«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել

Քրեական

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տուժող է ճանաչվել՝ իրեն իբրև առևանգելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։ Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալներ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։

Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ոստիկանության ծառայողների կողմից բերման էին ենթարկվել զոհված զինծառայողի չորս ծնող, այդ թվում՝ տիկին Գայանեն, որն արդեն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է։ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով գիշերը նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ կարճ ժամանակ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան կրկին տեղափոխել են ՁՊՎ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան