղադրումը, վստահեցրել է, որ ինքը տեղյակ չի եղել, վարչությունում էլ հարցը չի քննարկվել, սակայն, այդուհանդերձ, խուսափել է հայտարարել՝ արձանն ապամոնտաժվելու է, թե ոչ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ անկլավների վերադարձի մասին Ալիեւի անվերջ հնչող պահանջներին, որին Փաշինյանը խուսափողական պատասխաններ է տվել՝ եզրափակելով, որ կարող է այնպես ստացվել, որ այդ հարցը լուծվի «ոչ ոքի», այսինքն՝ մեր անկլավները մնան մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին։ 
Սահմանային վերջին լարվածության մասին ամենավերջում հպանցիկ է խոսել՝ ասելով, որ ադրբեջանցիների ցանկությունը Սոթքի հանքին տիրանալն է, սակայն վստահեցրել է, որ նպատակին չեն հասնի։ Իսկ Արցախի, հատկապես ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետի մասին չի խոսել, ինչը, իհարկե, արդեն զարմանալի չէ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի