Կյանքը եթե արդար լիներ... Բաչկովի գրառումը` ԱԱ-ից հետո
ՍպորտՏաշկենդում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ` պարգեւատրման արարողությունից, կից նաեւ գրել է.
«Կյանքը եթե արդար լիներ՝ կաթի փողը կովին կտային,ձվի փողն էլ՝ հավին………….
Աշխարհի առաջնության 4-րդ մեդալ»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կարիերայում չորրորդ անգամ էր բրոնզե մեդալ նվաճում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Կիսաեզրափակիչում գյումրեցի բռնցքամարտիկը 0-5 հաշվով պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևին։ Սակայն, այս հաշիվն ու մենամարտի ելքը խիստ խնդրահարույց էր։ Մրցավարների տված միավորները զարմացրել էին նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, որի կարծիքով Բաչկովը այդ մենամարտում չի պարտվել։

