Թուրքիայում նախագահների փոփոխությամբ Հայաստանի համար արմատական փոփոխություններ չեն լինի. թուրքագետ

Միջազգային

Թուրքիայում մայիսի 14-ին կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50+1 տոկոս ձայն: Հետեւաբար, մայիսի 28-ին նշանակվել է ընտրությայն երկրորդ փուլ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է պ.գ.թ., թուրքագետ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

— Ինչպես հայտնի է Թուրքիայում մայիսի 28-ին նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է, ի՞նչ ակնկալիք ունենանք ընդդիմության միասնական թեկնածուից, արդյո՞ք նա հաղթելու հնարավորություններ ունի:

— Ըստ էության, երբ տեսնում ենք առաջին փուլի թվերի հարաբերակցությունը, դա կարելի է ընդդիմության համար հաղթանակ համարել: Ընդդիմության ներկայացուցիչը, այդուհանդերձ, ամբողջ իշխանամետ քարոզչության արդյունքում, 45 տոկոս ձայն հավաքեց: Էրդողանի համար հաղթանակ կլիներ այն, որ ինքը առաջին փուլով գոնե 50 տոկոսից ավելի ձայնով հաղթեր, բայց սա տեղի չունեցավ: Իմ դիտարկմամբ` որոշակի պարտություն է իրենից ներկայացնում: Իմ կարծիքով` ընդդիմությունը որոշակի հնարավորություններ ունի հաղթելու:

— Եթե պատկերացնենք, որ մայիսի 28-ին ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթում է, Հայաստանի համար Թուրքիայի վարած քաղաքականության առումով դրական միտում կլինի՞:

— Եթե մի պահ նման սցենար պատկերացնենք, ըստ իս, միեւնույնն է, առաջիկա շրջանում արմատական, սկզբունքային փոփոխությունների պետք չէ սպասել: Իրականության մեջ արմատական փոփոխությունների երկար ժամանակ գուցե  ականատես չլինենք, դա կախված կլինի մի քանի կարեւոր հանգամանքներից: Օրինակ` ստեղծված աշխարհաքաղաքական իրադարձություններից, թե դրանք ինչ զարգացում կապրեն: Ըստ էության, արեւմտամետ Թուրքիան, ում ամբողջ քաղաքականությունն ուղղված կլինի դեպի Արեւմուտք, մեզ համար ավելի ձեռնտու է, քան այնպիսի Թուրքիան, որն իրեն ամբողջությամբ տեսնում է Ասիայում եւ իր հայացքը ուղղում է դեպի Արեւելք:

— Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թե՛ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, թե՛, օրինակ, հնարավոր նոր նախագահի օրոք, որքանո՞վ է հնարավոր:

— Այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ գործընթացն է, բայց էական գործընթացների ականատես չենք լինում: Էրդողանի իշխանության շրջանում տեսանք, որ համընդհանուր հարաբերությունների կարգավորման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմքեր չկային, նրանք մեր նկատմամբ շարունակում են կիրառել ճնշման ու նախապայմանների քաղաքականությունը, այս իրավիճակը կշարունակվի: Կդժվարանամ ասել, որ եթե ընդդիմությունը գա, այս քաղաքական գիծը կպահի՞, թե` ոչ. այստեղ շատ բաներ կախված կլինեն ստեղծվելիք աշխարհաքաղաքական իրավիճակից, եւ դրա հետ կապված էլ որոշակի վերադասավորումներ կլինեն, բայց երկու թեկնածուների պարագայում էլ արմատական փոփոխություններ չեն լինի:

— Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանը շարունակելո՞ւ է փոխզիջումների գնալ եւ ինչ-որ գին վճարել` չլինելով պահանջատեր:

— Հայաստանը եթե ժամանակին գնար փոխզիջման, մենք ավելի լավ վիճակում այսօր կլինեինք: Եկեք մենք զիջումը ու փոխզիջումը չխառնենք ու մեզ չխաբենք, մենք զիջել ենք, որովհետեւ պարտվել ենք:Նախապայմանների քաղաքականությունը նրանք շարունակում են, որովհետեւ այն, ինչ որ նրանք ցանկանում են ու վերագրում են Ադրբեջանին, Թուրքիայի համար շատ կարեւոր աշխարհագրական հարց կլուծի:

— Թուրքիայում ընտրությունների արդյունքներից կախված ռուս-թուրքական հարաբերություններում քաղաքականությունը կփոխվի՞:

— Իմ կարծիքով` կփոփոխվի, եթե ընդդիմությունը իշանության գլուխ գա: Ընդդիմությունն արդեն իսկ իր հրապարակային ելույթներում, երբ երրորդ թեկնածուն հրաժարական տվեց, հենց Քըլըչդարօղլուն իր թվիթերյան բլոգում դրանում մեղադրեց ռուսական կողմին: Ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, որ արեւմտամետ դիրքորոշում ունի, հետեւաբար փոփոխություններ կլինեն, դեպի ավելի վատթարացում, գուցե սանկցիաների ու տարբեր այլ մեթոդներով: Չի լինի այն հարաբերությունները, ինչը կա այսօր: Դրանք ինստիտուցինալ հարաբերություններ չեն, այլ երկու երկրների ղեկավարների հարաբերություններ են, որը բնութագրվում է իբրեւ լիդերային քաղաքականություն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում