Դոնեցկի «Մետալուրգի» և «Կուբանի» նախկին ֆուտբոլիստ Ուիլյամ Բոնավենտուրան Euro-Fօօtball-ին տված հարցազրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Հենրիխ Մխիթարյանն իմ մեծ ընկերն է, հիշում եմ այն ժամանակները, երբ մենք միասին խաղում էինք Դոնեցկի «Մետալուրգում»: Հենրիխը հանգիստ և շատ խելացի տղա է, ինչպես նաև անհավանական տաղանդավոր է: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ նա գերաստղ է դառնալու։ Հենրիխը փայլուն կարիերա ունեցավ և այժմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Ինձ շատ հաճելի է, որ նա կարևոր գոլ խփեց «Միլանի» դարպասը»։
Խոսելով Մխիթարյանի խաղի պռոգրեսի մասին Բոնավենտուրան նշել է.
«Ես զարմացա՝ հետևելով նրա խաղին «Ինտերում»: Հենրիխը միշտ հմուտ խաղացող է եղել. այդ հանդիպումներում, որոնք ես տեսա, նա անհավանական աշխատանք կատարեց, և դա իր տարիքում: Հենրիխը ֆենոմենալ խաղացող է: Ես իսկապես հուսով եմ, որ Հենրիխը վնասվածք չի ստացել, այլ պարզապես հոգնածությունն ասեց իր խոսքը։ Երազում եմ, որ նա խաղա եզրափակչում»։

