Թուրքական ընտրություններն արգելակ են Ալիեւի համար

Վերլուծություն

Մեկ այլ գոր­ծոն եւս կա, որն ար­գե­լա­կում է հենց այս պա­հին «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=255824&l=am): Խոս­քը՝ Թուր­քի­ա­յի մա­սին է:

Այն, որ Ա­լի­ե­ւը ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան ուղ­ղու­թյամբ կոշտ դիր­քո­րո­շում պա­հե­լով, ի­րեն հա­մե­մա­տա­բար ա­պա­հով է հա­մա­րում՝ թի­կուն­քին զգա­լով  Էր­դո­ղա­նին, հայտ­նի բան է: Բայց նա­եւ դժվար չէ հաս­կա­նալ, որ այս խա­ռը պա­հին Էր­դո­ղանը հա­զիվ թե կա­րո­ղա­նա կանգ­նել Ա­լի­ե­ւի թի­կուն­քին: Ի­հար­կե, Հեյ­դա­րո­վի­չը կա­րող է նա­եւ մտա­ծել այս­պես. Ա­րեւ­մուտքն ա­մեն կերպ ա­ջակ­ցում է Քը­լըչ­դա­րօղ­լո­ւին, եւ ե­թե նա գա իշ­խա­նու­թյան, կպա­հի կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ ա­րեւմ­տյան կուր­սը: Բայց ար­դյոք ի­րա­կա­նում է՞լ կպա­հի, ի՞նչ մե­թոդ­նե­րով, ռազ­մա­կան լու­ծում­նե­րին, ինչ­պես Էր­դո­ղա­նը, կողմ կլի­նի՞, եւ այդ­պես շա­րու­նակ:

Ա­ռա­վել եւս, երբ թուր­քա­կան քվե­ար­կու­թյու­նը մտա­ծե­լու տե­ղիք տվող այլ ու­շագ­րավ դրվագ­ներ եւս ի հայտ բե­րեց: Այս­պես, մոտ 1,5 մի­լի­ոն թուրք, ո­րոնք բնակ­վում են այլ երկր­նե­րում, մաս­նակ­ցե­ցին քվե­ար­կու­թյա­նը: Դա ընդ­հա­նուր ձայ­նե­րի մեջ մեծ թիվ է, եւ, բնա­կան է, որ ինչ­պես Էր­դո­ղա­նը, այն­պես էլ Քը­լըչ­դա­րօղ­լուն, ա­վե­լին, նա­եւ այն երկր­նե­րը, որ­տեղ բնակ­վում են այդ թուր­քե­րը, աշ­խա­տել են, որ այդ ձայ­նե­րը «ճիշտ ուղ­ղու­թյամբ» գնան: Եվ ա­հա, պատ­կե­րը սա է: Գործ­նա­կա­նում ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հում, ա­վե­լի ճիշտ՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի ա­րա­բա­կան երկր­նե­րում բնակ­վող թուր­քե­րը մե­ծա­մա­սամբ քվե­ար­կել են Էր­դո­ղա­նի օգտ­ին: Եվ ա­սել, որ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յում, Ե­գիպ­տո­սում կամ Ի­րա­նում այդ ձայ­ներն ան­տե­րու­թյան է­ին մատն­ված, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Նա­եւ դժվար չէ կռա­հել, որ իս­լա­մա­կան աշ­խար­հում Էր­դո­ղա­նի նման ձայ­նե­րը հիմ­նա­կա­նում կապ­ված են այն բա­նի հետ, որ մրցա­կի­ցը  ա­մե­րի­կյան դրա­ծո էր: Սա, բնա­կան է, խո­սում է մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նում  ստեղծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին, եւ այդ փաս­տը նախ չի կա­րող աչ­քա­թող ա­նե­լ Ա­լի­ե­ւը: Երկ­րորդ, ընտր­վե­լու դեպ­քում դա իր հաշ­վարկ­նե­րից չի կա­րող հա­նել նա­եւ Քը­լըչ­դա­րօղ­լուն: Այ­սինքն, նա­խա­գա­հի դիր­քե­րում թե նա ինչ­պես ի­րեն կդրսե­ւո­րի, հար­ցեր կան:

Նա­եւ հար­ցեր կան, թե ընտր­վե­լու դեպ­քում Քը­լըչ­դա­րօղ­լուն, լի­նե­լով քե­մա­լիս­տա­կան ու­ժի ղե­կա­վար, Էր­դո­ղա­նի հա­մա­ռու­թյամբ կգնա՞ պան­թյուր­քիզ­մի ուղ­ղու­թյամբ, հաշ­վի առ­նե­լով, որ դա տա­նում է ՌԴ-ի, Ի­րա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սրաց­ման:

Մեկ այլ է­ա­կան դե­տալ եւս: Ազ­գայ­նա­մո­լա­կան եւ իս­լա­մա­կան ուղ­ղու­թյու­նը ներ­կա­յաց­նող Էր­դո­ղանն ու հա­մե­մա­տա­բար չա­փա­վոր աշ­խար­հիկ ուղ­ղու­թյան Քը­լըչ­դա­րօղ­լուն ստա­ցան մո­տա­վո­րա­պես հա­վա­սար ձայ­ներ (կեղ­ծիք­նե­րը մի կողմ թող­նենք): Սա եւս մեկ ան­գամ հու­շեց, թե հա­ճախ լուրջ սրու­թյամբ հա­կադր­վող այս եր­կու ուղ­ղու­թյուն­ներն էլ թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ ու­նեն գրե­թե հա­վա­սար եւ խո­րը ար­մատ­ներ: Ու մեծ հարց է, թե գնա­լով բախ­ման, այդ հա­կադր­վող հո­սանք­ներն ո՞ւր կհասց­նեն Թուր­քի­ան: Ա­ռա­վել եւս, երբ կա բախ­ման գնա­լու նման ա­ռիթ, նա­եւ նա­խընտ­րա­կան մթնո­լոր­տը հու­շեց, որ կա նա­եւ ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի գնա­լու երկ­կողմ պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը: Այ­սինքն, Թուր­քի­ան կանգ­նած է ջրբա­ժա­նի ա­ռաջ, այս ընտ­րու­թյուն­նե­րը  ­կա­րող են ա­ռա­ջի­կա տաս­նա­մյակ­նե­րի ու հա­րյու­րա­մյա կտրված­քով ո­րո­շել Թուր­քի­ա­յի ողջ կեն­սա­կեր­պը, եւ կող­մե­րից ո­րե­ւէ մե­կը հակ­ված չէ զի­ջել: Թե­րեւս, նա­եւ այդ հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով էր, որ Էր­դո­ղա­նը խու­սա­փեց ա­ռա­ջին փու­լում ի­րեն հաղ­թող հռչա­կե­լու գայ­թակ­ղու­թյու­նից՝ գնա­լով երկ­րորդ փու­լի: Սա­կայն սա ըն­դա­մե­նը երկ­շա­բա­թյա դա­դար է, ո­րը, ի­հար­կե, չի կա­րող լու­ծել տաս­նա­մյակ­նե­րով կու­տակ­ված այդ գեր­լա­րում­նե­րի խնդի­րը: Ու ի՞նչ կլի­նի, ե­թե այս ի­րա­վի­ճա­կը գնա պայ­թյու­նի: Ի­հար­կե, դրա հե­տե­ւանք­նե­րը կան­խա­տե­սե­լը բարդ է: Բայց ան­կախ զար­գա­ցում­նե­րից, դա Ա­լի­ե­ւին, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, սպառ­նում է տե­ւա­կան ժա­մա­նակ թի­կուն­քը կորց­նե­լ: Եվ այս դեպ­քում կտրուկ քայ­լե­րի գնա­լը՝ նրա հա­մար կա­րող է մա­հա­ցու լի­նել: Մնում է սպա­սել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում