«Ամեն մի կիսահայ կամ տգետ իրավունք չունի անգամ Կոմիտասի անունն արտաբերելու».ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

Վեր­ջերս Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան «Կեր­պա­րից դուրս» հա­ղորդ­մա­նը հյու­րըն­կալ­վել էր ա­մե­րի­կաբ­նակ եր­գիչ, ռե­փեր Սու­պեր Սա­քոն, որն անդ­րա­դառ­նա­լով հայ եր­գար­վես­տին` ա­րել էր սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րու­թյուն, թե` «Մու­ղա­մը մերն ա ե­ղել, Կո­մի­տա­սը ե­կել ջնջել ա էդ նո­տա­նե­րը», ին­չը բո­ղո­քի մեծ ա­լիք է բարձ­րաց­րելԺո­ղովր­դա­կան եր­գիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆՆ անդ­րա­դառ­նա­լով մեր հար­ցադր­մա­նը` Հան­րա­յի­նի ե­թե­րում Սու­պեր Սա­քո­յի կող­մից հնչեց­ված հայ­տա­րա­րու­թյան մա­սին` հար­ցով պա­տաս­խա­նեց:

— Իսկ ի՞նչ պետք է ա­սեմ, ու ընդ­հան­րա­պես ին­չո՞ւ պետք է էս­քան խոս­վեր ու տա­րած­վեր մի բան, ո­րը ոչ մի ար­ժեք չու­նի` ո՛չ ա­սո­ղը, ո՛չ էլ ա­սա­ծը: Մեր ի­րա­կա­նու­թյան մեջ նա մի­ա­կը չէ, որ այդ­պես  է մտա­ծում, ցա­վոք, ուղ­ղա­կի, մյուս­նե­րը վա­խե­նում են բարձ­րա­ձայ­նել: Խնդիրն այդ­քան ոչ թե ա­սո­ղի, այլ դա տա­րա­ծո­ղի մեջ է: Մեզ մոտ, ընդ­հան­րա­պես, որ­պես կա­նոն, վա­տը ակն­թար­թա­յին տա­րած­վում է, իսկ լա­վը մնում է ստվե­րում, այ­նինչ հա­կա­ռա­կը պետք է լի­ներ: Իսկ այս դեպ­քում մենք լի­քը օգ­նե­ցինք տվյալ խոսքն ա­սո­ղին իր ա­սա­ծը տեղ հասց­նե­լուն, ու հարց է դեռ` այդ ա­սող­ներն ով­քե՞ր են, հա՞յ են, ի՞նչ նպա­տա­կով են ներդր­ված հայ մշա­կույ­թի մեջ… Իսկ ինչ վե­րա­բեր­ում է մու­ղա­մին, դա նո­տա չէ, որ կար մեզ մոտ, ու Կո­մի­տասն էլ ջնջեց, դա ժանր է, ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյուն, ո­րը ոչ մի կապ չու­նի մեզ հետ: Ու­րիշ բան, որ լա­դա­յին հա­մա­կար­գը ո­րոշ դեպ­քե­րում նույնն է, ու ընդ­հան­րա­պես ա­րե­ւե­լյան ե­րաժշ­տու­թյան մեջ կան ընդգծ­ված լա­դեր, ո­րոնց  վրա կա­ռուց­վում է տար­բեր ազ­գե­րի ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյան ո­րո­շա­կի մաս, բայց սա չի նշա­նա­կում, որ բո­լո­րը նման են ի­րար կամ նույնն են: Այն­պես որ, ա­մեն մի կի­սա­հայ կամ տգետ ի­րա­վունք չու­նի Կո­մի­տա­սի ան­գամ ա­նունն ար­տա­բե­րե­լու: Խոսքս եր­կար ստաց­վեց, բայց սա ցա­վոտ թե­մա է, ու­րիշ կերպ չի ստաց­վում…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում