«Հրապարակ». Ի՞նչ սցենար են մտածել Սամվել Բաբայանի համար

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։ Չնայած իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը եւ կոշտ գործողությունների անցնելու սպառնալիքներին, ակնհայտ է, որ նա չկարողացավ ճնշում գործադրել, հասնել իր նպատակին, այն է՝ նշանակվել պետնախարար: Բայց Արցախի իշխանությունները զիջեցին եւ հայտարարեցին ողջ քաղաքական դաշտի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Որոշ տեղեկություններով, Արցախի իշխանությունների վրա Հայաստանից են ճնշում գործադրել։

Արցախի մեր աղբյուրները մտավախություն ունեն, որ տասնօրյա կոնսուլտացիաներից հետո Բաբայանը կնշանակվի պետնախարար, իսկ ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով Բաբայանի հետ ազգակցական կապեր ունի, կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին։ Ի դեպ, դատախազի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին համաձայնություն է տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, Բաբայանի նշանակմամբ փորձելու է կյանքի կոչել Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջին արարը։

Արդեն տարբեր սցենարներ են քննարկում, որ, նախ, «պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով» ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով նրա հեղինակությունը կբարձրանա, բայց շատ մարդ կհեռանա Արցախից։ Հետո նա կպահանջի ռուս խաղաղապահների հեռացումը, քանի որ նրանք չեն ապահովում իրենց անվտանգությունը, ապա Արցախի հանքերի շահագործման թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը, բոլոր դեպքերում, Արցախի բյուջե է մտելու: Եվ ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով կապրեն Արցախում, ու Արցախը վերջնականապես կհայաթափվի։ Բայց լավատեղյակ աղբյուրն ասաց, որ բացառված է Սամվել Բաբայանի` պետնախարար նշանակվելը: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի աթոռին Արայիկ Հարությունյանն է նստած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի