Բայրաքթարներ՝ Իսրայելից, բարձր միավորներ Հայաստանից. ովքեր են եվրատեսիլյան «ապազգային» ժյուրիի կազմում

Մշակութային

Անտաբատ ու անսեռ տղամարդիկ, սատանայական եղունգներով ու պոզերով կանայք... Ո՛չ, խոսքն ամենեւին էլ սատանիստների կողմից կազմակերպված ինչ-որ ծեսի մասին չէ, պարզապես, «Եվրատեսիլ»-ն իր մշտական տարերքի մեջ էր: Լիվերպուլում կայացած երգի միջազգային այս մրցույթի եզրափակչում միայն այրվող կաթսան էր պակասում, որպեսզի մրցույթի մասնակիցները դառնային դժոխքի իրական հերոսներ՝ իրենց հագուկապով, երգերով ու պահվածքով: Օրինակ, եթե Գերմանիայի վարդագույն վարտիքով ու հնարավոր բոլոր անցքերին ականջօղ կախած տղամարդացու պատվիրակի մասին լսեր Հիտլերը, հաստատ գերեզմանում շուռ կգար: Էլ չասենք Խորվաթիայի պատվիրակների մասին, որոնք չամաչելով իրենց բեղ-մորուքից ու հասուն տարիքից՝ շպարվել ու մտել էին շրջազգեստների մեջ: Տպավորություն էր, որ կոնչիտազգիները ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել: Սակայն, սա չէ, որ ամենախայտառակ դրվագն էր «Եվրատեսիլ 2023»-ում:

Այն, որ գերդոզավորված քաղաքականացված է «Եվրատեսիլ»-ն, անգամ եփած հավին է հայտնի, բայց թե այդ ամենը հաշվի առնելով՝ ինչպես է իրեն դրսեւորում ազգային ժյուրին, առնվազն հարցեր է առաջացնում: Ուշագրավ էր այն, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվեցին Իսրայելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին իսրայելական ԱԹՍ-ներ մատակարարող երկրին: Իսկ որպես շնորհակալություն՝ Իսրայելն անգամ մեկ միավոր չտվեց Հայաստանին: Թե ովքեր էին ազգային ժյուրիի կազմում, որոնք ապազգային քվեարկություն իրականացրեցին, անունները հայտնի է՝ երգչուհի Սոնա Ռուբենյան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, երգերի հեղինակ Դավիթ Բադալյան, պրոդյուսեր Վահագն Գեւորգյան: Այո՛, հենց նրանց թեթեւ ձեռքով՝  Ադրբեջանի հետ սինխրոն Հայաստանն Իսրայելի պատվիրակին տվեց ամենաբարձր միավորը: Իսկ 1 միավոր Հայաստանի ազգային ժյուրիից ստացավ Լեհաստանը, 2 միավոր՝ Ավստրիան, 3՝ Ուկրաինան, 4՝ Նորվեգիան, 5՝ Կիպրոսը, 6՝ Իսպանիան, 7՝ Ֆրանսիան, 8՝ Ֆինլանդիան, 10՝ Շվեդիան: Այստեղ թերեւս մնում է ասել՝ ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Ադրբեջանը չկար մասնակիցների շարքում, թե չէ միգուցե նաեւ Ադրբեջանին տար Հայաստանն ամենաբարձր միավորը, դե, այսպես կոչված «խաղաղության օրակարգի» համատեքստում:

Ոչ պակաս մտածելու տեղիք է տալիս այն, թե ինչպես աշխարհը քվեարկեց Հայաստանը ներկայացնող պատվիրակի՝ Բրյունետի օգտին: Հայաստանն այդպես էլ այս տարի որեւէ երկրի կողմից 12 միավորի չարժանացավ, միայն 10-ական միավոր տվեցին Վրաստանն ու Ալբանիան: Իսկ մյուս երկրների ազգային ժյուրիների կողմից ստացանք չնչին ձայներ. Իտալիայից 5 միավոր, Լատվիայից՝ 1, Մոլդովայից՝ 2, Իռլանդիայից՝ 6, Ավստրիայից՝ 1, Ֆրանսիայից՝ 7, Էստոնիայից՝ 3, Լեհաստանից՝ 1, Կիպրոսից՝ 4, Շվեյցարիայից՝ 5, Իսպանիայից՝ 3, Չեխիայից՝ 8, Միացյալ Թագավորությունից՝ 3: Ակնհայտ է, որ sms քվեարկության ժամանակ էլ առանձնապես ակտիվություն չեն դրսեւորել Սփյուռքում՝ Հայաստանին ձայներ ապահովելու համար: Արդյունքում Բրյունետը հայտնվեց 14-րդ հորիզոնականում: Իսկ Շվեդիան ներկայացնող Լորինը՝ իր Tattoo երգով եւ սարսափազդու եղունգներով, որոնք մեջք քորելիք էին հիշեցնում, դարձավ հաղթող:

Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող Բրյունետին, թերեւս կարելի էր ողջունել նրա ելույթը, եթե նա ներկայացներ եվրոպական որեւէ երկիր: Տարիներ շարունակ եվրատեսիլյան հարթակն օգտագործվել է, որպեսզի մեկ անգամ եւս աշխարհին ցույց տանք մեր դեմքը, հիշեցնենք, որ ազգային դիմագիծը չկորցրած մի երկիր կա: Մինչդեռ այս անգամ ամեն ինչ արվեց, որ Բրյունետը, ոչ միայն իր բեմական անունով, այլ առհասարակ որեւէ կերպ չասոցացվի Հայաստան երկրի հետ: Մինչդեռ նա պորտապարուհու հանդերձանքով հայտարարում էր, թե իր զգեստը ստեղծելիս ոգեշնչվել են «Մայր Հայաստանի» արձանից: Փաստորեն, մեր օրերում Մայր Հայաստանը եվրատեսիլյան հայաստանյան ներկայացուցիչները պատկերացնում են, ոչ թե սուրը ձեռքին ու վսեմ, այլ գետին թավալ եկող ու եվրոպացիներին պարտվող անհասկանալի մի կերպար:

Այսքանից հետո` շարունակում է օրակարգային խնդիր մնալ, ի վերջո, մեկընդմիշտ «Եվրատեսիլից» հրաժարվելն ու միլիոնավոր գումարները ծախսել երկրի համար ավելի կարեւոր նպատակների համար: Եվ տեղին է հիշել, որ այդ մասին բազմիցս խորհրդարանական ամբիոնից պնդել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» մրցույթը ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց  համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է  համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում