Ինչո՞ւ չեն կարողացել փրկվել հրդեհից 15 զինվորները․ Ինչ նոր վարկածի վրա է ընթանում քննությունը․ Մանրամասներ

Հանդիպում

 Ազատ գյուղի 15 զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով դատաբժշկական եզրակացություններից մեկի համաձայն՝ ժամկետայինների մի մասը շմոլ գազից և այրվածքային շոկից են մահացել, իրավապահները դեռ քննում են կրակի տարածման, կացարանից զինծառայողների դուրս գալու հնարավորության հանգամանքները։ Իսկ ծնողներն ավելի քան 3 ամիս է՝ ուզում են իմանալ՝ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել հրդեհից առաջ։ Դեպքից ժամեր անց շրջանառության մեջ մտած պաշտոնական վարկածին չեն հավատում, թե կապիտանը վառարանն է ուզել թեժացնել, ինչից հրդեհ է բռնկվել։ Պաշտոնական վարկածի մասին առաջինը հենց վարչապետն էր խոսել։ 

Արդյո՞ք բացի պաշտոնական վարկածից այլ, օրինակ, դիվերսիոն փորձի վարկած եւս քննվում է հարցի պատասխանը փորձեցինք պարզել ըստ պաշտոնական վարկածի, հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան ՀՈՎՍԵՓ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով փաստեց հետեւյալը․

-Այ՛ո, բացի պաշտոնական վարկածից այլ վարկածի վրա են այս պահին շատ լուրջ քննություն տանում, չեմ կարող քննության գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ հայտնել։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ քննությունը շատ դանդաղ է ընթանում, ակնհայտ է, որ զինվորները ի վիճակի չեն եղել դուրս գալու, պարզապես չեն կարողացել, ինչո՞ւ չեն կարողացել, ինչո՞ւ բացահայտված չեն այս հանգամանքները, տուժողները սա են ասում, մենք էլ ենք դա ասում և դա ասում ենք ոչ թե նոր, այլև ասում ենք արդեն երեք ամիս։

Հարցին, եղե՞լ են առերեսումներ ողջ մնացած զինվորների եւ կապիտանի միջեւ փաստաբանը ընդգծեց․

-Կապիտանը ցուցմունք տվել է, մանրամասն պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, բայց առերեսումներ դեռ չեն եղել։ Վաղը դատարանը եւս երկու ամսով Եղիշեի կալանքը երկարացնելու միջնորդությամբ կդիմի դատարան։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում