ՑԱԾ­ՐԱ­ՊԱ­ՏԻՎ ՄՈՒ­ՐԱՑ­ԿԱՆ­ՆԵ­ՐԸ` ՎԵՐ­ՋԻՆ ՀՈ­ՂԱԿ­ՏՈ­ՐԻ ՎՐԱ

Վերլուծություն

Աշ­խար­հի ա­մե­նազզ­վե­լի բանն է մու­րաց­կա­նու­թյու­նը: Նժդե­հի դի­պուկ դի­տարկ­մամբ` մու­րաց­կա­նին ե­թե օգ­նում են, ա­պա`­ մի­այն զզվան­քից դրդված: Ա­ռա­վել զզվե­լի է խա­ղա­ղու­թյուն մու­րա­ցո­ղը: Իսկ վա­շինգ­տոն­նե­րում, մոսկ­վա­նե­րում և բրյու­սել­նե­րում զվռնող այս ոչն­չու­թյու­նը` Նի­կոլ ա­նու­նով, նույ­նիսկ խա­ղա­ղու­թյուն էլ չի մու­րում, այլ խա­ղա­ղու­թյան մա­սին թղթի կտոր: Ո­րի վրա գրվա­ծը հա­կա­ռակ կող­մը չի էլ պատ­րաստ­վում կա­տա­րել:

ՊԼՅՈՒՍ-ՄԻ­ՆՈՒՍ 3000 ՔԱ­ՌԱ­ԿՈՒ­ՍԻ ԿԻ­ԼՈ­ՄԵՏՐ

Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ Բրյու­սե­լում, բա­նակ­ցու­թյուն կո­չել չի կա­րե­լի, դա մի­ա­կող­մա­նի թու­րա­նան­պաստ և թրքաս­պա­սար­կու խաղ էր: Եվ ե­թե 100 տա­րի ա­ռաջ Թուր­քի­ա­յի հաղ­թա­նակն ար­ձա­նագ­րող Լո­զա­նում Ա­ռա­ջին հանրա­պե­տու­թյան վեր­ջին դի­վա­նա­գետ­նե­րը գո­նե խոս­քով է­ին մարտն­չում, այս­տեղ «հայ­կա­կան» կող­մը թշնա­մու հետ ձայ­նակ­ցած էր խա­ղում: Ե­թե մեծն Շա­հան Նա­թա­լին կշտամ­բում էր հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյա­նը, թե ին­չու են Լո­զան ներ­կա­յա­ցել թուղ­թուգր­չով, այլ ոչ թե ռում­բով, ա­պա Հա­յաս­տանն այժմ ներ­կա­յաց­նող այս վար­չԱ­ՂԵ­Տին բնու­թագ­րե­լու էլ խոս­քեր չեն մնա­ցել: Ար­մեն Ա­շո­տյա­նի մեկ­նա­բան­մամբ. «Նի­կոլ Փա­շի­նյա­նը ներ­կա­յաց­նում է իր շա­հը՝ ստեղ­ծե­լով հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հե­րի ներ­կա­յաց­ման հնա­րա­վոր բո­լոր տե­սա­կի խո­չըն­դոտ­ներ: Ինձ 4-5 ա­միս է չի թույ­լատր­վում գնալ Եվ­րո­պա­կան իշ­խող քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի՝ ար­գե­լե­լով ներ­կա­յաց­նել ալ­տեր­նա­տիվ տար­բե­րակ­նե­րը: Մեր խո­սե­լի­քը կտրել են, ի­րենք խա­ղում են ադր­բե­ջա­նա­կան խա­ղը պա­սե­րով, ստեղ­ծել են ադր­բե­ջա­նա­կան լոբ­բին­գի հրա­շա­լի պայ­ման­ներ, իսկ մեր այ­լընտ­րան­քա­յին, ստվե­րա­յին, բայց կա­րև­ո­րա­գույն աշ­խա­տան­քը խո­չըն­դո­տում են»:

Այդ «պա­սե­րով» խա­ղը հա­սել է նրան, որ ան­գամ Ադր­բե­ջա­նի նախ­կին սո­վե­տա­կան սահ­ման­նե­րով տա­րած­քը Շառլ Մի­շե­լը հրա­պա­րա­կում 3000 քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րով ա­վել, և հե­տո հայտ­նում «տեխ­նի­կա­կան վրի­պա­կի» մա­սին: Դե ե­թե Նի­կո­լը ԱԺ ամ­բի­ո­նից զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի մա­սին խո­սում էր պլյուս-մի­նուս 50-ով, ա­պա ին­չո՞ւ ոմն օ­տա­րա­կան Շառլ Մի­շե­լը քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րե­րը չնշի պլյուս-մի­նուս 3000-ով: Չէ՞ որ հա­նուն սե­փա­կան ա­թո­ռի Նի­կո­լը հանձ­նե­լու հող շատ ու­նի` ա­մե­նը, բա­ցի կա­ռա­վա­րա­կան աշ­խա­տա­սե­նյա­կից և կե­ցա­վայ­րից, հե­տև­ա­բար հա­յե­րին կա­րե­լի է ներ­կա­յաց­նել «բնիկ» ա­զե­րու հո­ղե­րի վրա հաս­տատ­ված քոչ­վոր... Դրա մե­ղա­վո­րը եվ­րո­պա­ցին, ռու­սը կամ ա­մե­րի­կա­ցին չեն, ոչ էլ նույ­նիսկ թուր­քը: Դրա մե­ղա­վո­րը կա­պի­տու­լյանտ Նի­կոլն է, իսկ նրա­նից հան­ցա­վոր են նրան ընտ­րաք­վե տված­նե­րը: Է՛լ ա­վե­լի հան­ցա­վոր են այն ե­րես­պաշտ­նե­րը, որ հի­մա ա­սում են, որ 2018-ին «Սեր­ժին մեր­ժե­լը» ճիշտ էր, պար­զա­պես Նի­կո­լին պետք չէր բե­րել: Նի­կո­լին ընտ­րող կեղ­տա­րյուն ռա­միկ­նե­րը, ժե­խը սրան­ցից ազ­նիվ են` գո­նե ընտ­րում են սե­փա­կան կեր­պով ու նմա­նու­թյամբ, սե­փա­կան կեղ­տոտ ա­րյան կան­չով, իսկ սրանք հա­զար կա­շի են փո­խում, և սրանց հա­կա­նի­կո­լա­կա­նու­թյու­նը կար­կա­տած կու­սա­թա­ղան­թից քիչ է տար­բեր­վում...

Ու այդ բո­լո­րով ձև­ա­վո­րել են մեր պատ­մու­թյան ա­մե­նա­խայ­տա­ռակ ե­րև­ույ­թը: Ինչ­պես նշում է քա­ղա­քա­գետ Ստե­փան Դա­նի­ե­լյա­նը. «Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան վեր­ջին հա­զար տար­վա ըն­թաց­քում ա­մե­նա­մեծ վնա­սը տված խմբա­վո­րում­նե­րը ՔՊ-ն է ու ԵԼՔ դա­շին­քը, և ե­թե հայ ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կի գո­յու­թյուն ու­նե­նալ, պատ­մու­թյուն գրող­ներ լի­նեն, նա­և լի­նեն հայ­կա­կան դպրոց­ներ, ա­պա այդ խմբա­վո­րում­ներն ու նրա ան­դամ­նե­րի ա­նուն­նե­րը սև տա­ռե­րով են դա­սագր­քե­րում գրվե­լու»:

ԻՆՉՆ Է ԽԱՆ­ԳԱ­ՐՈՒՄ «ՎԻ­ՐԱ­ԲՈՒ­ԺԱ­ԿԱՆ ՄԻ­ՋԱՄ­ՏՈՒ­ԹՅԱ­ՆԸ»

Fashist

Իսկ հի­մա` ա­մե­նա­կա­րև­ո­րը. «Ինչի հա­մար եմ սա գրում: Սա գրում եմ նրա հա­մար, որ այդ հան­ցա­վոր կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը՝ նախ­կին, թե ներ­կա, ով­քեր հաս­կա­նա­լով, կամ չհաս­կա­նա­լով, ան­գամ սկզբնա­կան շրջա­նում լավ նպա­տակ­ներ ու­նե­նա­լով, շա­րու­նա­կում են մյուս մարդ­կանց պի­տա­կա­վո­րել, փոր­ձեն այ­սօր քայլ կա­տա­րել ու մի կողմ քաշ­վել, մե­նակ թող­նե­լով ի­րենց պա­րագ­լուխ­նե­րին: Դա ի­րենց չի ար­դա­րաց­նի, բայց դա հնա­րա­վոր կլի­նի նրանց հա­մար որ­պես մեղ­մա­ցու­ցիչ հան­գա­մանք հա­մա­րել: Դա շանս է, օգտ­վեք դրա­նից»: Ա­յո՛, մի կողմ քաշ­վեք, սրի­կա­նե՛ր, ձե­զա­նով է, որ խուն­տան դեռ չի տա­պալ­վել: Այդ թվում` «ընդդի­մու­թյան ընդ­դի­մու­թյուն» կո­չե­ցյա­լը, ո­րը, մա­զա­չափ օ­գուտ չտա­լով, իր չա­րա­խո­սու­թյամբ ո­տա­տակ է ընկ­նում:

Ցա­վոք, այդ տար­րե­րին ա­ջակ­ցող­ներ էլ կան: Ինչ­պես նկա­տեց իր տե­լեգ­րա­մյան ե­թե­րի ըն­թաց­քում Ար­մեն Ա­շո­տյա­նը, Ար­ցա­խում ընդ­հա­նուր առ­մամբ պո­զի­տիվ դրսև­որ­ված Ռու­բեն Վար­դա­նյա­նը ՀՀ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում սա­տա­րում է Մա­նե Թան­դի­լյա­նի տի­պի կեր­պար­նե­րին: Թե­րևս սա մի­ակ դեպ­քը չէ, երբ այդ­պի­սի կադ­րե­րին տեղ են տա­լիս... Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­քին ու­ժե­րին, ա­պա դաշ­նա­կից չհան­դի­սա­ցող Ա­րև­մուտ­քից պո­զի­տիվ ակն­կա­լիք­ներ, մա­նա­վանդ Նի­կո­լով, չեն կա­րող լի­նել: Ե­թե 1938-ին բրի­տա­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րը ֆա­շիս­տա­կան ող­ջույն է­ին տա­լիս Հիտ­լե­րին, ա­պա հի­մա եվ­րո­պա­ցի­նե­րը Ադր­բե­ջա­նի ա­րյու­նոտ գա­զի դի­մաց աչք են փա­կում Բաք­վի ֆա­շիզ­մի վրա, ին­չը նույն­քան վատ կվեր­ջա­նա, որ­քան գեր­մա­նա­կան Ռեյ­խը: Ինչ վե­րա­բե­րում է դաշ­նա­կից Մոսկ­վա­յին, ա­պա Ար­մեն Ա­շո­տյա­նի դի­տարկ­մամբ. «Ռու­սաս­տա­նը կար­ծում է՝ վեր­ջում Նի­կո­լին կբամ­փեն ու Նի­կո­լենց ե­փած լա­փը Մոսկ­վա­յում ջե­ռո­ցը կդնեն»:

Սա­կայն մինչ Մոսկ­վա­յում անշ­տապ սպա­սում են, որ վեր­ջում ի­րա­վի­ճակ վե­րահս­կողն ի­րենք կլի­նեն, ին­չի մե­ղա­վորն, ան­շուշտ, նույն Նի­կոլն է, այս­տեղ թափ են հա­վա­քում ու­ժե­րը, ո­րոնք ծրագ­րում են վեր­ջա­կետ դնել ռու­սա­կան ներ­կա­յու­թյա­նը: Խոս­քը ԱՄՆ բարձր հո­վա­նու ներ­քո գոր­ծող ԱԺԲ-ի մա­սին է: Օ­րի­նակ, Ա­րա Պա­պյա­նը վեր­ջերս հար­ցադ­րեց` թե­և «ապստամ­բու­թյու­նը» տե­ռոր է ան­վան­վել, ի­րենք մտա­դիր են ապս­տամ­բել: Ա­սել կու­զի` ՊՊԾ գնդի գրավ­ման մե­թո­դա­բա­նու­թյա՞մբ...

Մաս­նա­վո­րա­պես, ԱԺԲ հայ­տա­րա­րու­թյու­նում աս­ված է. «1920-1921թթ. քե­մա­լա-բոլ­շև­ի­կյան ա­պօ­րի­նի գոր­ծարք­նե­րի հի­ման վրա ա­ռա­ջա­ցած ի­րո­ղու­թյու­նը և վար­չա­կան գծե­րը չեն կա­րող հիմք հան­դի­սա­նալ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն, տև­ա­կան և ընդգր­կուն խա­ղա­ղու­թյան հա­մար, քա­նի որ ի սկզ­բա­նե գծվել են հայ­կա­կան ինք­նիշ­խան պե­տա­կա­նու­թյան հա­մար ան­կեն­սու­նակ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով: Նման տա­րածք ու­նե­ցող եր­կի­րը լա­վա­գույն դեպ­քում դառ­նա­լու է հա­յե­րի ռե­զեր­վա­ցի­ա, ո­րը մի քա­նի տաս­նա­մյակ հե­տո կվե­րա­նա քար­տե­զի վրա­յից: Կոչ ենք ա­նում մեր հայ­րե­նա­կից­նե­րին գի­տակ­ցել այս ա­ղե­տա­բեր եւ կոր­ծա­նա­րար ի­րո­ղու­թյու­նը և պատ­րաստ­վել ոտ­քի ել­նե­լու Հա­յաս­տա­նում ան­ցու­մա­յին նոր իշ­խա­նու­թյան ձև­ա­վոր­ման մո­տա­լուտ պայ­քա­րի հա­մար»:

Իսկ վա­ղուց չե­րև­ա­ցած Նա­րեկ Մա­լյա­նը (հի­շո՞ւմ եք այդ «սո­րոս փա­կո­ղին») կետ առ կետ շա­րադ­րան­քով ա­սում է, որ տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյու­նը բո­լոր ռե­սուրս­ներն ու­նի 10 օ­րում Նի­կո­լի հար­ցը լու­ծե­լու հա­մար: Ի­հար­կե, վի­ճե­լի դրույթ է, սա­կայն ան­վի­ճե­լի է օ­րի­նա­կան հար­ցը` ին­չո՞ւ Բրյու­սե­լից հե­տո Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րը լցված չեն ըմ­բոս­տա­ցած ժո­ղովր­դով: Այդ ժո­ղո­վուր­դը պետք է, որ­պես­զի ընդ­դի­մու­թյու­նը կա­րո­ղա­նա իշ­խա­նա­փո­խու­թյան մե­խա­նիզ­մը գոր­ծար­կել:

Իսկ ԱՄՆ-ի ա­նու­նով երդ­վող ԱԺԲ-ն չի էլ սպա­սի փո­ղոց­նե­րը ո­ղո­ղած զանգ­ված­նե­րի, նրանց լի­ո­վին հե­րիք է այն­քան զանգ­վա­ծը, որ­քան կար 2017-ին Խո­րե­նա­ցու փո­ղո­ցում, երբ ի­րենք գրա­վել է­ին ՊՊԾ գուն­դը: Ապս­տամ­բու­թյան մա­սին ի­րենց պատ­կե­րա­ցու­մը դա է, և հենց Վա­շինգ­տո­նից «դաբ­րո» ստա­ցան, հան­դուգն գոր­ծե­լու են: Մին­չև վերջ չլած Նի­կո­լին թե­րևս կկա­րո­ղա­նան դեն նե­տել, բայց ար­դյո՞ք ի դեմս ԱԺԲ-ական­նե­րի չենք ստա­նա Նի­կոլ-2, ինչ­քան էլ դժվար լի­նի պատ­կե­րաց­նել Նի­կո­լից ա­վե­լի նի­կոլ ե­րև­ույ­թը...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում